Ռոբերտ Սակրե
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սակրե
Ռոբերտ Սակրե Robert Sacre | ||
Դիրքը | Կենտրոնական | |
---|---|---|
Համար | № 50, 6 | |
Ի ծնե տրված անունը | Robert Sacre Ռոբերտ Սակրե | |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 6, 1989 (35 տարեկան) | |
Ծննդավայր | Բատոն Ռուժ, Լուիզիանա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի Կանադացի | |
Հասակ | 2,13 մ | |
Քաշ | 118 կգ | |
Դպրոց | Հենդսվորթի միջնակարգ դպրոց (Հյուսիսային Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա) | |
համալսարան | Գոնզագա (2007–2012) | |
Դրաֆթի տարի | 2012 / ռաունդ՝ 2 / ընտր.՝ 60-րդ | |
Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Լեյքերս | |
Կարիերայի պատմություն
| ||
Լոս Անջելես Լեյքերս (2012-2016) →Լոս Անջելես Դի-ֆենդերս (Դի-լիգա, 2012-13) Սան Ռոքերս Շիբույա (2017–2019 ) | ||
Ռոբերտ Սակրե (անգլ.՝ Robert Sacre, հունիսի 6, 1989, Բաթոն Ռուժ, ԱՄՆ), ամերիկացի և կանադացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Առավելապես հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում[1] հանդես գալու տարիներից։
Ծնվել է ԱՄՆ Լուիզիանա նահանգի Բատոն Ռուժ բնակավայրում՝ NFL-ի նախկին ամերիկյան ֆուտբոլիստ Գրեգ Լաֆլորի և Լուիզիանայի նահանգային համալսարանի կանանց բասկետբոլային հավաքականի նախկին մարզուհի Լեսլի Սակրեի ընտանիքում[1]։
Ուսանողական կարիերան անցկացրել է Գոնզագայի համալսարանում։ Ընտրվել է NBA-ի 2012 թվականի դրաֆթի վերջին՝ 60-րդ ընտրությամբ՝ «Լոս Անջելես Լեյքերսի» կողմից։
Ակումբային կարիերայից զատ հանդես է եկել Կանադայի բասկետբոլի ազգային հավաքականում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Պասկո, Բրյուս (2011 թ․ դեկտեմբերի 16). «Արիզոնան կհանդիպի Գոնզագայի հետ». «Արիզոնա դեյլի սթար».