Ջոն Քեյսիկ
Ջոն Քեյսիկ անգլ.՝ John Kasich | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Օհայո նահանգի համալսարան (1974)[1] և Sto-Rox High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գործարար, բանկիր, ներդրումային բանկիր, գրող և հեռուստահաղորդավար |
Ազգություն | Խորվաթները ԱՄՆ-ում և Czech Americans? |
Դավանանք | կաթոլիկություն, Anglican Church in North America? և Անգլիկան եկեղեցի |
Ծննդյան օր | մայիսի 13, 1952[2] (72 տարեկան) |
Ծննդավայր | McKees Rocks, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ John Richard Kasich |
Հայր | John Kasich? |
Մայր | Anne Kasich? |
Ամուսին | Karen Waldbillig Kasich? և Mary Lee Griffith? |
Կայք՝ | johnkasich.com |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ջոն Ռիչարդ Քեյսիկ[5] (հանդիպում է նաև «Կասիչ», անգլ.՝ John Richard Kasich /ˈkeɪsɪk/[6], մայիսի 13, 1952[2], McKees Rocks, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]), ամերիկացի քաղաքագետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ։ Օհայոյի 69-րդ և ներկա նահանգապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Քեյսիկը ծնվել է Պենսիլվանիա[7] նահանգի Պիտսբուրգ քաղաքի մոտակայքում գտնվող Մակիս-Ռոքս արդյունաբերական գյուղում՝ Աննա և Ջոն Քեյսիկների ընտանիքում[8]։ Վերջինս աշխատում էր փոստատար։ Հայրը ծագմամբ չեխոսլովակ էր, իսկ մայրը՝ խորվաթ[9][10]։ Մակիս-Ռոքսի ավագ դպրոցն ավարտելուց հետո Քեյսիկն ընդունվել է Օհայոյի պետական համալսարան, որտեղ միացել է Alpha Sigma Phi եղբայրությանը։ 1974 թվականին քաղաքագիտության բնագավառում ստացել է արվեստների բակալավրի աստիճան[11]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումն ավարտելուց հետո Քեյսիկն աշխատել է Օհայոյի օրենսդիր մարմնում որպես հետազոտող[12]։ 1975-1978 թվականներին եղել է սենատոր Բազ Լեքենսի վարչական օգնականը[13]։
1978 թվականին Քեյսիկն ընտրվել է Օհայո նահանգի Սենատում։ Ընտրություններում հաղթել է ներկայիս դեմոկրատական սենատոր Ռոբերտ Օշոնեսիին՝ ստանալով քվեների 56 %-ը[14]։ 26 տարեկանում դարձել է Օհայո նահանգի ամենաերիտասարդ սենատորը[15]։ Սենատում առաջին գործերից մեկը աշխատավարձի ավելացման մերժումն էր[16]։
1982 թվականին Քեյսիկը քվեարկել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատում։ Հաղթելով հանրապետական պրայմերիզը՝ ստացել է քվեների 83 %-ը[17]։ Ընդհանուր ընտրություններում պարտվել է ներկայիս կոնգրեսական, դեմոկրատ Բոբ Շամանսկուն (ձայների 50% և 47% տարբերությամբ)[18]։ 1982 թվականին Քեյսիկը վերընտրվել է 8 անգամ[19]։
1995 թվականին, երբ հանրապետականները կազմել են ԱՄՆ Կոնգրեսի մեծամասնությունը՝ Քեյսիկը ընտրվել է բյուջետային հանձնաժողովի ղեկավար։ Երբ Քեյսիկը սկսել է ղեկավարել բյուջետային հանձնաժողովը՝ ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը մոտ 163 միլիարդ դոլար էր, իսկ իր պաշտոնավարման ավարտին՝ 2001 թվականին բյուջեի ավելցուկը կազմել է ավելի քան 236 միլիարդ դոլար[20]։
Քեյսիկը նաև զբաղեցրել է Կոնգրեսի սոցիալական ապահովության ոլորտի բարեփոխումների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
2000 թվականին Քեյսիկը չի ձգտել վերընտրվել, փոխարենը որոշել է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում[21][22]։ Սակայն անհաջող դրամահավաքի պատճառով դադարել է պայքարել[23][24]։
2001-2007 թվականներին Քեյսիկը Fox News հեռուստաալիքի Heartland with John Kasich ծրագրի հաղորդավարն էր։ Նաև մասնակցել է Hannity & Colmes and Hannity հեռուստաշոուին։
Քեյսիկը մի շարք կորպորացիաների խորհրդի անդամ էր, ներառյալ Invacare Corporation- ը և Norvax Inc-ը։ 2001-2008 թվականներին Կոլումբուսում Lehman Brothers ներդրումային բանկի գործադիր տնօրենն էր[25]։
Քեյսիկը մի շարք կորպորացիաների տնօրենների խորհրդի անդամ էր, ներառյալ Invacare Corporation-ը և Norvax Inc-ը։ 2001-2008 թվականներին Կոլումբուսում գտնվող «Lehman Brothers Investment Bank» մասնաճյուղի կառավարիչն էր։
2006 թվականին հանրապետականները Քեյսիկին առաջարկել էին առաջադրվի Օհայո նահանգի նահանգապետի պաշտոնում, սակայն հրաժարվել է մասնակցել այդ մրցավազքին[26]։ 2009 թվականի հունիսի 1-ին Քեյսիկը պաշտոնապես հայտարարել է մարզպետի պաշտոնում ընտրվելու մտադրության մասին[27]։ 2010 թվականի նոյեմբերի 2-ին կայացած ընդհանուր ընտրություններում հաղթել է գործող դեմոկրատական նահանգապետ Թեդ Ստրիկլենդին։
2016 թվականին առաջադրվել է Միացյալ Նահանգների[28] նախագահի պաշտոնում, սակայն դուրս է մնացել փրայմերիզի փուլում[29]։ Հրաժարվել է աջակցել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին[30]։
2018 թվականի դեկտեմբերին ABC հեռուստաընկերությամբ հեռարձակվող «This week» հաղորդմամբ հայտարարել է, որ լրջորեն պատրաստվում է մասնակցել 2020 թվականի նախագահական ընտրություններին[31]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1975-1980 թվականներին Քեյսիկն ամուսնացել է Մերի Լի Գրիֆիտի հետ։ Երեխաներ չունենալու պատճառով ամուսնալուծվել են, ինչից հետո Մերի Լին սկսել է մասնակցել իր նախընտրական արշավներին[32]։ 1997 թվականին Քեյսիկն ամուսնացել է Կարեն Ուոլդբիլիգի հետ և ունեն երկվորյակ դուստրեր՝ Էմման և Ռիզը[32]։
Քեյսիկը երեք գրքերի հեղինակ է՝ «Courage is Contagious» (1998), «Courage is Contagious (2006) և Every Other Monday (2010):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=K000016
- ↑ 2,0 2,1 Lewis R. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.washingtontimes.com/campaign-2012/candidates/john-r-kasich-36679/
- ↑ Adams I. HERB BAUM honored — Treasure Coast Newspapers, 2017.
- ↑ Произношение в оригинале: видео
- Русскоязычные СМИ с написанием Кейсик:
- ↑ Русскоязычные СМИ с написанием Касич:
- Следующим президентом США может стать губернатор Огайо Джон Касич
- Джон Касич вступил в борьбу за пост президента США Արխիվացված 2019-08-05 Wayback Machine
- Губернатор Огайо Джон Касич поборется за пост президента США Արխիվացված 2016-04-03 Wayback Machine
- Губернатор Огайо Джон Касич намерен выставить свою кандидатуру на пост президента США
- Губернатор Огайо вступил в президентскую гонку в США
- ↑ «Biography» (անգլերեն). Biographical Directory of the United States Congress. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «John Kasich's Biography» (անգլերեն). John Kasich for Governor of Ohio. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «Hrvat John Kasich pobijedio Baracka Obamu i Billa Clintona» (խորվաթերեն). Večernji list. 3.11.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ John Kasich. Courage Is Contagious. — Crown Publishing Group, 1999. — 272 с.
- ↑ «Biography, interest group ratings, public statements, vetoes and campaign finances» (անգլերեն). Project Vote Smart. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Laura A. Bischoff. (2010 թ․ հուլիսի 31). «Minister, former psychologist Strickland faces millionaire Kasich» (անգլերեն). Dayton Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «John Kasich's Bio» (անգլերեն). Fox News Channel. 2001 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Statehouse oath a step back in time for Kasich» (անգլերեն). News Net 5. 2011 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Howard Wilkinson. (1999 թ․ փետրվարի 16). «'Little guy' starts White House run» (անգլերեն). The Cincinnati Enquirer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Shutt, Dave (1978 թ․ դեկտեմբերի 21). «Most Ohio Legislators To Take $5,000 Raise». Toledo Blade.
- ↑ «OH District 12 - R Primary» (անգլերեն). ourcampaigns.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «OH District 12» (անգլերեն). ourcampaigns.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Bill Straub. (1998 թ․ հուլիսի 4). «Kasich is a maverick with youth on his side» (անգլերեն). The Cincinnati Post. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «U.S. Budget Historical Tables» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Veteran Ohio lawmaker plans to seek GOP presidential nod» (անգլերեն). Deseret News. Feb. 15 1999. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Kasich forms exploratory committee to run for president» (անգլերեն). CNN.com. 1999 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Kasich to withdraw from race Smith leaves GOP» (անգլերեն). 1999 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Bush’s purse proving fatal obstacle for Kasich // Pittsburg Post-Gazette. — 13.7.1999. — С. A-6.
- ↑ «Lehman Hires Kasich» (անգլերեն). New York Times. 2001 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Joe Hallett, Jonathan Riskind. (2005 թ․ հուլիսի 15). «GOP voices urge Kasich to enter race for governor» (անգլերեն). Columbus Dispatch. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Kasich To Be Sworn In As Ohio's Next Governor» (անգլերեն). 10tv.com. 2011 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ John Kasich announces run for president
- ↑ Kasich drops out of presidential race
- ↑ Kasich still refuses to endorse Trump
- ↑ Ohioans eyeing 2020? Kasich, Brown ‘very seriously’ consider runs against Trump
- ↑ 32,0 32,1 Stephanie Schorow. (2010 թ․ սեպտեմբերի 30). «Is John Kasich Married?» (անգլերեն). politicsdaily.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Governor of Ohio» (անգլերեն). Official site of the Governor of Ohio. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- «Campaign contributions» (անգլերեն). FollowTheMoney.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- «Collected news and commentary» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- «John Kasich» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- «Voting record» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- «Financial information» (անգլերեն). OpenSecrets.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- «Campaign finance reports and data» (անգլերեն). Federal Election Commission. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- «Appearances» (անգլերեն). C-SPAN programs. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քեյսիկ» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Օհայո նահանգի համալսարանի շրջանավարտներ
- Մայիսի 13 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ