Ջոոմարտ Օտորբաև
Ջոոմարտ Օտորբաև | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան՝ | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 18, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ղրղզստան |
Հայր | Kaiyp Otorbaev? |
Ջոոմարտ Կաիպովիչ Օտորբաև (օգոստոսի 18, 1955, Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ղրղզստանի քաղաքական և պետական գործիչ, Ղրղզստանի 19-րդ վարչապետը 2014 թվականի մարտի 25-ից մինչև 2015 թվականի ապրիլի 23-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոոմարտ Օտորբաևը ծնվել է 1955 թվականի օգոստոսի 18-ին Ֆրունզե քաղաքում։ Ծնունդով գիտնականների ընտանիքից է։ Հայրը ակադեմիկոս Կաիպ Օտորբաևն է` Ղրղզստանի պետական համալսարանի նախկին ռեկտորը, մայրը՝ Մարիա Տոկտոգուլովնա Նանաևան, Ղրղզստանի պետական բժշկական ակադեմիայի պրոֆեսոր է։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը՝ «ֆիզիկա» մասնագիտությամբ։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1981 թվականին Պ. ն. Լեբեդևայի անվան ֆիզիկական ինստիտուտում, իսկ դոկտորական ատենախոսությունը՝ 1989 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ Ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտում (քաղաք Մոսկվա) (տնօրեն՝ ակադեմիկոս Ա. Մ. Պրոխորով)։ Պրոֆեսորի գիտական աստիճանը նրան շնորհվել է ԽՍՀՄ ԲՈՀ-ի կողմից 1990 թվականին։ 1981-2005 թվականներին աշխատել Է Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կրտսեր, ավագ գիտաշխատող, ապա լաբորատորիայի վարիչ։ 1985-1996 թվականներին աշխատել է Ղրղզստանի պետական համալսարանի դասախոս, ավագ դասախոս, պրոֆեսոր։ 1996-2005 թվականներին եղել է Ղրղզա-Ռուսական Սլավոնական համալսարանի պրոֆեսոր։
Բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]1996-1999 թվականներին աշխատել է որպես Կենտրոնական Ասիայում «Ֆիլիպս Էլեկտրոնիքս» ընկերության ներկայացուցչության գլխավոր գործադիր տնօրեն։ 1999-2002 թվականներին զբաղեցրել է Կենտրոնական Ասիայում «Ֆիլիպս Էլեկտրոնիքս» կորպորացիայի ներկայացուցչության փոխնախագահի պաշտոնը։
Պետական կառույցներում գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001-2004 թվականներին եղել է Ղրղզստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ ներդրումների ներգրավման գծով։ 2001-2005 թվականներին եղել Է Ղրղզստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Աֆղանստանին տնտեսական օգնության գծով։ 2002-2005 թվականներին զբաղեցրել Է Ղրղզստանի էկոնոմիկայի և ներդրումների հարցերով փոխվարչապետի պաշտոնը։ 2005-2006 թվականներին եղել է «Ներդրումային կլոր սեղան» ՀԿ-ի գործադիր տնօրենը։
2006 թվականի ապրիլից մինչև 2011 թվականի դեկտեմբեր վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդականն էր։ 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012 թվականի սեպտեմբերը Ղրղզստանի տնտեսության և ներդրումների հարցերով փոխվարչապետն էր։
2012 թվականի սեպտեմբերի 6-ից Ղրղզստանի առաջին փոխվարչապետն է[1]։ Այդ տարիներին եղել Է Ղրղզստանի կառավարիչ Համաշխարհային բանկի խմբում, Ասիական զարգացման բանկում և վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում։ 2013 թվականի հուլիսին անցկացված բարձր մակարդակի դոնորների համաժողովը որոշել է Ղրղզստանին առաջիկա 3 տարում 2 մլրդ ԱՄՆ դոլարի չափով աջակցություն տրամադրել։
Վարչապետի պաշտոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մարտի 26-ին Ջոոմարտ Օտորբաևը նշանակվել Է Ղրղզստանի վարչապետի պաշտոնակատար այն բանից հետո, երբ խորհրդարանական կոալիցիան փլուզվեց, և մարտի 25-ին հրաժարական տվեց նախկին վարչապետ Ժանտորո Սաթիբալդիևը[2]։
Ապրիլի 3-ին Ղրղզստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը։ «Կողմ» է քվեարկել 120 պատգամավորից 103 պատգամավոր՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, «Ար-Նամիս» և «Աթա-մեկեն» խմբակցություններին[3][4]։ Իր ծրագրային ելույթում Օտորբաևը պատգամավորներին հավաստիացրել է, որ Ղրղզստանի կառավարության հիմնական նպատակը կդառնա հասարակության և ժողովրդի կողմից իր նկատմամբ վստահությունը վերադարձնելը։ Նա աշխատանքի առաջնահերթություն է համարել երկրում ներդրումային միջավայրի բարելավումն ու կոռուպցիայի դեմ պայքարը՝ ասելով, որ բոլոր պետական կառույցները պետք է միասնաբար աշխատեն.
Իմ աշխատանքում կլինեն պարզ առաջնահերթություններ՝ ղեկավարների առջև կլինեն կոնկրետ նպատակներ, նրանք, ովքեր չեն կարողանա կատարել դրանք, կազատվեն աշխատանքից[5]։ |
Ապրիլի 4-ին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հրամանագիր է ստորագրել վարչապետ Ջոոմարտ Օտորբաևի գլխավորությամբ նոր կառավարություն նշանակելու մասին[6]։ Նա հանդես է եկել իբրև Եվրասիական ինտեգրացիոն միավորումներին Ղրղզստանի անդամակցության ակտիվ կողմնակից՝ Մաքսային միություն, միասնական տնտեսական տարածք և Եվրասիական տնտեսական միություն։
2015 թվականի ապրիլի 23-ին խորհրդարանում վարչապետի պաշտոնում աշխատանքի մեկ տարվա մասին զեկույցի և նրա աշխատանքը բավարար ճանաչելու արդյունքների հիման վրա հրաժարական է տվել[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Оторбаев Джоомарт Каипович
- ↑ Lenta.ru: Бывший СССР: Средняя Азия: В Киргизии назначили временного премьера
- ↑ Lenta.ru: Бывший СССР: Средняя Азия: В Киргизии сменилось правительство
- ↑ Ъ-Новости — Киргизский парламент утвердил назначение Джоомарта Оторбаева премьером
- ↑ Парламент Киргизии одобрил кандидатуру Оторбаева на пост премьера | РИА Новости
- ↑ Президент Киргизии подписал указ о назначении нового правительства | РИА Новости
- ↑ РИА Новости (23.04.2015). «Премьер Киргизии Оторбаев подал в отставку».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը Ղրղզստանի կառավարության պաշտոնական կայքում