Jump to content

Ջեյմս ՄաքԳիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս ՄաքԳիլ
անգլ.՝ James McGill
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1744(1744-10-06)[1][2][3]
ԾննդավայրԳլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 19, 1813(1813-12-19)[1][2][3] (69 տարեկան)
Մահվան վայրՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳլազգոյի համալսարան
Մասնագիտությունվաճառական, քաղաքական գործիչ և գործարար
Զբաղեցրած պաշտոններMember of the Legislative Assembly of Lower Canada?
 James McGill Վիքիպահեստում

Ջեյմս ՄաքԳիլ (անգլ.՝ James McGill, հոկտեմբերի 6, 1744(1744-10-06)[1][2][3], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 19, 1813(1813-12-19)[1][2][3], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), բրիտանացի գործարար, բարեգործ, առավել հայտնի է որպես Մոնրեալի ՄաքԳիլի համալսարանի հիմնադիր։ 1792 թվականին Արևմտյան Մոնրեալում ընտրվել է Ներքին Կանադայի Օրենսդրական Ժողովի անդամ, 1793 թվականին նշանակվել է Ներքին Կանադայի Գործադիր Խորհրդի կազմում։ Եղել է Կանադայի Գրենադերի գվարդիայի առաջին պատվավոր լեյտենանտ-գնդապետը, Château Clique-ի ականավոր անդամ և Beaver Club-ի սկզբնական հիմնադիր անդամներից մեկը։ Նրա ամառանոցը գտնվում էր Ոսկե հրապարակում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄաքԳիլի արձանը համալսարանի քաղաքի կենտրոնի կամպուսում

ՄաքԳիլ ընտանիքը ծագել է Էյրշայրից և շուրջ երկու սերունդ ապրել են Գլազգոյում. Ջեյմսը ծնվել է Շոքվել փողոցի տանը։ ՄաքԳիլները եղել են մետաղագործներ, 1715 թվականից քաղքենիների դասի և Համերմենների գիլդիայի անդամ. Ջեյմսի հայրը եղել է սարկավագ[4]։

Ջեյմս ՄաքԳիլը սովորել է Գլազգոյի համալսարանում, սակայն շուտով մեկնել է Հյուսիսային Ամերիկա` այնտեղ գործնական հնարավորություններ ուսումնասիրելու համար։ 1766 թվականին եղել է Մոնրեալում, որի առևտրային հնարավորությունները բացվել էին Նոր Ֆրանսիայի բրիտանական նվաճումից հետո։ Մեծ Լճերից հարավ նա սկսեց մորթու առևտուր որպես քվեբեկցի վաճառական Ուիլյամ Գրանտի գործակալ[5]։ Հաջորդ տարի «James McGill & Co» ֆիրման առևտուր էր անում Միչիլիմեկինակ-ում (Michilimackinac)[6]:

1773 թվականին ՄաքԳիլը միավորվում է Իսահակ Թոդիի հետ (ով դարձավ նրա մտերիմ ընկերն ամբողջ կյանքի ընթացքում) Grand Portage առևտրային ձեռնարկությունում, որը 1776 թվականին հանդես եկավ Todd & McGill անվան ներքո[7]։ Այս համագործակցությունը կարևոր էր հետագայում ստեղծվելիք Հյուիսի արևմտյան ընկերության ձևավորման համար։ Todd & McGill բարգավաճեց որպես Լոնդոնի առևտրային վաճառական Ջոն Սթրեթելի կողմից մատակարարվող հիմնական ընկերություններից մեկը։ 1783 թվականից հետո գործընկերությունը չմասնակցեց «Հյուսիսարևմտյան» ընկերությանը, սակայն շարունակվեց այսպես կոչված «Հարավարևմտյան առևտուրը» Միսիսիպիի հովտում, մինչև 1796 թվականին Միչիլիմեկինակը հանձնվեց ամերիկացիներին։ Այն նաև ներգրավված էր այլ ձեռնարկություններում, սակայն մի քանի բիզնես թղթեր են պահպանվել, ինչը դժվարացնում է մանրամասն հաշվարկները։

1775 թվականի նոյեմբերին ՄաքԳիլը Մոնրեալի քաղաքացիների ներկայացուցչական անդամ էր և ներգրավված էր ամերիկյան բանակի կողմից նվաճված քաղաքի համար կապիտուլյացիայի հոդվածների մշակմամբ[8]։ 1792 թվականին ՄաքԳիլն ընտրվել է Ներքին Կանադայի Օրենսդրական ժողովի անդամ Արևմտյան Մոնրեալի համար և 1793 թվականին նշանակվել է Գործադիր Խորհրդի կազմում։ Կրկին ընտրվել է 1800 թվականին, Արևելյան Մոնրեալում` 1804 թվականին։ Նա եղել է Կանադայի Գրենադի գվարդիայի առաջին պատվավոր լեյտենանտ-գնդապետը, որի անունը նշվում է ՄաքԳիլի համալսարանի արվեստի շենքի առաջ կանգնած հուշակոթողի վրա։

Ձախ կողմի տունը ՄաքԳիլի քաղաքի տունն էր Նոտր-Դամ փողոցում, 1777 թվական
Burnside Place, Ջեյմս Մաքգիլիի ամառային տունը, այժմ` Մոնրեալի Ոսկե հրապարակում գտնվող ՄաքԳիլի համալսարանի վայրը

1776 թվականին Ջեյմս ՄաքԳիլն ամուսնացավ Ջոզեֆ-Ամաբլ Տրոթիե Դեսիվիերեսի (1732-1771) այրու` Մարի-Շարլոտի (1747-1818) հետ, որը Նոր Ֆրանսիայի Սուվերեն խորհրդի անդամ և Ադմիրալական դատարանների դատավոր Գիլյոմի Գիլիմիմիի (1713-1750) դուստրն էր և կրթություն էր ստացել Քվեբեկի Ուրսուլինյան կաթոլիկ եկեղեցում։ Նրա մայրը` Մարի-Ժնևիև Ֆոքոուլը (Marie-Geneviève Foucault), Նոր Ֆրանսիայի ամենախոշոր կալվածքի սեփականատեր և Սուվերեն Խորհրդի անդամ Ֆրանսուա Ֆուկոուլի (1690-1766) դուստրն էր։ ՄաքԳիլը նախ ընդունել է իր հանգուցյալ ընկերոջ` Ջոն Պորտերի կրտսեր դստերը` Շառլոտին, ապա ամուսնությունից (հորեղբոր և օրինական խնամակալի մահից հետո) հետո դարձել երկու որդիների հայրը։

1777 թվականին ՄաքԳիլը Մոնրեալի Նորտ-Դամ փողոցում Ռամզեյ ամրոցի հարևանությամբ գնում է Բարոն դե Բեկանկուրի նախկին տունը իր նոր ընտանիքի համար[9]։ Մոտ 1797 թվականին նրան ասացին, որ գնի Burnside ֆերման, որն օգտագործում էր որպես ամառային տուն։ Burnside-ին արևելքից հարակից ագարակը պատկանում էր Դեսրիվիյեր ընտանիքին, հյուսիսից և արևմուտքից Մակթավիշ կալվածքն էր։ Տարածքով հոսում էր մի առու (burn), և ՄաքԳիլը ագարակը կոչեց հենց այդ անունով։ Հողն օգտագործվում էր այգեգործական, բանջարաբոստանային և անասնապահության համար։ 1787 թվականին Burnside-ի մարգագետնում աճեց մի կնձնի, որը պահպանվեց մինչև 1976 թվականը (երբ դարձավ վտանգավոր և պետք է ընկներ)։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄաքԳիլի համալսարան, Մոնրեալ

ՄաքԳիլի խոշոր ակտիվները ներառում էին անշարժ գույք Ներքին և Բարձր Կանադայում և ներդրումներ Բրիտանիայում, կային նաև հսկայական հիպոտեկային հոլդինգներ։ Նա իր կտակում հիշատակել էր հին ընկերներին, Մոնրեալի աղքատներին, Hôtel-Dieu de Montréal, Grey Nuns, Hôpital-Général de Québec, Գլազգոյից երկու բարեգործական կազմակերպությունների։ Այնուամենայնիվ Ալեքսանդր Հենրը վրդոհված էր, որ ՄաքԳիլի կարողությունը «գնաց օտարներին... (և) կնոջ զավակներին, տիկին ՄաքԳիլը մնացել էր հարմարավետ պայմաններում, սակայն երիտասարդ Դեսիվիերեսը (ՄաքԳիլիի փոքր խորթ որդու որդին) ստացել էր 60000 ֆունտ ստերլինգ»[10]։

Wall plaque. Text reads: "On this site stood the house in which was born in the year 1764 James McGill founder of McGill University Montreal Canada".
Ի հիշատակ ՄաքԳիլի համալսարանի հիմանդիր Ջեյմ ՄաքԳիլի, որը 1744 թվականին ծնվել է այս տանը։ Շոքվել փողոց, Գլազգո

ՄաքԳիլի ամենակարևոր ժառանգությունը Ուսուցման առաջխաղացման համար նախատեսված թագավորական հաստատությանը թողած 10000 ֆունտ ստերլինգն էր և իր ամառային տունը։ Նվիրատվության շնորհիվ ֆինանսավորվեց ոչ միայն ՄաքԳիլի համալսարանը, այլև ստեղծվեցին բազում քոլեջներ ու համալսարաններ, այդ թվում Բրիտանական Կոլումբիայի համալսարանը, որը մինչև 1915 թվականը հայտնի էր որպես Բրիտանական Կոլումբիայի ՄաքԳիլի համալսարանական քոլեջ, Վիկտորիա համալսարանը, մինչև 1916 թվականը ՄաքԳիլի մասնաճյուղ, և Դոուսոն քոլեջը, որը 1945 թվականին ��կսեց գործել որպես ՄաքԳիլի արբանյակային կամպուս` կլանելու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ուսանողների ակնկալվող ներհոսքը։

Ջեյմ ՄաքԳիլը թաղված է մորթու առևտրի իր գործընկեր Ջոն Պորտոսի կողքին հին բողոքական Դաֆֆերի հրապարակի գերեզմանատանը։ Երբ 1875 թվականին գերեզմանոցը վերացվեց, նրա մասունքները վերաթաղվեցին ՄակԳիլի համալսարանի արվեստի շենքի դիմաց։

Հուշատախտակներ են տեղադրվել Գլազգոյի Շոքվել փողոցում` հիշատակելու այն տունը, որտեղ ՄաքԳիլը ծնվել է և համալսարանի հիմնադրման համար, ինչպես նաև Գլազգոյի համալսարանի Bute Hall ստորգետնյա հատվածում` ընդունելով Գլազգոյի և ՄաքԳիլի համալսարանների միջև առկա պատմական կապը։

Գլազգոյի Պոլոք նախնական դպրոցն անվանվել է ի պատիվ Ջեյմ ՄաքԳիլիի։ Այն այժմ չի գործում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Frost, Stanley Brice (1995), James McGill of Montreal, McGill-Queen's University Press, ISBN 0-7735-1296-9.
  • "James McGill". Dictionary of Canadian Biography (online ed.). University of Toronto Press. 1979–2016.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  4. James McGill of Montreal (1995), by Stanley Frost
  5. A. C. Flick, ed., The Papers of Sir William Johnson, vol. 12 (Albany, 1957), pp. 194-5.
  6. D A. Armour, ed., Treason? at Michilimackinac (Mackinac Island: Mackinac State Historic Parks, 1967), p. 88; Lart, Canadian Historical Review, vol. 3 (1922), p. 355
  7. Letters, Todd to Edgar, in Edgar Papers (photostats), Library & Archives Canada, MG19 A1, pp. 393, 523.
  8. Verreau, L'Abbé. Invasion du Canada: Collection de memoires. (Montreal: Eusèbe Senécal, 1873), 81.
  9. James McGill of Montreal (1995), by Stanley Brice Frost
  10. [Canada's Entrepreneurs: From the Fur Trade to the 1929 Stock Market Crash : Portraits from the Dictionary of Canadian Biography Under the Direction of John English and Réal Bélanger 2011]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս ՄաքԳիլ» հոդվածին։