Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրաչի Դեսայի (անգլ.՝ Prachi Desai, գուջարաթի՝ પ્રાચી દેસાઇ, սեպտեմբերի 12, 1988(1988-09-12)[1], Սուրհաթ, Գուջարաթ, Հնդկաստան[2]), հնդիկ դերասանուհին, որը նկարահանվել է հինդկական կինոնկարներում և առավել հայտնի է «Խոստում» հեռուստասերիալում խաղացած Բանի Դիքշիթի/Վալիա դերերի շնորհիվ։
Պրաչին ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 12-ին Հնդկաստանի Ռաջաստան քաղաքում։ Ընտանիքի միակ երեխան է։ Հայրը՝ Բայրոնը, հնդիկ է, իսկ մայրը՝ Դուրգան, հինդուս։
2005 թվականին սովորել է Մումբայի Ֆրուզ քոլեջում (Schauspielstudio Frooz): Հետո հրավեր է ստացել «Խոստումը» ֆիլմում նկարահանվելու համար։
Նրա առաջին աշխատանքը հերոս Ֆարհան Ախթարի կնոջ դերն էր «Խաղալ ռոք» ֆիլմում, որի համար նա առաջադրվել է Filmfare Award մրցանակի՝ որպես լավագույն առաջնաելույթային դերասանուհի։ Նա իր երկրորդ՝ Filmfare անվանակարգը, ստացել է «Մի անգամ Մումբայում»[3] ֆիլմում հակառակորդի սիրուհու դերի համար։ Նա իր առաջին գլխավոր դերը խաղացել է «Խաբեբա» կատակերգությունում, որը ստացել է «սուպեր հիթ» կարգավիճակ՝ դրամարկղային հավաքների հանրագումարում[4]։ Նրա հաջորդ երկու ֆիլմերը, որոնք թողարկվել են 2013 թվականին ձախողվել են վարձույթում[5]։
Տարի
|
|
Հայերեն անվանում
|
Բնօրինակ անվանում
|
Դեր
|
2006-2009
|
ս
|
Խոստում
|
Kasamh Se
|
Բանի Դիքշիթ/Բանի Վալիա
|
2008
|
ֆ
|
Խաղալ ռոք
|
Rock On!!
|
Սակշի
|
2009
|
ֆ
|
Կյանքի ընկեր
|
Life Partner
|
Պրաչի Ջագեդա
|
2010
|
ֆ
|
Մի անգամ Մումբայում
|
Once Upon a Time in Mumbaai
|
Մումտազ
|
2012
|
ֆ
|
Մեր սիրո պատմությունը
|
Teri Meri Kahaani
|
Մահի
|
2012
|
ֆ
|
Խաբեբա
|
Bol Bachchan
|
Ռադիկա Ռագուվանշի
|
2013
|
ֆ
|
Ես, ես ու միայն ես
|
I, Me Aur Main
|
Գաուրի Դանդեկար
|
2013
|
ֆ
|
Օրենքի տեսուչ
|
Policegiri
|
Սեհար
|
2014
|
ֆ
|
Մի չարագործ
|
Ek Villain
|
Նուրին Ազհար
|
2016
|
ֆ
|
Խաղալ ռոք 2
|
Rock On 2
|
Սակշի
|