Ռիմա Պիպոյան
Ռիմա Պիպոյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | Բեմադրիչ-խորեոգրաֆ, պարուհի, պարուսույց |
Աշխատավայր | «Պարարվեստի Զարգացման» կրթամշակութային հիմնադրամ, Անանիա Շիրակացու անվան ճեմարան, Երևանի պարարվեստի պետական քոլեջ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կայք | rimapipoyan.com |
Ռիմա Սամվելի Պիպոյան (հունիսի 2, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ-խորեոգրաֆ, պարուհի և պարուսույց։ Համարվում է Հայաստանում ժամանակակից պարի հիմնադիրներից մեկը[1][2][3]։ 2017 թվականին հիմնադրել է «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամը, որը տնօրինում է մինչ օրս[4]։ Երևանի պարարվեստի պետական քոլեջում 2020 թվականին հիմնադրել և ղեկավարում է "Մոդեռն Պար" բաժինը։ Մասնագիտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս[5]։ Իր ներկայացումներով և բեմադրություններով հանդես է եկել Շվեյցարիայում Գերմանիայում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Սերբիայում, Կանարյան կղզիներում, Խորվաթիայում, Բելգիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Պորտուգալիայում, Վրաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ երկրներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիմա Պիպոյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 2-ին Երևանում։ Ծնողները. հայրը̀ Սամվել Խաչատուրի Պիպոյանը[6] (ծնվ. 1962 ապրիլի 23) կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, մայրը̀ Լարիսա Հակոբի Կիրակոսյանը (ծնվ. 1962 նոյմբերի 7) կենսաֆիզիկոս է, պլաստիկ անատոմիայի և էկոլոգիայի դասախոս̀ Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջում։ 1995-1997 թվականներին Ռիման հաճախել է Կիրովի անվ. թիվ 12 միջնակարգ դպրոցը (այժմ̀ Վ.Համբարձումյանի անվ. թիվ 12 հիմնական դպրոց)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիմա Պիպոյանն իր մասնագիտական ուղ��ն սկսել է որպես բալետի պարուհի։ 1997 թվականին ընդունվել է «Պարարվեստի պետական ուսումնարան»-ի (այժմ՝ «Երևանի պարարվեստի պետական քոլեջ») դասական պարի բաժինը և 2006 թվականին գերազանցությամբ ավարտել այն̀ ստանալով մանկավարժ-պարուսույցի որակավորում։ Ուսման տարիներին բախտ է ունեցել մասնակցել և պարել անվանի հայ բեմադրող-խորեոգրաֆ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրություններում։ Ռիման ̀որպես խորեոգրաֆ, իր բեմադրական գործունեությունը սկսել է վաղ տարիքում[7]։
2005 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «պարարվեստի ռեժիսուրա» բաժինը̀ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի արվեստանոց։ Ինստիտուտում ուսման տարիներին (2005-2010) բեմադրել է մի շարք պարային համարներ, համագործակցել է հայ տարբեր արվեստագետների հետ, ստեղծել է իր առաջին մեծածավալ ժամանակակից բալետային ներկայացումները՝ այդ թվում «Անկումներով ենք վեր բարձրանում» և «Միջնադարյան պատկերներ»-ը։ Վերջին ներկայացումը նրա դիպլոմային աշխատանքն էր, որը ներկայացումն էր հայ միջնադարյան մանրանկարչության թեմաները՝ հայ միջնադարյան շարականների, Կոմիտասի և Ավետ Տերտերյանի երաժշտության ներքո։ Ներկայացումը համեմված էր դասական պարի, միջնադարյան հայկական մանրանկարչությունից վերցրած պատկերների և արևելյան մարտարվեստների շարժումներով ու ժեստերով[8], ինչն էլ մեծ հետքրքրություն առաջացրեց և հավանության ու գովասանքի խոսքերի արժանացավ Հայաստանի ժողովրդական արտիստներ Էլվիրա Մնացականյանի, Վիլեն Գալստյանի և Ռուդոլֆ Խառատյանի կողմից[3], վերջինս Ռիմա Պիպոյանի դիպլոմային աշխատանքի ընդդիմախոսն էր։ 2010 թվականին Ռիման գերազանցությամբ ավարտում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտությունը̀ ստանալով արվեստագիտության բակալավրի աստիճան։
2010-2012 թվականներին սովորում և գերազանցությամբ ավարտում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «պարարվեստի ռեժիսուրա» բաժնի մագիստրատուրան̀ ստանալով մագիստրոսի աստիճան։ Նրա մագիստրոսական թեզն անդրադառնում էր մոդեռն պարին̀ նրա ստեղծմանը, հիմնադիրներին, առանձնահատկություններին և մոդեռն պարի կիրառության կարևորությանը̀ պարային մասնագիտական հաստատություններում։
Իր ուսման տարիներին և հետագա գործունեության ընթացքում Ռիմա Պիպոյանը հարստացնում է իր պարային գիտելիքները̀ ստանալով մի շարք վարպետաց դասեր այնպիսի բեմադրողների մոտ և պարային խմբերում, ինչպես օր.̀ Աքրամ Խանը, Յոհան Էքմանը, Դենիս Լամպարտը, «Լաբորգրաս» պարային խումբը (eng. “The LaborGras” company), Ռոմեն Գիյոնը, Կանդուկո պարային խումբը, Spellbound contemporary ballet և այլն[9]։ Ուսման տարիներին Ռիման սկսում է ուսումնասիրել նաև արևելյան մարտարվեստներ̀ մասնավորապես չինական ուշու, ինչը հետագայում մեծ ազդեցություն է ունենում խորեոգրաֆիկ ոճի ձևավորման վրա։
Աշխատանքային փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007-2009 թվականներին աշխատել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում, որպես դասական պարի ուսուցչուհի:2008 թվականից մինչ օրս աշխատում է «Երևանի պարարվեստի պետական քոլեջ»-ում, որտեղ դասավանդել է դասական պար, պատմակենցաղային և ժող. բնորոշ պարեր, 2016 թվականից սկսած դասավանում է բալետմայստերի վարպետություն։
2010-2013 թվականներին որպես պարուսույց-խորեոգրաֆ և ժյուրիի անդամ համագործակցում է ՇԱՆԹ հեռուստաընկերության հետ և «Պարիր, թե կարող ես» պարային հեռուստանախագծի երեք եթերաշրջանների համար բեմադրում ավելի քանի 30 պարային համար[10]։
2011-2012 թվականներին աշխատել է «Խորեոգրաֆիայի պետական թատրոն»-ում որպես խորեոգրաֆ և մենապարուհի։
2012-2019 թվականներին աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես պարուսույց-խորեոգրաֆ՝ դասավանդելով պար դերասանական և ռեժիսորական կուրսերին, ինչպես նաև ղեկավարել է «Պարարվեստի ռեժիսուրա» հեռակա կուրս։
2017 թվականին հիմնադրում է «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամը, որը տնօրինում է մինչ օրս։ Հիմնադրամի ստեղծման գերնպատակն է̀ աջակցել ժամանակակից պարարվեստի և ժամանակակից բալետային արվեստի զարգացմանը ՀՀ-ում, ինչպես նաև օժանդակել խորեոգրաֆներին, բեմադրողներին, պարուսույցներին և արվեստի ոլորտում ներգրավված անձանց̀ պարային, կրթամշակութային նախագծեր իրականացնելու և ներկայացումներ ստեղծելու հարցում[11]։
2018 թվականից մինչ օրս աշխատում է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»-ի Կուլտուրայի ֆակուլտետի «Պարարվեստի մանկավարժություն» ամբիոնում̀ արպես մոդեռն պարի դասախոս[12][13]։
2020 թվականից հանդիսանում է «Մոդեռն պար» բաժնի ղեկավար «Երևանի պարարվեստի պետական քոլեջ»-ում, որի եռամյա կրթության ծրագրի հեղինակն է և կազմողը։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիմա Պիպոյանն առաջին հայ ժամանակակից այն խորեոգրաֆներից է̀ ում հաջողվեց իր բեմադրություններով Հայաստանը ներկայացնել միջազգային պարային հարթակներում[14]։
2013 թվականին պատվեր է ստանում Թբիլսիի South Caucasus Contemporary Dance and Experimental Art փառատոնից և բեմադրում «La Vita Nuova» պարային ներկայացումը̀ ըստ Դանթե Ալիգիերիի համանուն ստեղծագործության և Ֆիլիպ Գլասի երաժշտությամբ[15]։ Ներկայացման առաջնախաղը տեղի է ունենում Թբիլիսիի “Royal District” թատրոնում։
2015 թվականին նույն փառատոնի ֆինանսավորմամբ և Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրում է խաղացանկային «Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետային ներկայացումը̀ Լ. Վ. Բեթհովենի երաժշտությամբ[16][17], որը հիմնված էր Իշխանուհի Տարականովայի կյաքնի պատմական փաստերի վրա[18]։ Իշխանուհի Տարականովայի կերպարը մարմնավորում էր Հայաստանի վաստակավոր արտիստուհի Մարիա Դիվանյանը[19][20]։
Սկսած 2013 թվականից Ռիմա Պիպոյանի տարբեր բեմադրություններ հրավերներ են ստանում մի շարք արտասահմանյան երկրներից։ Նա մասնակցում է տարբեր պարային փառատոնների, մրցույթների և համագործակցության հրավերներ ստանում։ 2016-2017 թվականներին ստանում է կրթաթոշակ «Բեռլինի գեղարվեստի ակադեմիա»-ից[21]՝ որպես խորեոգրաֆ։ Բեռլինում բնակության ժամանակ համագործակցում է մի շարք երիտասարդ արվեստագետների̀ ճարտարապետների, նկարիչների, կոմպոզիտորների հետ, որի արդյունքում, համատեղ ուժերով, ակադեմիայում կազմակերպվում են «բաց դռներ» ցուցադրումներ, որտեղ Ռիմա Պիպոյանը հանդես է գալիս, որպես պարուհի և բեմադրող[22]։ Բեռլինում 2017 թվականին Ռիման ներկայացնում է «Բարև, Քիթի» պարային-ֆիլմ ներկայացման համաշխարհային պրեմիերան̀ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի բեմում[23][24]։ Ներկայացումը հիմնված էր Աննա Ֆրանկի օրագրի վրա[25][26]։ Ներկայացումը ստեղծելու համար համագործակցում է ազգությամբ հրեա կոմպոզիտոր Ալլա Սեգալի, ով հատուկ ներկայացման համար գրում է երաժշտությունը։ Ֆիլմը նկարում է սկսնակ ռեժիսոր, մասնագիտությամբ պարող Դավիթ Գրիգորյանը, իսկ ֆիլմի հատվածի երաժշտության ստեղծման համար, Ռիման համագործակցում է ազգությամբ ռուս կոմպոզիտոր Ելենա Ռիկովայի հետ։ Պրեմիերայից հետո բեմադրությունը ներկայացվում է Հայաստանում, Խորվաթիայում, Իտալիայում, Մոլդովայում[27][28][29][30][31][32][33][34]։
2018 թվականին Ռիմա Պիպոյանը բեմադրում է «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարը, որն իր իսկ կատարմամբ մեծ հաջողություններ է գրանցում տարբեր փառատոններում և մրցանակների արժանանում[35][36][37][38][39]։ Տարբեր երկրներում պրոֆեսիոնալ հանդիսատեսը և ժյուրին նշում էին պարային համարի օրիգինալ լինելու մասին, Ռիմա բեմադրողի նոր ոճ ստեղծելու և բեմում ուժեղ կերպարայնություն ունենալու մասին[40]։ Բեմադրությունը ցուցադրվել է Եվրոպայի ավելի քան 10-ը երկրի 30-ից ավել քաղաքներում[41][42][43][44][45][46][47][48][49]։
2019 թվականին Ռիմա Պիպոյանը հրավեր է ստանում Վենետիկի բիենալեում բեմադրություն անելու, որի արդյուքնում ստեղծում է "What if" պարային ներկայացումը Յ. Ս. Բախի երաժշտությամբ՝ 7 պրոֆեսիոնալ պարողների վրա։ Բեմադրության համաշխարհային պրեմիերան տեղի է ունենում Վենետիկի Արսենալե թատրոնում։
2020 թվականին արժանանում է "East-West Residency"-ի Creative Armenia-ի կողմից[50]։ Նույն թվականին նկարահանում է «ԵԼ» պարային կարճամետրաժ ֆիլմը, որն արժանանաում է մի շարք միջազգային մրցանակաների̀ տարբեր ֆիլմերի փառատոններում։
2020 թվականին Ռիմա Պիպոյանի գլխավորությամբ և ծրագրով Երևանի Պարարվեստի պետական քոլեջում բացվում է «Մոդեռն Պար» բաժին։
2021 թվականին Ռիմա Պիպոյանի նախաձեռնությամբ մեկնարկում է պարային համագործակցության նոր նախագիծ Հայաստանի և Ուկրաինայի միջև։ Ծրագրի իրականացման հիմնական նպատակներց էր Հայաստանի և Ուկրաինայի միջև երկարատև և հուսալի մշակութային գործընկերության ստեղծումը։ Նախագծի իրականացման ընթացքում Երևանի պարարվեստի պետական քոլեջում կազմակերպվեցին տասը և ավելի վարպետության դասեր ինչպես դասական պարի բաժնի, այնպես էլ հայկական ժողովրդական բաժնի ուսանողների համար։ Ուկրաինական պարի դասընթացները վարում էր Կիեւի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բալետի մենակատար Վլադիսլավ Բոնդարը։ Ծրագրի իրականացման կարևորագույն կետերից էր Ռիմա Պիպոյանի «Ես, իմ ոչ Եսը և Ինքս» պարային ներկայացման ստեղծումը։
2022թ․-ին «Ես, իմ ոչ Եսը և Ինքս» ներկայացմամբ Ռիմա Պիպոյանը դառնում է Aerowaves-ի տարվա լավագույն խորեոգրաֆներից և տարբեր երկրներից հրավերներ ստանում այս ներկայացմամբ։
2024թ․-ին հիմնադրում և գեղարվեստական ղեկավար է դառնում Rima Pipoyan Dance Company-ում, որի արտիստները «Մոդեռն Պար» բաժնի շրջանավարներն են։
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ներկայացման հայերեն անվանումը | Ներկայացման միջազգային անվանումը | Պրեմիերայի վայր | ժանր | Գործառույթներ |
---|---|---|---|---|---|
2024 | Ոսկոր
Սգացող կանայք Խալի |
Bone
Mourning Women Khali |
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն | Ժամանակակաից պարային ներկայացումներ | Գաղափարի հեղինակ,Բեմադրող-Խորեոգրաֆ
Rima Pipoyan Dance Company կատարմամբ |
2024 | 12 Ասացվածք | 12 Proverbs | Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն | Պարային ներկայացում | Գաղափարի հեղինակ,Բեմադրող-Խորեոգրաֆ |
2023 | Զգացմունքների Անատոմիա | Anatomy of Emotions | Bern Theatre | Ժամանակակից բալետ | Խորեոգրաֆ |
2023 | Սոլո երկուսի համար | Solo for Two | առցանց | Ինստալյացիա | Գաղափարի հեղինակ, պար |
2023 | Ծխալ | REEK | առցանց | Կարճամետրաժ պարային ֆիլմ | Գաղափարի հեղինակ, պար |
2022 | - | "Chaconne in "K" existence" | Համաշխարհային Պրեմիերա, Պլովդիվ/Սոֆիա, Բուլղարիա | Պարային ներկայացում | Գաղափարի հեղինակ, Բեմադրող-Խորեոգրաֆ |
2022 | «Հիմնված է իրական պատմության վրա» | "Based on a True Story" | Գերմանիա, Begehungen փառատոն | Մենաներկայացում | Խորեոգրաֆ և պար |
2021 | «Ես, Իմ ոչ Եսը և Ինքս» | "Me, My non-Self and I" | Խորվաթիա, Զագրեբ (առցնաց) | Ժամանակակից պարային ներկայացում | Բեմադրող ռեժիսոր, խորեոգրաֆ, գաղափար և պար |
2020 | «ԵԼ» | "YEL" | Կարճամետրաժ պարային ֆիլմ | Բեմադրող ռեժիսոր, խորեոգրաֆ, գաղափար և պար | |
2019 | «Ինքնադիմանկար» | “Self-portrait” | Գերմանիա, Բելգիա | Մենապար | Բեմադրող-խորեոգրաֆ, մենակատար |
2019 | «Ի՞նչ կլինի եթե» | "What if" | TEATRO PICCOLO ARSENALE(Վենետիկ) Իտալիա | Ժամանակակից պարային ներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ, զգեստների և բեմի ձևավորման հեղինակ |
2018 | «Կինը որոշում կայացնելուց առաջ» | "Woman before decision making" | (Շտուտգար)) Գերմանիա | Մենապար | Բեմադրող-խորեոգրաֆ, մենակատար |
2017 | «Բարև, Քիթի» | "Hey, Kitty!" | «Բեռլինի գեղարվեստի ակադեմիա» | Պարային ֆիլմ մենաներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ, զգեստների և բեմի ձևավորման հեղինակ, սցենարիստ |
2017 | «Օրհնյալները» | "Blessed" | Բելգրադի ազգային թատրոն | Զուգապար | Բեմադրող-խորեոգրաֆ |
2016 | «Տեսիլաժամեր» | "Hours of Vision" | Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն | Ժամանակակից պարային ներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, մենակատար |
2016 | «Տրիպտիխ» | "Triptych" | Электротеатр Станиславский | Ժամանակակից պարային ներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ, զգեստների հեղինակ |
2015 | «Մեղապարտ կրքեր» | "Sinful passions" | Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն | Ժամանակակից բալետային ներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ, |
2013 | «Նոր Կյանք» | "La Vita Nuova" | “Royal District” Theatre | Ժամանակակից պարային ներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի և զգեստների հեղինակ, մենակատար |
2010 | «Միջնադարյան պատկերներ» | "Medieval Images" | Համազգային թատրոն | Ժամանակակից պարային ներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ, պարուհի |
2007 | «Անկումներով ենք վեր բարձրանում» | "It's by falling that we rise" | Համազգային թատրոն | Ժամանակակից պարային ներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի և զգեստների հեղինակ, մենակատար |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Անվանում | Մրցանակ | Վայր | Նշումներ |
---|---|---|---|---|
2022 | ContextAir | Ռեզիդենտ Արտիստ | Պլովդիվ, Բուլղարիա | արժանացել է որպես խորեոգրաֆ |
2022 | Tanzkongress | Կրթաթոշակ | Մայնց, Գերմանիա | արժանացել է որպես խորեոգրաֆ |
2021 | X World Short Film Festival | Լավագույն Ռեժիսոր | Հռոմ, Իտալիա | «ԵԼ» պարային ֆիլմ |
2021 | Vesuvius International Film Fest | Լավագույն Ռեժիսոր | Կամպանիա, Իտալիա | «ԵԼ» պարային ֆիլմ |
2021 | Hollywood International Golden Age Film Festival | Լավագույն Պարային Ֆիլմ | Նյու-Յորք, ԱՄՆ | «ԵԼ» պարային ֆիլմ |
2020 | London International Web and Shorts Film Festival | Honorable Mention | Լոնդոն, Անգլիա | «ԵԼ» պարային ֆիլմ |
2020 | East-West Resident, Creative Armenia | Ռեզիդենտ Արտիստ | Բրյուսել, Բելգիա | արժանացել է որպես խորեոգրաֆ և պարուհի̀ իր ծավալած գործունեության համար |
2019 | Project-Laboratory Insomnia | Ռեզիդենտ Արտիստ | Սանտանդեր, Իսպանիա | արժանացել է որպես խորեոգրաֆ և պարուհի̀ իր «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարի համար |
2019 | Venice Biennale Dance College | Ռեզիդենտ Արտիստ | Վենետիկ, Իտալիա | արժանացել է որպես խորեոգրաֆ̀ իր ծավալած գործունեության համար |
2019 | ՀՀ Մշակույթի Նախարարություն | Պատվոգիր | Երևան, Հայաստան | տրվել է պարարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար |
2018 | International Festival of Modern Choreography IFMC | 1-ին Մրցանակ | Վիտեբսկ, Բելառուս | արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարի համար |
2018 | 23Masdanza international contemporary dance festival | Ռեզիդենտ Արտիստ Auditorio de Tenerife-ում | Կանարյան կղզիներ, Իսպանիա | արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարի համար |
2018 | Gdansk International Dance Contest Festival | 3-րդ Մրցանակ և Հանդիսատեսի Համակրանք | Գդանսկ, Լեհաստան | արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարի համար |
2017 | Global Fest International Dance festival-contest | 1-ին Մրցանակ | Մոսկվա, Ռուսաստան | արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Օրհնյալները» զուգապարի համար |
2017 | Choreographic miniature contest | 3-րդ Մրցանակ | Բելգրադ, Սերբիա | արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Օրհնյալները» զուգապարի համար |
2017 | Global Fest International Dance festival-contest | Գրան Պրի | Երևան, Հայաստան | արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Օրհնյալները» զուգապարի համար |
2016 | Բեռլինի Արվեստների Ակադեմիա | Ռեզիդենտ Արտիստ, Կրթաթոշակ | Բեռլին, Գերմանիա | արժանացել է որպես խորեոգրաֆ |
2015 | DANCEformation Bremen | Ռեզիդենտ Արտիստ | Բրեմեն, Գերմանիա | արժանացել է որպես խորեոգրաֆ և պարուհի |
2008 | International Traditional Wushu Competition | Ոսկե Մեդալ | Երևան, Հայաստան | Չան Ցյուան ոճ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ОСНОВНЫЕ ТЕНДЕНЦИИ БАЛЕТНОГО ИСКУССТВА АРМЕНИИ ХХ - НАЧАЛА XXI ВЕКОВ (НА ПРИМЕРЕ ТВОРЧЕСТВА АРМЯНСКИХ ХОРЕОГРАФОВ)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Ռիմա Պիպոյանի մասին».
- ↑ 3,0 3,1 «Կարծիք Ռիմա Պիպոյանի մասին» (PDF).(չաշխատող հղում)
- ↑ ««Պարարվեստի զարգացման» հիմնադրամի շնորհանդեսին նվիրված ասուլիս».(չաշխատող հղում)
- ↑ «Մրցանակներ և պատվոգրեր».
- ↑ «Սամվել Խաչատուրի Պիպոյան».
- ↑ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼԻՍ ԵՍ ԻՆՁ ԶԳՈՒՄ ԵՄ ՈՉ ԵՐԿՐԱՅԻՆ ՄԱՐԴ
- ↑ «XX ԴԱՐԻ – XXI ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅ ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ԱՆՑՅԱԼԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Վարպետաց դասեր».
- ↑ «Պարիր, թե կարող ես».
- ↑ ««Классический танец через призму модерна» - RadioVan.fm». radiovan.fm (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Ռիմա Սամվելի Պիպոյան».
- ↑ «Հաջողության Բանաձև Ժամանակակից պար». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Ռիմա Պիպոյանը «բացեց» խորեոգրաֆների ճանապարհը».
- ↑ «La Vita Nuova».
- ↑ «Современный спектакль-балет в Армении».
- ↑ ««Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետային ներկայացում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ ««Մեղապարտ կրքեր». նոր բալետային ներկայացում».
- ↑ «Մեղապարտ Կրքեր».
- ↑ «Մարիա Դիվանյան».
- ↑ «Berlin-Stipendium 2016 — Darstellende Kunst».
- ↑ «AGORA ARTES / Interplay of the Arts».
- ↑ «The Akademie der Künste Introduces Its Fellows».
- ↑ «JUNGE AKADEMIE: AGORA ARTES. PROGRAMM-NACHT». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Возрождение Анны Франк в Германии». www.agenda-tv.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Быть Анной Франк: прожить жизнь со смыслом» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Hey Kitty».
- ↑ «Opera Prima».
- ↑ «FAKI festival».
- ↑ «Moldfest». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Officine Caos Festival». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Opera Prima».
- ↑ «Salvare voci. Rima Pipoyan».
- ↑ «Hey, Kitty in Italy».
- ↑ «IFMC-2018: первое место - впервые у Армении».
- ↑ «Армянская танцовщица Рима Пипоян получила приз на международном фестивале современной хореографии».
- ↑ «Армянка стала первой на международном фестивале современной хореографии».
- ↑ «Первое место IFMC 2018 присуждено Риме Пипоян».
- ↑ «На IFMC-2018 подвели итоги: первое место впервые у Армении».
- ↑ «Rima Pipoyan was awarded for her choreography "Woman before decision making"».
- ↑ «Շտուտգարտի Մենապարերի փառատոն» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «International Platform for Choreographers».
- ↑ «Գդանսկի պարի միջազգային փառատոն».
- ↑ «Gdański Festiwal Tańca».
- ↑ «23MASDANZA Extensión de Tenerife».
- ↑ «Cortoindanza».
- ↑ «Eupen Festival».
- ↑ «"Woman before decision Making" di e con Rima Pipoyan (Armenia)».
- ↑ «RIMA PIPOYAN – WOMAN BEFORE DECISION MAKING (Armenia)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «East-West Residency Creative Armenia».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 2 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Երևանի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայ պարուհիներ
- Հայ պարուսույցներ
- Արվեստ
- Խորեոգրաֆներ