Ջորջ Ուոլթեր Տիրել
Արտաքին տեսք
Ջորջ Ուոլթեր Տիրել | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1883[1] Ուոթֆորդ, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հուլիսի 20, 1961 (78 տարեկան) Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դասախոս, երկրաբան և glaciologist |
Հաստատություն(ներ) | Գլազգոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ |
Ջորջ Ուոլթեր Տիրել (անգլ.՝ George Walter Tyrrell, մայիսի 30, 1883[1], Ուոթֆորդ, Միացյալ Թագավորություն - հուլիսի 20, 1961, Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երկրաբան և պետրոգրաֆ։ Գլազգոյի համալսարանի դասախոս (1906 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպի Շպիցբերգեն ուղևորված շոտլանդական արշավախմբի գիտական ղեկավարը (1919)։ 1924 թվականին գլխավորել է Իսլանդիա մեկնող արշավախումբը։
Հիմնական աշխատությունները նվիրված են պետրոլոգիային, հրաբխագիտությանը, մագմատիկ պրոցեսների՝ տեկտոնիկայի հետ կապի հարցերին։ Ուսումնասիրել է Շոտլանդիայի, Արևմտյան Աֆրիկայի, Արկտիկայի և Անտարկտիդայի մի շարք շրջանների երկրաբանական կառուցվածքը։ Տիրելը պետրոգրաֆիայի երկրաբանակն ուղղության հիմնադիրն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.geolsoc.org.uk/About/awards-grants-and-bursaries/society-awards/murchison-fund
- ↑ https://www.cambridge.org/core/journals/journal-of-glaciology/article/george-walter-tyrrell18831961/A53555233053D4ACC35083F9A628330E
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 18)։ |