Jump to content

Ջենիֆերի մարմինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենիֆերի մարմինը
անգլ.՝ Jennifer's Body
Երկիր ԱՄՆ
Ժանրիգական բադի մուվի, սարսափ ժանրի կատակերգություն, սարսափ ֆիլմ և ԼԳԲ�� թեմայով ֆիլմ
Թեմագերբնական
Թվականսեպտեմբերի 10, 2009[1] և նոյեմբերի 5, 2009[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորKaryn Kusama?[3][4][5][…]
ՊրոդյուսերՋեյսոն Ռայթման և Մեյսոն Նովիք
Սցենարի հեղինակԴիաբլո Քոդի
ԴերակատարներՄեգան Ֆոքս[3][4][5][…], Ջոնի Սիմոնս[3][5][6], Էմի Սեդարիս[5][6], Ամանդա Սայֆրիդ[3][5][7][…], Ադամ Բրոդի[5][7][6], Ջոնաթան Քիմբլ Սիմոնս[5][6], Քրիս Փրեթ[5][6], Կայլ Գալներ[5][6], Juan Riedinger?[6], Էլիսոն Ջեննի, Սինթիա Սթիվենսոն[6], Լենս Հենրիկսեն[8], Վալերի Թիան[8], Էմիլի Թենանթ[8], Անդրեա Բեյքեր[8], Իվ Հարլոու[8], Ջոել Սվետով[8], Գաբրիել Ռոուզ[8], Դիաբլո Քոդի[8] և Լանեյ Չեփման[8]
ՕպերատորՄ․ Դևիդ Մալլեն
ԵրաժշտությունԹեոդոր Շապիրո
Պատմվածքի վայրՄինեսոտա
Նկարահանման վայրՎանկուվեր և Կոկիտլամ
ԿինոընկերությունFox Atomic
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Jennifer's Body Վիքիպահեստում

«Ջենիֆերի մարմինը» (անգլ.՝ Jennifer’s Body), ռեժիսոր Կարին Կուսամայի ամերիկյան սև կատակերգությունը՝ սարսափ ֆիլմի տարրերով, նկարահանվել է Դիաբլո Կոդիի սցենարով։

Գլխավոր դերակատարներն են Մեգան Ֆոքսը, Ամանդա Սեյֆրիդը, Ջոնի Սիմոնսը և Ադամ Բրոդին։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ՝ 2009 թվականին[9], այնուհետև 2009 թվականի սեպտեմբերի 18-ին այն թողարկվել է Միացյալ Նահանգներում և Կանադայում։

Որպես ֆիլմին հանգույց՝ «Boom! Studios»-ը 2009 թվականի օգոստոսին հրատարակել է «Ջենիֆերի մարմին» գրաֆիկական նորավեպը։

Գլխավոր հերոսուհին՝ Նիդին (Ամանդա Սեյֆրիդ), ամերիկյան փոքրիկ քաղաքի բնակիչ է, որը գեղեցկությամբ այդքան էլ չի փայլում։ Նրա լավագույն ընկերուհին՝ Ջենիֆերը (Մեգան Ֆոքս), դպրոցում ամենագեղեցիկ և ցանկալի աղջիկն է և չիրլիդինգի ավագը։ Նիդին հանդիպում է Չիփ (Ջոնի Սիմոնս) անունով մի տղայի հետ։ Մի գեղեցիկ օր ընկերուհիները պատրաստվում են տեղական բարում գնալ մի ռոք խմբի համերգի։ Այդ բարում հրդեհ է բռնկվում (որի նախաձեռնողը մայրաքաղաքային ինդի ռոք խումբն էր) և 8 մարդ է մահանում։ Ջենիֆերը և Նիդին փրկվում են։ Փրկվածների թվում են հայտնվում նաև ռոք խմբի բոլոր տղաները, որոնք իրենց հետ տանում են Ջենիֆերին։

Այդ նույն գիշերը՝ բարում տեղի ունեցած միջադեպից հետո, Ջենիֆերը գալիս է Նիդիի տուն և իրեն շատ տարօրինակ է պահում։

Ջենիֆերը վերածվում է մարդակեր դևի, նա դասընկերներին ներգրավում է ծուղակի մեջ և խժռում նրանց։ Դրա պատճառը եղել է աղջկա զոհաբերությունը, որը կատարել են բարում նվագող ռոքերները։ Նրանք Ջենին ընդունել են որպես կույս և մորթել են նրան, բայց քանի որ նա չի եղել կույս, նրա սիրտն է մտնում դևը։ Այս սատանային պահելու համար անհրաժեշտ է մարդկային մարմին։ Նիդին իմանում է այս մասին և փորձում է կանգնեցնել ընկերուհուն, երբ նա ներգրավում է Չիպի ծուղակի մեջ։ Բայց Նիդիի մոտ ոչինչ տեղի չի ունենում, Չիպը մահանում է Ջենիֆերի խայթոցներից։ Նիդին որոշում է վրեժխնդիր լինել ընկերուհուց իր ընկերոջ մահվան համար և գալիս է Ջենի տուն՝ նրան սպանելու։

Նիդին մահացու վիրավորում է ընկերուհուն գրասենյակային դանակով, բայց Ջենիֆերի սենյակ է մտնում նրա մայրը։ Նիդիին ուղարկում են հանցագործների համար նախատեսված հոգեբուժարան։ Բայց նա ձեռք է բերում գերբնական ունակություններ Ջենիֆերի խայթոցից հետո։

Նիդին փախչում է հոգեբուժարանից, ավտոստոպով հասնում է հյուրանոց, որտեղ կանգ է առել հենց այդ ռոք խումբը և սպանում է նրա բոլոր մասնակիցներին՝ այդպիսով վրեժխնդիր լինելով իր, իր ընկերոջ և ընկերուհու համար։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է տարաբնույթ արձագանքներ։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 44 % վարկանիշ՝ հիմնված 198 գրախոսության վրա, միջին բալը 10-ից կազմել է 5,2[10]։ «Metacritic» կայքում ֆիլմն ունի 100-ից 47 միավոր՝ հիմնված քննադատների 29 գրախոսության վրա, որը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[11]։ «CinemaScore» կայքում հեռուստադիտողները ֆիլմին տվել են C գնահատականը՝ ըստ A+-ից F սանդղակի[12]։

Կինոքննադատ Ռոջեր Էբերթին դուր է եկել ֆիլմը, նա այն անվանել է «Տղաների մթնշաղ» և ասել, որ «որպես մարդակեր չիրլիդերի մասին ֆիլմ՝ այն ավելի լավն էր, քան պետք էր»։ Էբերթն ասել է, որ Կոդիի ներսում կա «նկարչի հոգին, և նրա սցենարն այս նյութի մեջ բերում է որոշակի սահման, մի տեսակ ուրախություն, որը անփոխզիջական է»։ Բացի այդ, նա բարձր է գնահատել Ֆոքսի խաղը։ Նա ֆիլմին տվել է չորս աստղերից երեքը[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. http://www.kinokalender.com/film3179_jennifer-s-body-jungs-nach-ihrem-geschmack.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/zabojcze-cialo
  4. 4,0 4,1 http://www.filmaffinity.com/en/film921628.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 http://bbfc.co.uk/releases/jennifers-body-film
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.imdb.com/title/tt1131734/fullcredits
  7. 7,0 7,1 http://www.metacritic.com/movie/jennifers-body
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. «Jennifer's Body premiere | Photo Gallery». DigitalHit.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  10. «JENNIFER'S BODY». Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  11. «Jennifer's Body». Metacritic. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  12. Ben Fritz (2009 թ․ սեպտեմբերի 20). «Prospects for 'Cloudy' future mixed as 'Informant,' 'Love Happens,' 'Jennifer's Body' disappoint» (անգլերեն). LA Times Blogs. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  13. Roger Ebert. «Jennifer's Body Movie Review & Film Summary (2009) | Roger Ebert» (անգլերեն). www.rogerebert.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆերի մարմինը» հոդվածին։