Ռոբի Քին
![]() Ռոբի Քինը Ռուսաստանի հավաքականի հետ խաղից առաջ, 2011թ | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ռոբերտ Դևիդ Քին | ||
Ազգությունը | իռլանդացի | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 8, 1980[1][2][3] (44 տարեկան) | ||
Ծննդավայր | Tallaght, Դուբլին, Լենստեր, Իռլանդիա | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք |
երկրորդ հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 7 | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Ռոբի Քին (անգլ.՝ Robbie Keane, հուլիսի 8, 1980[1][2][3], Tallaght, Դուբլին, Լենստեր, Իռլանդիա, Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։ Խաղացել է երկրորդ հարձակվողի և հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքերում։ Հանդես է եկել Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, ընդ որում, եղել է թիմի ավագը 2006 թվականի մարտից մինչև 2016 թվականի օգոստոսը։
Քինն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ակումբում՝ 17 տարեկան հասակում իր նորամուտի խաղում դառնալով դուբլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանում ն դարձավ «գայլերի» լավագույն ռմբարկուն և գոլ խփեց իր երկրի ազգային հավաքականում։ Ռոբին Իռլանդիայի հավաքականում անցկացրել է 146 խաղ, որոնցում խփել է 68 գոլ։
Պատանի տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քինը ծնվել է 1980 թվականի հուլիսի 8-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի հարավում։ Նրա ծնողները Ռոբերտ և Աննա Քիններն են։ Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է Դուբլինի տեղական թիմում[4][5] 1997 թվականին նա տեղափոխվում է Անգլիա՝ պայմանագիր ստորագրելով «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի» հետ[6]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին «Տոտտենհեմ Հոտսպուրի» գլխավոր մարզիչ Գլեն Հոդլը պայմանագիր ստորագրեց Ռոբի Քինի հետ։ «Տոտտենհեմի» իր առաջին խաղում լոնդոնյան ակումբը 3-2 հաշվով հաղթեց «Վեստ Հեմ Յունայթեդին»։ «Տոտտենհեմում» Քինն առաջին գոլը խփեց «Բլեքբեռն Ռովերսի» դարպասին (2-1)։ Այդ մրցաշրջանում իռլանդացին 13 գոլ խփեց, այդ թվում հեթ-տրիկը «Էվերթոնի» դարպասին։
2008 թվականի հուլիսի 28-ին Քինը տեղափոխվեց «Լիվերպուլ» և չորս տարվա պայմանագիր ստորագրեց մերսիսայդյան ակումբի հետ[7]։ Գործարքի արժեքը կազմեց 20,3 մլն ֆունտ՝ ևս 2 մլն բոնուսների տեսքով։ Քինը ստացավ 7 համարի մարզաշապիկը, որը նրանից առաջ հագել էին ակումբի լեգենդներ Քևին Կիգանը և Քենի Դալգլիշը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Thomas, Phil (2008 թ․ հուլիսի 30). «Keane: Move was a dream». The Sun. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Silver, Dan (2008 թ․ հուլիսի 28). «10 Things you need to know about Robbie Keane». Daily Mirror. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Hassall, Paul (2008 թ․ հուլիսի 29). «Ten things you didn't know about Keane...». Liverpool F.C. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Кин подписал четырёхлетний контракт с клубом Արխիվացված 2009-01-05 Wayback Machine//LiverpoolFC.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբի Քին» հոդվածին։ |
|
- Հուլիսի 8 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իռլանդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Աստոն Վիլլայի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իռլանդացի ֆուտբոլիստներ
- Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լիդս Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Լոս Անջելես Գալաքսիի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սելտիկի ֆուտբոլիստներ
- Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ