Ջինսով խաչակիրը (ֆիլմ)
Ջինսով խաչակիրը անգլ.՝ Crusade in Jeans | |
---|---|
Երկիր | Բելգիա Գերմանիա Լյուքսեմբուրգ Նիդերլանդներ |
Ժանր | գրական ստեղծագործության էկրանավորում |
Թեմա | ճանապարհորդություն ժամանակով |
Հիմք | Ջինսով խաչակիրը |
Թվական | 2006 և սեպտեմբերի 27, 2007[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բեն Սոմբոգաարտ[2][3][4] |
Սցենարի հեղինակ | Chris Craps? և Jean-Claude van Rijckeghem? |
Դերակատարներ | Ջոնի Ֆլին[3], Ստեֆանի Լեոնիդաս[3], Էմիլի Ուոթսոն, Բենո Ֆյուրման, Հերբերտ Կնաուպ, Յան Դեկլեյր, Ջոնի Ֆլին, Ուդո Կիր, Մայքլ Քալքին, Robert Timmins?[5], Lajos Kovács?[5], Օֆելյա Լովիբոնդ[5], Catrin Stewart?[5], Walid Benmbarek?[5], Ulli Kinalzik?[5], Գերրան Հաուել[5], Bert André?[5] և Janieck Devy?[5] |
Օպերատոր | Ռեյնիր վան Բրյումելեն |
Երաժշտություն | Յուրե Հաանստրա |
Պատմվածքի վայր | Նիդերլանդներ |
Տևողություն | 130 րոպե |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջինսով խաչակիրը
Ջինսով խաչակիրը (հոլ.՝ Kruistocht in spijkerbroek; նաև «Խաչակրաց արշավանքը ջինսով»), 2006 թվականի ռեժիսոր Բեն Սոմբոգաարթայի նկարահանած ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է Թեա Բեքմանի համանուն վեպի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գլխավոր հերոսը դեռահաս Դոլֆն է, ով Նիդերլանդների ֆուտբոլի պատանեկան հավաքականի անդամ էր։ Նրանք պարտվում են բելգիացիներին մրցախաղում։ Իմանալով, որ նրա մայրը աշխատում է լաբորատորիայում, որտեղ զգում փորձարկում են ժամանակի մեքենան, նա որոշում է օգտվել դրանից, որպեսզի վերադառնա մեկ օր առաջ և հաղթի խաղը։ Բայց պատահաբար խառնելով մուտքագրման ծածկագրերի տեղերը՝ Դոլֆը հայտնվում է անցյալում՝ 1212 թվական։
Դոլֆը, չհասցնելով հասկանալ, թե որտեղ է ինքը գտնվում, ենթարկվում է ավազակի հարձակմանը։ Բայց նրան օգնում են մի խումբ երիտասարդ ուխտավորներ, որոնց թվում էր իր հասակակից Ջենը։ Նրանք ուղարկվում են մանուկների խաչակրաց արշավանքի մասնակիցների մոտ, և Դոլֆը, ով պետք էր սպասեր տասներկու ժամ մինչև ժամանակի մեքենան ետ վերադառնար, որոշում է ժամանակավորապես միանալ նրանց։
Տասներկու ժամ անց նա վերադառնում է այն նույն վայրը, որտեղ ենթարկվել էր տելեպորտացիայի, բայց բաց թողնելով տուն վերադառնալու հնարավորությունը՝ Դոլֆը վերադառնում է խաչակիրների մոտ։ Արշավանքի ընթացքում նա պետք է կիրառեր իր խելքը և ժամանակակից բոլոր գիտելիքները՝ արհեստական շնչառություն, կարան��ին հիվանդների համար, հնարավորություն բանակցելու, գիտելիքներ աշխարհագրությունից։
Այն ժամանակ, երբ Դոլֆը փորձում է ինքն ապրել և օգնել կարիքավորներին, նրա մայրը փորձում է վերանորոգել կոտրված ժամանակի մեքենան և որդուն տուն վերադարձնել։ Նա, իմանալով հին գրքերից, որ նա մանկական խաչակրաց արշավանքի մասնակից է, լուր է ուղարկում նրան, որ մեքենան կտեղափոխի,․ երբ նա կլինի Ջենովայում։ Դոլֆը Ջենի հետ միասին նշանակված ժամին գալիս է Ջենովա, բայց նրանց վրա հարձակվում են և այնպես է ստացվում, որ միայն նա է տեղափոխվում մեր ժամանակներ։ Դոլֆը, համոզելով մորը հետ վերադարձնել իրեն, տեղափոխվում է անցյալ Ջենին փրկելու համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Ջո Ֆլինն | Դոլֆ Վեգա |
Սեֆանի Լեոնդիդաս | Ջեն |
Էմիլի Ուոթսոն | Մերի Վեգա |
Մայքլ Քալին | Անսելմուս |
Բեննո Ֆյուրման | Տադեուշ |
Օֆելյա Լովիմբորդ | Իզաբելլա |
Վեպ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ջինսով խաչակիրը», հայտնի նիդեռլանդացի գրող Թեա Բեքմանի մանկական վեպը։ Պատմում է 1212 թվականի Մանուկների խաչակրաց արշավանքի մասիn: Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և նաև ռուսերենով։
Տարբերություններ գրքից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմում Դոլֆը պատահական հայտնվում է միջնադարում՝ սխալմամբ հավաքելով համակարգչային թվերը։ Վեպում նա հատուկ է խնդրում ժամանակի մեքենան հետազոտող գիտնակններին իրեն ուղարկել միջին դարեր փորձի համար։
- Ֆիլմում գլխավոր հերոսին փրկում են ավազակների հարձակումից, փոխարենը գրքում նա ինքն է փրկվում։
- Որպեսզի Դոլֆը հայտնվեր իր ժամանակաշրջան, նա պարտավոր էր ճիշտ ժամանակին լինել այն նույն վայրում, որտեղ առաջին անգամ տելեպորտացիայի է ենթարկվել։ Ֆիլմում նա մնում է 13-րդ դարում, քանի որ քնած էր մնացել, իսկ ըստ գրքի, նրա տեղը Խաչակրաց արշավանքի մեկ այլ տղա է գնում։
- Գրքում Նիկոլասի հովվուհին խաբում է երկու վանակնների, որոնցից մեկն արդյուքնում զղջում է և պատմում Դոլֆին երեխաների դեմ խոսակցության մասին։ Ֆիլմում խաբեության մասին գիտեր միայն մեկ վանականը, իսկ սյուժեում առկա էր երիտասարդ քահանա, ով մասնակցում էր գործող իրադարձություններում, և ով կռահում է, թե որտեղից է գլխավոր հերոսը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.kinokalender.com/film6021_kreuzzug-in-jeans.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0381111/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.interfilmes.com/filme_20762_Cruzada.Uma.Jornada.Atraves.dos.Tempos-(Kruistocht.in.spijkerbroek).html
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայքը Արխիվացված 2009-08-03 Wayback Machine(նիդեր.)
- Ֆիլմի պաշտոնական կայքը Արխիվացված 2017-10-16 Wayback Machine(անգլ.)
- «Ջինսով խաչակիրը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 13-րդ դարում
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2006 դրամա ֆիլմեր
- 2006 ֆիլմեր
- Բելգիական արկածային ֆիլմեր
- Բելգիական պատմական ֆիլմեր
- Բելգիական ֆանտաստիկ ֆիլմեր
- Գերմանական արկածային ֆիլմեր
- Գերմանական ֆանտաստիկ ֆիլմեր
- Գերմանական ֆենտեզի ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Հոլանդական արկածային ֆիլմեր
- Հոլանդական պատմական ֆիլմեր
- Միջնադարի թեմատիկ ֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր խաչակրաց արշավանքների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2006 թվականին
- Ֆիլմեր ժամանակի միջով ճանապարհորդության մասին