Jump to content

Ռաֆայել Գերեյրու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Գերեյրու
պորտ.՝ Rafael Guerreiro
ֆր.՝ Raphaël Guerreiro
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռաֆայել Ադելինու Գերեյրու Ժոզե
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 22, 1993(1993-12-22)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Լը Բլան Մենիլ
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 3
Պատանեկան կարիերա
2005—2008 Ֆրանսիա Կլերգոնտեն
2008—2012 Ֆրանսիա Կան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2016 Ֆրանսիա Լորյան 102 (10)
2016— Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 0 (0)
Ազգային հավաքական
2013— Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-20) 12 (0)
2014— Պորտուգալիա Պորտուգալիա 6 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 20, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 29, 2016

Ռաֆայել Ադելինու Ժոզե Գերեյրու (պորտ.՝ Raphaël Adelino José Guerreiro, դեկտեմբերի 22, 1993(1993-12-22)[1], Լը Բլան Մենիլ), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտուգալիայի հավաքականի և գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբի պաշտպան։ Ծնվել է պորտուգալացի գաղթականի և ֆրանսուհու ընտանիքում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեյրուն «Կան» ակումբի սանն է։ 2012 թվականի հուլիսի 27-ին «Գազելեկ» ակումբի դեմ խաղում նա դեբյուտել է Լիգա 2-ում[3]։ 2013 թվականի փետրվարի 8-ին «Սեդանի» դեմ խաղում Ռաֆայելը խփեց իր առաջին գոլը «Կանում»[4]։

Նույն թվականի ամռանը Գերեյրուն տեղափոխվեց «Լորյան»։ Տրանսֆերի արժեքը կազմեց 2,5 միլիոն եվրո։ Օգոստոսի 10-ին, «Լիլի» դեմ խաղում նա դեբյուտեց Լիգա 1-ում[5]։ 2014 թվականի նոյեմբերի 1-ին «Պարի Սեն-Ժերմենի» դեմ խաղում Ռաֆայելը խփեց իր առաջին գոլը «Լորյանում»[6]։

2016 թվականի հունիսի 16-ին Գերեյրուն «Բորուսիա Դորտմունդ» ակումբի հետ կնքեց քառամյա պայմանագիր[7], տրանֆերի արժեքը կազմեց 12 միլիոն եվրո (9.5 միլիոն ֆունտ)[8]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 18-ին Արգենտինայի դեմ ընկերական խաղում Գերեյրուն դեբյուտել է ազգային հավաքականում[9]։ Այդ խաղում նա խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականում։

2015 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Ռաֆայելը Չեխիայի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը նվաճեց արծաթե մեդալներ։ Մրցաշարում նա խաղաց Անգլիայի[10], Իտալիայի[11], Գերմանիայի[12] և երկու անգամ Շվեդիայի դեմ խաղերում[13][14]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-20)

  • Արծաթ Եվրոպայի երիտասարդական առաջնություն՝ 2015

Պորտուգալիա Պորտուգալիա

  • Ոսկի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն` 2016

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Գերեյրուն հայտարարեց, որ երկրպագում է «Բենֆիկային», երազում է խաղալ «Ռեալ Մադրիդում», սիրած ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  3. «Газелек VS. Кан 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2012—07—27.
  4. «Кан VS. Седан 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2013—02—08.
  5. «Лилль VS. Лорьян 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013—08—10.
  6. «Монако VS. Марсель 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 1.
  7. «Borussia Dortmund sign Raphaël Guerreiro». Borussia Dortmund. 2016 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2017-08-22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  8. «Raphael Guerreiro to Borussia Dortmund: Latest transfer details, reaction, more». Bleacher Report. 2016 թ․ հունիսի 16. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  9. «Аргентина VS. Португалия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014—11—18.
  10. «Англия (до 21) VS. Португалия (до 21) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 18.
  11. «Италия (до 21) VS. Португалия (до 21) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 21.
  12. «Португалия (до 21) VS. Германия (до 21) 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 27.
  13. «Португалия (до 21) VS. Швеция (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 24.
  14. «Швеция (до 21) VS. Португалия (до 21) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 30.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Գերեյրու» հոդվածին։