Ռոբինզոնադա
Ռոբինզոնադա, արկածային գրականության և կինոյի ենթաժանր, որը Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» (1719) վեպի օրինակով ներկայացնում է մեկ կամ մի քանի մարդու կյանքն անմարդաբնակ կղզում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսավորության դարաշրջանում Դանիել Դեֆոյի վեպի վայելած ժողովրդականության մասին է վկայում այն հանգամանքը, որ միայն գերմաներենով 1760 թվականի դրությամբ մատենագիր Կոխը հաշվել է առնվազն քառասուն ռոբինզոնադա[1]։ Տերմինն առաջին անգամ օգտագործել է Յոհան Գոթֆրիդ Շնաբելը «Ֆելզենբուրգ կղզին» (1731) փիլիսոփայական ուտոպիայի նախաբանում։
Անմարդաբնակ կղզում մարդու ապրելու թեման համաշխարհային գրականության մեջ արծարծվել է Դանիել Դեֆոյի վեպի հրատարակումից առաջ։ Հին եգիպտական «Հեքիաթ նավաբեկության ենթարկվածի մասին» երկում (շուրջ մ.թ.ա. 20-17-րդ դարեր) պատմվում է նավաբեկությունից հետո կղզի ընկած հերոսի արկածների մասին։ Այդ ստեղծագործությունն ընկած է համաշխարհային գրականության բախտախնդրական, արկածային ժանրի հիմքում[2]։ Արաբ հեղինակ Իբն Տուֆեյլը 12-րդ դարում նկարագրել է ծննդից ի վեր վայրի կղզում ապրած մարդու կյանքը։ Նմանատիպ դեպքեր են ներկայացված Լուկիանոսի «Ճշմարիտ պատմություն» և Վիլյամ Շեքսպիրի «Փոթորիկ» ստեղծագործություններում[1]։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի լայն իմաստով՝ ռոբինզանադա են այն բոոր ստեղծագործությունները, որոնցում պատկերված է «հասարակությունից դուրս առանձին մարդու» կյանքն ու արկածները[1]։ Այդպիսի մոտեցման դեպքում ռոբինզանադա են նաև «ջունգլիների երեխաների»՝ Մաուգլիի ու Տարզանի մասին պատմությունները[1], ինչպես նաև, օրինակ, Ալեքսիս Կիվիի «Յոթ եղբայրները» և Կնուտ Համսունի «Պանը»։
Ստեղծագործությունների օրինակներ.
- 1812 – «Շվեյցարացի Ռոբինզոնը», Յոհան Դևիդ Վիս
- 1841 – «Մեծ օվկիանոսի» խորտակումը», Ֆրեդերիկ Մարիետ
- 1857 – «Մարջանե կղզի», Ռոբերտ Բալանտայն
- 1869 – «Ռոբին Դևիջերի արկածները, որ անցկացրել է տասնյոթ տարի և չորս ամիս գերության մեջ դայակների մոտ՝ Բորնեո կղզում», Ջեյմս Գրինվուդ
- 1870 – «Քեռի Ռոբինզոն» (հրատարակվել է 1991թվականին), Ժյուլ Վեռն
- 1874 – «Խորհրդավոր կղզին», Ժյուլ Վեռն
- 1882 – «Ռոբինզոնների դպրոցը», Ժյուլ Վեռն
- 1888 – «Երկու տարի արձակուրդ», Ժյուլ Վեռն
- 1894 – «Ջունգլիների գիրքը», Ռեդյարդ Քիփլինգ
- 1896 – «Դոկտոր Մորոյի կղզին», Հերբերտ Ուելս
- 1896 – «Իտալական Ռոբինզոն», Էմիլիո Սալգարի
- 1901 – «Ծիրանեգույն ամպ», Մեթյու Ֆիպս Շիլ
- 1908 – «Երկնագույն ծովալճակ», Հենրի դե Վեր Ստեքփուլ
- 1928 – «Մեռած գլուխ», Ալեքսանդր Բելյաև
- 1954 – «Ճանճերի տերը», Վիլյամ Գոլդինգ
- 1956 – «Գող Մարտինը», Վիլյամ Գոլդինգ
- 1958 – «Ռոբինզոն», Մյուրիել Սփարք
- 1963 – «Պատը», Մառլեն Հաուսհոֆեր
- 1967 – «Ուրբաթ, կամ Խաղաղօվկիանոսյան եզրաշերտ», Միշել Տուռնիե
- 1977 – «Ուրբաթ և Ռոբինզոն», Միշել Տուռնիե
- 1994 – «Կղզին նախօրեին», Ումբերտո Էկո
- 1994 – «Ռոբերտ Կրուզ», Թոմաս Բերգեր
- 2001 – «Պիի կյանքը», Յան Մարտել
Գիտաֆանտաստիկական ստեղծագործությունների շարքում գոյություն ունի «տիեզերական ռոբինզոնադա» ենթաժանրը.
- 1955 – «Թունել երկնքում», Ռոբերտ Հայնլայն
- 2012 – «Մարսեցին», Էնդի Վեյր
Կինեմատոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոմատոգրաֆիստներն ակտիվորեն օգտագործում են ռոբինզանադայի թեման՝ էկրանավորելով գրական ստեղծագործությունները կամ ստեղծեով նոր սցենարներ։ Նոր ժամանակներում ռոբինզոնադայի թեմայի նկատմամբ հետաքրքրության վկայությունն է «Կորուսյալները» սերիալը։
- 2000 – Լքվածը
Իրական ռոբինզոնադաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբինզոն Կրուզոն ունեցել է իրական նախատիպ՝ Ալեքսանդր Սելկիրկը, որն ստիպված է եղել ապրել անմարդաբնակ կղզում։
Ճապոնացի կապրալ Սյուիտի Յոկոին, որ չի ճանաչել Ճապոնիայի կապիտուլյացիան, ութ տարի միայնակ ապրել է Գուամ կղզում։
1772 թվականին Պետերբուրգում գերմաներենից ռուսերեն թարգմանությամբ հրատարակվել է Պիեռ Լուի Լերուայի գիրքը՝ հիմնված 1743-1749 թվականներին Գրումանտ կղզում ապրած պոմորների ռոբինզոնադայի վրա, որը կոչվել է «Փոթորկի կողմից դեպի Օստ Շպիցբերգենի կղզի քշված չորս ռուս նավաստիների արկածները, որտեղ նրանք ապրել են վեց տարի և երեք ամիս» (ռուս.՝ «Приключения четырёх российских матрозов к острову Ост-Шпицбергену бурею принесённых, где они шесть лет и три месяца прожили»)։ Գիրքը վայելել է մեծ ժողովրդականություն Եվրոպայում և հրատարակվել նաև ֆրանսերեն, հոլանդերեն, իտալերեն և անգլերեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբինզոնադա» հոդվածին։ |
|