Ռետրակտոր
Ռետրակտոր, կամ վերքի հետձգիչ, վիրաբուժական գործիք, որն օգտագործվում է վիրաբուժական կտրվածքի/վերքի եզրերը առանձնացնելու կամ որոշ օրգաններ և հյուսվածքներ պահելու համար (այսինքն՝ ապահովելու հյուսվածքների հետքաշում), որպեսզի վիրաբուժական միջամտությունների ժամանակ հասանելի լինեն մարմնի ավելի խոր շերտերը[1]: Ռետրակտոր տերմինը սովորաբար նկարագրում է պարզ պողպատե գործիք, որն ունի կոր, կեռիկ կամ անկյունային սայր, որը ձեռքով մանիպուլյացիայի է ենթարկվում՝ օգնելու պահել հյուսվածքի ցանկալի դիրքը վիրահատության ընթացքում: Ավելի բարդ ռետրակտորները կարող են ֆիքսվել տեղում (սովորաբար սեղանի շրջանակի վրա) կամ անշարժացվել թևի ծայրից:
«Ռետրակտոր» տերմինն օգտագործվում է նաև ձեռքով աշխատող տարբեր սարքերի նկարագրության համար, ինչպիսիք են կողոսկրերի հետձգիչները (նաև հայտնի են որպես կրծքավանդակի ռետրակտորներ), որոնցում վիրաբույժները կարող են ուժ կիրառել՝ հյուսվածքները բաժանելու համար՝ տեսադաշտի հասանելիություն ստանալու համար: Տարբեր վիրաբուժական մասնագիտություններ կարող են ունենալ հատուկ ռետրակտորներ. օրինակ՝ ողնաշարի վիրահատությունների որոշ տեսակների համար, ինչպիսիք են նվազագույն ինվազիվ տրանսֆորամինալ գոտկային սկավառակների միաձուլումները, որոշ հետաձգիչներ հագեցված են և՛ կլանող, և՛ օպտիկամանրաթելային լույսերով՝ խոր վիրաբուժական վերքերը պարզ և լուսավորված պահելու համար:
Վիրաբույժի օգնականները, լինի դա մեկ այլ վիրաբույժ, վիրաբուժական օրդինատոր կամ մասնագիտորեն պատրաստված պրոցեդուրաների օգնականներ (մասնավորապես հավաստագրված օրդիանտորներ, բուժքույր օգնականներ, բժշկի օգնականներ կամ վիրաբուժական տեխնոլոգներ), կարող են օգնել վիրահատող վիրաբույժին վիրահատման գործընթացում[2]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրաբուժական ռետրակտորները, հավանաբար, առաջացել են քարե դարում օգտագործված շատ պարզ գործիքներից[3]: Տարբեր ձևերի ճյուղեր կամ եղջյուրներ օգտագործում էին գետնից սնունդ փորելու և հանելու համար։ Երբ գործիքների օգտագործումը զարգանում էր, ի հայտ եկան տարաբնույթ գործիքներ որոնք փոխարինեցին կեռ կամ մանգաղաձև գործիքներին` միս կամ մարմնի որևէ մաս կտրելու համար: Գործիքներ պատրաստելու մեջ մետաղների օգտագործումը մեծ նշանակություն ուներ։ Հնագետները հայտնաբերել են բազմաթիվ հռոմեական մետաղական գործիքներ՝ մանգաղի և ռետրակտորների ընտանիքից: Այս գործիքները սովորաբար կոչվում էին կեռիկներ, եթե ծայրը նույնքան նեղ էր, որքան գործիքի բռնակը: Եթե ծայրը լայն էր, ապա այն կոչվում էր քաշող: Վիրաբուժական ռետրակտորները, հավանաբար, առաջացել են քարե դարում օգտագործված շատ պարզ գործիքներից[3]: Գործիքների այս խմբից առաջացել են նաև այլ հարակից գործիքներ՝ շարժման (Էլեվատոր և շպատել) և փորելու (գդալներ և կյուրետներ):
4-րդ դարում հնդիկ բժիշկ` Սուսրուտան օգտագործել է վիրաբուժական գործիքներ, ինչպիսիք են ռետրակտորները: Մեր թվարկության 7-րդ դարում նշագեղձերի հեռացման ընթացակարգի նկարագրության մեջ Պավել Էգինացին փաստում է լեզվի շպատելի օգտագործումը, որպեսզի չխանգարի լեզվին, մինչդեռ նշագեղձի կեռիկը օգտագործվում է նշագեղձը առաջ տանելու համար՝ հեռացնելու համար: 1000 թվականին Աբու ալ-Քասիմ ալ-Զահրաուին, որը նաև հայտնի է որպես Ալբուկասի անունով, նկարագրել է բազմաթիվ վիրաբուժական գործիքներ, այդ թվում՝ ռետրակտորներ, իր հայտնի տեքստում՝ «Ալ-Թասրիֆ»: Վեսալիուսը նկարագրել է 16-րդ դարում բազմաթիվ կեռիկներ և ետբերիչներ: Յան Միկուլիչ-Ռադեցկու 1904 թ.-ին հոդակապ կողոսկրերի հայտնագործությունը 20-րդ դարասկզբին հրահրեց ռետրակտորների զարգացման բուռն զարգացում, որն ավարտվեց 1936 թվականին մեր ժամանակակից սարքի տեսքով՝ հիմնված Էնրիկե Ֆինոկիետտոյի դիզայնի վրա[4]:
Ընթացիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված է օգտագործվող վիրաբուժական ռետրակտորների մասնակի ցանկը[5]:
Մեխանիկական ռետրակտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hohmann Retractor
- Lahey Retractor
- Senn Retractor[6]
- Blair (Rollet) Retractor
- Rigid Rake
- Flexible Rake
- "Cat's Paws" - sharp, wide rakes
- Ragnell Retractor
- Linde-Ragnell Retractor
- Davis Retractor
- Volkman Retractor
- Farabeuf Retractor
- Mathieu Retractor
- Jackson Tracheal Hook
- Meyerding Finger Retractor
- Little Retractor
- Love Nerve Retractor
- Green Retractor
- Goelet Retractor [7]
- Cushing Vein Retractor
- Langenbeck Retractor
- Richardson Retractor [8]
- Richardson-Eastmann Retractor
- Deaver Retractor [9]
- Doyen Retractor
- Parker Retractor
- Parker-Mott Retractor
- Roux Retractor
- Mayo-Collins Retractor
- "Army-Navy" Retractor[10]
- Ribbon Retractor - malleable, able to be bent as the surgeon desires
Անշարժացվող ռետրակտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rultract Skyhook Retractor System
- Alms Retractor
- Lone Star Retractor
- Galaxy II retractor
- Gelpi Retractor
- Gutow Retractor
- Weitlaner Retractor
- Beckman-Weitlaner Retractor
- Beckman-Eaton Retractor
- Beckman Retractor
- Balfour Retractor - typically used in lower abdomen and pelvic surgery [11]
- Finochietto Retractor or Rib spreader
- Travers Retractor
- West Retractor
- Norfolk & Norwich Retractor
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կեռ ռետրակտոր
-
Ստոմատոլոգիական ռետրակտոր
-
Ամպուտացիայի ռետրակտոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Retractor - an overview | ScienceDirect Topics». www.sciencedirect.com. Վերցված է 2022-02-22-ին.
- ↑ «Home». www.surgicalassistant.org. Վերցված է 2022-02-22-ին.
- ↑ 3,0 3,1 Kirkup, John (2006-05-15). The Evolution of Surgical Instruments – An Illustrated History from Ancient Times to the Twentieth Century. Norman Publishing. ISBN 978-0-930405-86-1.
- ↑ Bonfils-Roberts, E.A. (May 1972). «The Rib Spreader: A Chapter in the History of Thoracic Surgery». Chest. 61 (5): 469–474. doi:10.1378/chest.61.5.469. PMID 4558402.
- ↑ «General Instrument Sourcebook – KMedic» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) November 12, 2006-ին. Վերցված է 2008-04-22-ին.
- ↑ Meals, Clifton G.; Meals, Roy A. (September 2007). «A History of Surgery in the Instrument Tray: Eponymous Tools Used in Hand Surgery». The Journal of Hand Surgery. 32 (7): 942–953. doi:10.1016/j.jhsa.2007.05.007. PMID 17826545.
- ↑ «Retracting & Exposing Instruments (Cont.)». Արխիվացված է օրիգինալից 2019-09-16-ին. Վերցված է 2020-06-16-ին.
- ↑ «Retracting & Exposing Instruments (Cont.)». Արխիվացված է օրիգինալից 2019-09-16-ին. Վերցված է 2020-06-16-ին.
- ↑ «Retracting & Exposing Instruments (Cont.)». Արխիվացված է օրիգինալից 2019-09-16-ին. Վերցված է 2020-06-16-ին.
- ↑ «Retracting & Exposing Instruments (Cont.)». Արխիվացված է օրիգինալից 2019-09-16-ին. Վերցված է 2020-06-16-ին.
- ↑ Powell, John L. (November 1999). «The Balfour Retractor: Donald Church Balfour (1882–1963)». Female Pelvic Medicine & Reconstructive Surgery. 5 (6): 363–364.
- Famous Canadian Physicians: Dr. Norman Bethune Արխիվացված 2007-03-23 Wayback Machine at Library and Archives Canada