Ջիվան Միրզոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջիվան Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1976) |
Ստեղծագործություն(ներ) | Հայոց ցեղասպանության հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Ջիվան Միրզոյան (դեկտեմբերի 2, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-1976 թվականներին սովորել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում։ Այնուհետև ընդունվել է նույն ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետը (քանդակագործ, ԽՍՀՄ գլխավոր մրցանակի դափնեկիր Մ. Կ. Անիկուշինի հովանու ներքո)։
1984 թվականին Միրզոյանը մասնակցել է Կալինին քաղաքում գտնվող Երեխաների պալատի շենքի վերանորոգման աշխատանքներին, 1986-1987 թվականներին՝ Կույբիշև քաղաքի Սպորտի պալատի շենքի վերնամասի վերանորոգման աշխատանքներին։ 1992 թվականին Միրզոյանի ձևավորմամբ կառուցվել է «Ֆաբրիկա Սվետլանայի» կավապատ լողավազանը։
2000 թվականին Միրզոյանը տեղափոխվում է Վալենսիա։ Նույն թվականին՝ որպես որպես քանդակագործ-ռեստավրատոր, մասնակցում է քաղաքի գերեզմանատան վերականգնողական աշխատանքներին։ 2001 թվականին մասնակցում է Սեգորբեի եկեղեցու վերականգնողական, այնուհետև՝ Ալիկանտեի ֆայաներից մեկի տոնակատարության նախապատրաստողական աշխատանքներին։ 2004-2005 թվականներին Միրզոյանը մասնակցել է Վալենսիայի «Action Park Multimedia»-ում իրականացվող աշխատանքներին։ 2006 թվականին Միրզոյանը ներգրավվում է Արարատ Հայկական Միության շարքերը, մասնակցում միության կազմակերպչական աշխատանքներին։
2010 թվականին Իսպանիայի Վալենսիա քաղաքի Միսլատա բնակավայրի Garden of Sendra այգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Միրզոյանի կերտած խաչքարը։
Միրզոյանի ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1], Սանկտ Պետերբուրգի ուսումնական կենտրոններում, «Սուսերամարտիկը» քանդակը գտնվում է Սոչիի Արվեստի Թանգարանում, Գրիգորի Զորոբայի կիսանդրին՝ Երևանում, Սանկտ Պետերբուրգի Զինված Ուժերի թանգարանում է պահպանվում Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից կապիտան Մ. Մ. Կազանսկու կիսանդրին։ 1990-1991 թվականներին Միրզոյանի ստեղծած կտավները զարդարում են Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատերը։ Սանկտ Պետերբուրգի մանկական դպրոցի և մշակույթի տանն են գտնվում գրող Ալեքսանդր Բլոկի և տիեզիրագնաց Յուրի Գագարինի կիսանդրիները[2]։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանկտ Պետերբուրգ, 1978
- Մոսկվայի միջազգային ցուցահանդես, 1982
- «Լենինգրադի շրջափակումը» ցուցահանդես, «Սով» ստեղծագործություն, 1985
- Ալկոբենդասի (Մադրիդ) «Անաբել Սեգուրա» քաղաքացիական կենտրոն, 1999 (այստեղ է գտնում Անաբել Սեգուրային նվիրված աշխատանքը)
- Ատենեո Մերկանտիլ կենտրոն, 2000
- Միսլատայի մշակույթի տուն, Իսպանիա (2008, դեկտեմբերի 22 - 2009, հունվարի 23։ Ցուցահանդեսում ներկայացվում են արվեստագետի 30 կտավներ և 4 քանդակներ)
- Վալենսիայի Միսլատա բնակավայրի Մշակութային կենտրոն, 2012[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Միրզոյանի «Առավոտ» քանդակը ՀԱՊ-ում
- ↑ Ջիվան Միրզոյան
- ↑ «Ջիվան Միրզոյանի նոր ցուցահանդեսը Իսպանիայի Վալենսիա քաղաքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերց��ած է 2015 թ․ հունվարի 13-ին.