Ջոսայա Ուորեն
Ջոսայա Ուորեն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1798[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Մահացել է | ապրիլի 14, 1874[5] (75 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | երաժիշտ, գյուտարար, գրող, տնտեսագետ, լրագրող, գործարար և սոցիալական բարեփոխիչ |
Ստորագրություն | |
Josiah Warren Վիքիպահեստում |
Ջոսայա Ուորեն (անգլ.՝ Josiah Warren, հունիսի 26, 1798[1][2][3][…], Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - ապրիլի 14, 1874[5], Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]), ամերիկացի անարխիստ–անհատապաշտ, գյուտարար և երաժիշտ։ Հայտնի է որպես առաջին ամերիկացի անարխիստ, որը հիմնադրել է համապատասխան պարբերականը․ 1833 թվականին թողարկել է չորսէջանոց «Խաղաղ հեղափոխական» (անգլ.՝ The Peaceful Revolutionist) շաբաթաթերթը, ինչի համար հիմնել է իր սեփական տպարանը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1798 թվականի հունիսի 26-ին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում[7]։
Պատանեկան տարիներին տաղանդ է դրսևորել երաժշտության մեջ։ Եղել է Old Boston Brigade Band երաժշտական խմբի անդամ։ 20 տարեկան հասակում ամուսնացել է Ֆանի Կիսների հետ (անգլ.՝ Fanny Kisner) և 1821 թվականին տեղափոխվել է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաք, որտեղ աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ և նվագախմբի ղեկավար։ Այստեղ նվագախմբի համար հորինել է լամպ, որտեղ որպես լույսի աղբյուր օգտագործվել է այրվող ճարպը։ Այս լուսավորման սարքը մի քանի տարիների ընթացքում արտադրվել է Ցինցինատիում։
1825 թվականին Ուորենը, գտնվելով սոցիալիստ փիլիսոփա Ռոբերտ Օուենի գաղափարների ազդեցության տակ, սկսել է համախոհներ փնտրել, որպեսզի Ցինցինատիում կազմակերպի գաղութ-կոմունա։ Վաճառելով իր բիզնեսը՝ նա և ևս 900 օուենիստներ Ինդիանա նահանգում հիմնադրել են Նյու Հարմոնիի բնակավայրը (անգլ.՝ New Harmony)։ Այնուհետև Ջոսայա Ուորենը տարվել է անարխիզմի գաղափարներով։ Հայտնի է նրանով, որ 1827 թվականին դարձել է Ցինցինատիում ստեղծված Cincinnati Time Store խանութի համահիմնադիրը, որտեղ ապրանքները կարելի էր գնել ոչ մեծ գնով (շատ ավելի էժան, քան մրցակիցներից) և դրա հետ մեկտեղ վճարել ոչ թե փողով, այլ նշված գումարին համարժեք կատարել որևէ աշխատանք։ Օրինակ՝ 5 կգ հացահատիկի համար պետք էր աշխատել մեկ ժամ[8]։
1864-1869 թվականներին՝ ծերության տարիներին, Ուորենը բնակվել է Մասաչուսեթս նահանգի Կլիֆթոնդեյլ քաղաքում։ Այնուհետև վերադարձել է Բոստոն քաղաք, որտեղ էլ 1874 թվականի ապրիլի 14-ին մահացել է այտուցից։ Թաղված է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի Մաունթ Օբերնի գերեզմանոցում (Mount Auburn Cemetery)[9]։ Ուներ դուստր՝ Սառա Ուորենը, որի գերեզմանը հոր կողքին է[10]։
Կատալոնացի պատմաբան Խավիեր Դիեսը (անգլ.՝ Xavier Diez) գրել է, որ կոմունայի կազմակերպման գծով Ուորենի խմբի սոցիալական փորձարկումները ազդել են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Եվրոպայի անհատ անարխիստների վրա, որոնց թվում եղել է նաև Էմիլ Արմանը[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #1017968578 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Howlett C. F. Warren, Josiah (c. 1798–14 April 1874), social reformer, inventor, musician, and America's first philosophical anarchist — 2005. — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1101217
- ↑ William Bailie — Josiah Warren: The First American Anarchist—A Sociological Study, Boston: Small, Maynard & Co., 1906, p. 20 Արխիվացված 2012-02-04 Wayback Machine (անգլ.)
- ↑ «Biography». Josiah Warren and His Time Store (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 8. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Дорогие ретейлеры, с праздником!». SHOPOLOG.RU. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Josiah Warren (անգլ.)
- ↑ Sarah Warren (անգլ.)
- ↑ Xavier Diez, L’anarquisme individualista a Espanya 1923—1938 Արխիվացված 2015-02-09 Wayback Machine (իսպ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոսայա Ուորեն» հոդվածին։ |
|