Jump to content

Ջիմ Վառնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմ Վառնի
անգլ.՝ Jim Varney
Ծնվել էՀունիսի 15, 1949
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լեքսինգթոն, Կենթակի, ԱՄՆ
Մահացել էՓետրվարի 10, 2000 (50 տարեկանում)
Մահվան վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ուայթ Հաուս, Թենեսի, ԱՄՆ
ԳերեզմանLexington Cemetery
ԿրթությունLafayette High School? և Մյուրեյի նահանգային համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Այլ անուն(ներ)Էռնեստ Փ. Ուորրել
(կերպար)
ՄասնագիտությունԴերասան, կատակերգու, երաժիշտ, հնչյունավորող, գրող
Ակտիվ շրջան1976–2000
ԺանրերԿատակերգություն
ԸնտրանիԷռնեստ Փ. Ուորրել
Ամուսին(ներ)Ժակլին Դրյու
(1977–1983; ամուսնալուծված)
Ջեյն Վառնի
(1988–1991; ամուսնալուծված)
Պարգևներ և մրցանակներ
Էմմի
jimvarney.org

Ջեյմս Ալբերտ (Ջիմ) Վառնի կրտսեր (անգլJames Albert "Jim" Varney, Jr., հունիսի 15, 1949(1949-06-15)[1][2], Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ[2] - փետրվարի 10, 2000(2000-02-10)[1][2], Ուայթ Հաուս), ամերիկացի դերասան, կատակերգու, երաժիշտ, գրող և հնչյունավորող։

Վառնին առավել հայտնի է իր Էռնեստ Փ. Ուորրել կերպարի շնորհիվ։ Վառնին որպես Էռնեստ հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում, հարյուրավոր հեռուստատեսային գովազդներում և գովազդաշարերում, ինչպես նաև «Հե՛յ Վեռն, սա Էռնեստն է» հեռուստասերիալում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառնին ծնվել է 1949 թվականին հունիսի 15-ին՝ Կենտուկի նահանգի վարչական կենտրոն Լեքսինգտոնում՝ Լուիզ Վառնիի և Ջեյմս Վառնի ավագի ընտանիքում։ Եղել է թվով չորրորդ երեխան և միակ արու զավակը։

Վաղ մանկությունից Վառնին հեշտությամբ կարողանում էր մտապահել կարդացած երկար պոեմները և գրքերը, որոնք նա օգտագործում էր ընտանիքի անդամներին և ընկերներին զվարճացնելու համար։ Տեսնելով, որ Ջիմը արագորեն կարողանում էր դիտած մուլտֆիլմների նմանակումները կատարել, մայրը որոշում է նրան ընդունել տալ մանկական թատրոն։ Այդ պահին Վառնին դեռ նոր բոլորել էր 8 տարեկանը։ Վառնին շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել դերասանական արվեստի նկատմամբ։ Ավագ դպրոցում ուսանելու տարիներին բազմաթիվ անգամներ Վառնին հաղթում է նահանգային մրցնակներ՝ աշակերտական մրցույթների շրջանակներում։

Մահացել է 2000 թվականին՝ թոքերի քաղցկեղից։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Անվանումը Դերը Նշումներ
1982 Ճեղքող պատկեր Շերիֆ
1983 Հե՛յ Վեռն, սա իմ ընտանեկան ալբոմն է Էռնեստ Փ. Ուորրել / Դեյվի Ուորրել / Էյս Ուորրել / Լլոյդ Ուորրել / Բիլլի Բուգի Ուորրել / Ռեթչ Ուորրել / Փոփ Ուորրել
1986 Դոկտոր Օտտոն և մռայլության առեղծվածը Դոկտոր Օտտո / Էռնեստ Փ. Ուորրել / Ռադդ Հարթաքթ / Ծիծաղող Ջեք / Գայ Դենդի / Մորաքույր Նելդա
Էռնեստի լավագույն հիթերը, հատոր 1 Էռնեստ Փ. Ուորրել
1987 Էռնեստը գնում է ճամբար Էռնեստ Փ. Ուորրել
Հե՛յ Վեռն, հաղթիր $10 000... կամ ուղղակի հաճույք ստացիր Էռնեստ Փ. Ուորրել
1988 Էռնեստ փրկում է Սուրբ ծնունդը Էռնեստ Փ. Ուորրել / Աստեր Կլեմենտ / Նահանգապետի աշակերտ / Մորաքույր Նելդա / Տիկին Բրոք / Մարթիի մայրը / Օձով տղան
1989 Արագ սնունդ Ռանգլեր Բոբ Բանդի
1990 Էռնեստ գնում է բանտ Էռնեստ Փ. Ուորրել / Պարոն Ֆելիքս Նեշ / Մորաքույր Նելդա
1991 Էռնեստ մահացու վախեցել է Էռնեստ Փ. Ուորրել
1992 Էռնեստի լավագույն հիթերը, հատոր 2 Էռնեստ Փ. Ուորրել
1993 Նապալմ Ռեքս
Բեվեռլիի գյուղացիները Ջեդ Կլամպետ
Էռնեստը կրկինը վարում է Էռնեստ Փ. Ուորրել
1994 Էռնեստը գնում է դպրոց Էռնեստ Փ. Ուորրել / Աստեր Կլեմենտ / Պատանի Էռնեստ / Մորաքույր Նելդա / Բաննի / Քոյ
1995 Սլեմ դանկ Էռնեստ Էռնեստ Փ. Ուորրել
Փորձագետը Սնեյք
Դպրոցական պատմություն Կոբի Բոուզ Հնչյունավորում
Խաղալիքների պատմություն Պարույրիկ Հնչյունավորում
Բաբան գնում է որսի Բաբա
1996 Սնոուբորդի ակադեմիա Ռոդու Ջեյմս
1997 Արյուն, ընկերներ և փող Ծեր նավաստի
100 ապացույց Ռեյի հայրը
Էռնեստը գնում է Աֆրիկա Էռնեստ Փ. Ուորրել / Հինդու / Մորաքույր Նելդա / Աֆրիկացի պարուհի
Անաբելի ցանկությունը Պարոն Գաս Հոլօդեր Հնչյունավորում
1998 Էռնեստը բանակում Շարքային Էռնեստ Փ. Ուորրել / Կապիտան Էռնեստ Փ. Ուորրել / «Ավազային որոգայթ» օպերացիայի արաբ
3 նինջա. Մեգա լեռը Լոթար Զոգ
1999 Էկզիստո Մարսել Հորովից
Ծառատնակի գերին Կարլ Բենքս
Դպրոցական պատմություն Կոբի Ռոուզ Հնչյունավորում
Խաղալիքների պատմություն 2 Պարույրիկ Հնչյունավորում
2001 Հայրկն ու նրանք Հեյզել Մոնտգոմերի
Ատլանտիդա՝ կորսված կայսրությունը Ջեբեդայա Ալլարդայս Հնչյունավորում, վերջին ֆիլմը

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Անվանումը Դերը Նշումներ
1977 Պետիկոտ օպերացիա Դում և Գլում
Ֆրնվուդ այսօր երեկոյան Վիրջիլ Սիմս 2 էպիզոդ
1978 Ամերիկ այսօր երեկոյան Վիրջիլ Սիմս 2 էպիզոդ
Պետիկոտ օպերացիա Դում և Գլում 32 էպիզոդ
Ալիսա Միլո Սկիններ 1 էպիզոդ
1979 Ալան Քինգի երրորդ և վերջին զգուշացումը Տարբեր դերեր
1980 Վարդագույն լեդի Տարբեր դերեր
1982-83 "Հո՛պ" Անհայտ էպիզոդներ
1983 Ռուստերների ընտանիքը Էվան Էրպ Հեռուստասերիալ
Ռուստերների ընտանիքը Էվան Էրպ
1988 Հե՛յ Վեռն, սա Էռնեստն է Էռնեստ Փ. Ուորրել / տարբեր դերեր
1988-89 Շնորհավոր Նոր տարի, Ամերիկա Էռնեստ Փ. Ուորրել / թղթակից Ամանորյա հատուկ հաղորդում ուղիղ եթերով
1989 Էռնեստը գնում է Սպլեշ լեռ Էռնեստ Փ. Ուորրել
1990 Դիսնեյլենդ Էռնեստ Փ. Ուորրել / Էռնեստի հայր 1 էպիզոդ
Դիսնեյլենդի 35-րդ տարելիցի տոնակատարում Էռնեստ Փ. Ուորրել
1994 XXX-ներ և OOO-ներ Կամեո
1996 Ռոզաննա Արքայազն Կառլոս
1997 Բադամարդը Ուոլտ Էվերգրին Հնչյունավորում
1998 Սիմփսոններ Կուդեր Հնչյունավորում, 1 էպիզոդ

Համակարգչային խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Անվանումը Դերը Նշումներ
1996 Toy Story Activity Center Պարույրիկ Հնչյունավորում
1999 Toy Story 2: Buzz Lightyear to the Rescue Պարույրիկ Հնչյունավորում
2000 Atlantis: The Lost Empire Քուկի Հնչյունավորում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Վառնի» հոդվածին։