Ռեհան
Ռեհան | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Ocimum
L., 1753
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
|
Ռեհան կամ շահասպրամ (լատին․՝ Ocimum), արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։
ՀՀ բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակովին (O. basilicum)։ Միամյա է։ Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատիներեն անվանումը ծագել է հին հունարեն՝ ὤκιμον - «ռեհան», չունենալով հստակ ստուգաբանություն[1]։
Ռեհանը ունի նաև ժողովրդական անվանում՝ ռեգան, ռեհոն, ռեան։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝ 20-80 սմ։ Տերևները ձվաձև են, ատամնաեզր։ Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշուկագույն։
Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանմաև է։
Սերմերը գորշ սևավուն են։ 1000 սերմի կշիռը 0,8-1,6 գ է։ Ծլունակությունը պահպանվում է 4-ից 5 տարի։
Կիրառուում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում է թարմ վիճակում որպես կանաչի ու բազմազան կերակուրների մեջ, թարմ և չորացրած, որպես համեմունք։
Բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղիկները պարունակում են 0,03-1 % եթերայուղ, ցողունները՝ մինչև 0,02-65 %։ Այն բավականին հարուստ է եթերային յուղերով, որոնք տալիս են առանձնահատուկ բուրմունք՝ բարձրացնելով ռեհանի համեմունքային արժեքը։ Հարուստ է ն��և վիտամիններով և հանքային աղերով։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 69 տեսակ[2]։
- Ocimum ×africanum Lour.
- Ocimum albostellatum (Verdc.) A.J.Paton
- Ocimum americanum L. — ռեհան ամերիկական
- Ocimum amicorum A.J.Paton
- Ocimum angustifolium Benth.
- Ocimum basilicum L. — ռեհան հոտավետ
- Ocimum burchellianum Benth.
- Ocimum campechianum Mill.
- Ocimum canescens A.J.Paton
- Ocimum carnosum (Spreng.) Link & Otto ex Benth.
- Ocimum centraliafricanum R.E.Fr.
- Ocimum circinatum A.J.Paton
- Ocimum coddii (S.D.Williams & K.Balkwill) A.J.Paton
- Ocimum cufodontii (Lanza) A.J.Paton
- Ocimum dambicola A.J.Paton
- Ocimum decumbens Gürke
- Ocimum dhofarense (Sebald) A.J.Paton
- Ocimum dolomiticola A.J.Paton
- Ocimum ellenbeckii Gürke
- Ocimum empetroides (P.A.Duvign.) ined.
- Ocimum ericoides (P.A.Duvign. & Plancke) A.J.Paton
- Ocimum filamentosum Forssk.
- Ocimum fimbriatum Briq.
- Ocimum fischeri Gürke
- Ocimum formosum Gürke
- Ocimum forsskaolii Benth.
- Ocimum fruticosum (Ryding) A.J.Paton
- Ocimum grandiflorum Lam.
- Ocimum gratissimum L.
- Ocimum hassleri Briq.
- Ocimum heckmannianum Gürke
- Ocimum hirsutissimum (P.A.Duvign.) A.J.Paton
- Ocimum irvinei J.K.Morton
- Ocimum jamesii Sebald
- Ocimum kenyense Ayob. ex A.J.Paton
- Ocimum kilimandscharicum Gürke
- Ocimum labiatum (N.E.Br.) A.J.Paton
- Ocimum lamiifolium Hochst. ex Benth.
- Ocimum masaiense Ayob. ex A.J.Paton
- Ocimum mearnsii (Ayob. ex Sebald) A.J.Paton
- Ocimum menthifolium Hochst. ex Benth.
- Ocimum metallorum (P.A.Duvign.) A.J.Paton
- Ocimum minimum L.
- Ocimum minutiflorum (Sebald) A.J.Paton
- Ocimum mitwabense (Ayob.) A.J.Paton
- Ocimum monocotyloides (Plancke ex Ayob.) A.J.Paton
- Ocimum motjaneanum McCallum & K.Balkwill
- Ocimum natalense Ayob. ex A.J.Paton
- Ocimum nudicaule Benth.
- Ocimum nummularia (S.Moore) A.J.Paton
- Ocimum obovatum E.Mey. ex Benth.
- Ocimum ovatum Benth.
- Ocimum pseudoserratum (M.R.Ashby) A.J.Paton
- Ocimum pyramidatum (A.J.Paton) A.J.Paton
- Ocimum reclinatum (S.D.Williams & M.Balkwill) A.J.Paton
- Ocimum serpyllifolium Forssk.
- Ocimum serratum (Schltr.) A.J.Paton
- Ocimum somaliense Briq.
- Ocimum spectabile (Gürke) A.J.Paton
- Ocimum spicatum Deflers
- Ocimum tenuiflorum L. — Базилик тонкоцветный
- Ocimum transamazonicum C.Pereira
- Ocimum tubiforme (R.D.Good) A.J.Paton
- Ocimum urundense Robyns & Lebrun
- Ocimum vandenbrandei (P.A.Duvign. & Plancke ex Ayob.) A.J.Paton
- Ocimum vanderystii (De Wild.) A.W.Hill
- Ocimum verticillifolium Baker
- Ocimum vihpyense A.J.Paton
- Ocimum waterbergense (S.D.Williams & K.Balkwill) A.J.Paton
Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեհանի դասը մտնում է Nepetoideae ենթաընտանիքի, շրթնածաղկավորներ (Lamiaceae) ընտանիքի և Lamiales կարգի մեջ։
ավելի քան 21 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | Ավելի քան 3 ցեղ | |||||||||||||||
կարգ Շրթնածաղկավորներ | ենթաընտանիք Nepetoideae | դաս ռեհան | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
ընտանիք Խուլեղինջազգիներ | ցեղ Ռեհանազգիներ | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ևս 8 ենթաընտանիք | 52 դաս | ||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Frisk H. Griechisches etymologisches Wörterbuch, Band II. — Carl Winter’s Universitätsbuchhandlung. — Heidelberg, 1960. — С. 1145.
- ↑ List of species Ocimum (անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Волкова Е. В. Род 1308. Базилик — Ocimum L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1954. — Т. XXI. — С. 641. — 703 с. — 3000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեհանի հիվանդությունները և դրանց կարգավորումը Արխիվացված 2007-09-29 Wayback Machine(անգլերեն)
- Ռեհան Արխիվացված 2011-06-30 Wayback Machine agbina.com կայքում
- Ռեհան onego.ru կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեհան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեհան» հոդվածին։ |
|
|