Jump to content

Ջաննի Ինֆանտինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջաննի Ինֆանտինո
իտալ.՝ Gianni Infantino
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1970(1970-03-23) (54 տարեկան)
ԾննդավայրԲրիգ Գլիս, Վալե, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա և  Իտալիա
Մայրենի լեզուշվեյցարական գերմաներեն, իտալերեն և ֆրանսերեն
ԿրթությունՖրիբուրգի համալսարան[1] և Նյոշատելի համալսարան
Մասնագիտությունմարզական պաշտոնյա
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի նախագահ, ՈՒԵՖԱ գլխավոր քարտուղար և member of the International Olympic Committee?
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան[2] Order of the Niger Order of Merit և Order of the Condor of the Andes
ԱնդամությունՄիջազգային օլիմպիական կոմիտե
Ստորագրություն
Изображение автографа
 Gianni Infantino Վիքիպահեստում

Ջաննի Ինֆանտինո (իտալ.՝ Gianni Infantino, մարտի 23, 1970(1970-03-23), Բրիգ Գլիս, Վալե, Շվեյցարիա), շվեյցարացի մարզական ֆունկցիոներ, ՖԻՖԱ-ի 9-րդ նախագահը 2016 թվականի փետրվարի 26-ից։ Մասնագիտությամբ իրավաբան է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաննի Ինֆանտինոն ծնվել է Շվեյցարիայում, ունի իտալական ծագում։ Ունի փաստաբանի դիպլոմ, տիրապետում է մի քանի լեզուների, ամուսնացած է, ունի երեք երեխա։

Մինչև ՈՒԵՖԱ տեղափոխվելն աշխատել է Նևշատելի համալսարանին կից Սպորտի ուսումնասիրության միջազգային կենտրոնի (CIES) գլխավոր քարտուղար, իսկ ավելի վաղ զբաղեցրել է խորհրդականի պաշտոն ֆուտբոլային տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ Իտալիայի, Իսպանիայի և Շվեյցարիայի պրոֆեսիոնալ լիգաներում։

Եվրոպական ֆուտբոլային միությունում Ինֆանտինոն աշխատում է 2000 թվականի օգոստոսից։ Նրա իրավասության մեջ մտնում էին պրոֆեսիոնալ ֆուտբոլի իրավաբանական և կոմերցիոն խնդիրները։ 2009 թվականի հոկտեմբերի 1-ից և մինչև ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվելը զբաղեցրել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ավելի վաղ նա եղել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և իրավական հարցերով վարչության նախագահը (2007-2009), ՈՒԵՖԱ-ի կարգադրիչ-տնօրենի պաշտոնակատար (2007 թվականի փետրվար-մայիս), ՈՒԵՖԱ-ի իրավագիտության և լիցենզավորման բաժնի ղեկավար (2004-2007 թվականներ)։

2016 թվականի փետրվարի 26-ին ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ՝ քվեարկության երկրորդ փուլում հավաքելով 115 ձայն 207 հնարավորից[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gianni Infantino / FIFA — 2016.
  2. https://www.sport1.de/news/internationaler-fussball/2019/05/wladimir-putin-zeichnet-fifa-boss-gianni-infantino-mit-freundschaftsorden-aus
  3. «Gianni Infantino elected FIFA President». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջաննի Ինֆանտինո» հոդվածին։