Օսմանյան կայսրություն (օսման.՝ دولت عليه عثمانیه, Devlet-i ʿAlīye-i ʿOsmānīye; ժամանակակից թուրքերեն. Osmanlı İmparatorluğu կամ Osmanlı Devleti), նաև հայտնի որպես Թուրքական կայսրություն, Օսմանյան Թուրքիա, կայսրություն՝ հիմնադրված 13-րդ դարի վերջին Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում՝ Սյողութի (ներկայիս Բիլեջիքի նահանգ) մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից: 1354 թվականից հետո օսմանցիները ներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին, և կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն: Օսմանցիները Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլսի նվաճմամբ 1453 թվականին վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը:
16-րդ և 17-րդ դարերում Սուլեյման I-ի գահակալման ժամանակ կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին` տիրելով Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի մի մասին, Արևմտյան Ասիային, Կովկասին, Հյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն: 17-րդ դարի սկզբին կայսրությունն իր տիրապետության տակ ուներ 32 պրովինցիա և մեծ թվով կախյալ երկրներ: Նրանցից շատերը միաձուլվեցին Օսմանյան կայսրությանը, մյուս մասը տարբեր միջոցներով ձեռք բերեց իր անկախությունը դարերի ընթացքում։ Օսմանյան կայսրությունը՝ Կոնստանդնուպոլիս մայրաքաղաքով և Միջերկրական ծովի ավազանի վերահսկողությամբ, վեց դար շարունակ եղել է կապող օղակ Արևելքի և Արևմուտքի համար: Կայսրության վաղեմի հզորությունը աստիճանաբար թուլացավ Սուլեյման I-ից հետո: Կայսրությունը շարունակեց ունենալ մրցունակ և ուժեղ տնտեսություն, հասարակություն և ռազմական ներուժ 17-րդ և 18-րդ դարերում: Սակայն երկարատև խաղաղ պայմանների պատճառով (1740-1768) օսմանյան զինված ուժերի մարտունակությունն անկում ապրեց և ավելի թույլ էր իր եվրոպական մրցակից Հաբսբուրգների և Ռուսական կայսրություններից: Օսմանցիների պարտությունները 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ստիպեց նրանց բարեփոխումներ իրականացնել՝ մոդեռնիզացնելով պետությունը, որը կոչվեց Թանզիմաթ: Բարեփոխումների արդյունքում օսմանյան բանակը դարձավ առավել մարտունակ՝ չնայած տարածքային կորուստների՝ հատկապես Բալկաններում, որտեղ ստեղծվեցին մի քանի անկախ պետություններ: Կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին` հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որը առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո և այսպիսով, Կենտրոնական ուժերի կողմից միացավ Առաջին համաշխարհային պատերազմին: Մինչ կայսրությունը կռվում էր արտաքին թշնամիների դեմ, երկրի ներսում նույնպես իրավիճակը պայթյունավտանգ էր․ ապստամբություններ սկսվեցին հատկապես արաբական տարածքներում: Այս ժամանակ Օսմանյան կայսրությունը որոշեց ազատվել քրիստոնյա փոքրամասնություններից` կազմակերպելով հայերի, ասորիների և պոնտական հույների ցեղասպանությունները:
Լեպանտոյի ծովամարտ (իսպ.՝ Batalla de Lepanto, իտալ.՝ Battaglia di Lepanto, թուրք.՝ İnebahtı Deniz Muharebesi), ռազմական բախում Իսպանական կայսրության և Վենետիկյան հանրապետության գլխավորած Սրբազան լիգայի` մի կողմից և մյուս կողմից` օսմանյան նավատորմի միջև, որը տեղի ունեցավ 1571 թվականի հոկտեմբերի 7-ին Պատրասի ծովածոցում գտնվող Լեպանտոյի (հին Naupactus Ναύπακτος վայրի վենետիկյան տարբերակը, օսմանյան տարբերակով` İnebahtı) ռազմածովային բազայի մոտ։ Սրբազան լիգան կազմված էր եվրոպական մերձծովյա կաթոլիկ երկրներից` Հռոմի պապ Պիոս V-ի ջանքերով, և որի ռազմական ուժերի հրամանատարն էր Հռոմեական սրբազան կայսրության կայսր Կառլոս V-ի ապօրինածին որդի Խուան Ավստրիացին։ Լեպանտոյի ծովամարտը Արևուտքի պատմությունում թիանավերի մասնակցությամբ մեծագույն ծովային ճակատամարտն էր` հին աշխարհից ի վեր, որին մասնակցում էր ավելի քան 400 ռազմանավ։ Սրբազան լիգան ճակատամարտում վճռական հաղթանակ տարավ, ինչը ազդարարեց միջերկրածովյան տարածաշրջանում օսմանյան ռազմական ծավալման փուլի ավարտը :
Նա ծնվել է իր նախապապի՝ Սուլեյման I Քանունիի կառավարման օրոք՝ 1566 թվականին։ Նա Մուրադ III-ի որդին էր, որն էլ Սելիմ II-ի՝ Սուլեյման Սուլթանի և Ռոքսելանայի որդու զավակն էր։ Նրա նախապապը մահացավ նույն տարում, երբ ծվեց Մուհամմեդը։ Նախապապին փոխարինեց և նոր սուլթան դարձավ Սելիմ II-ը։ Սուլթան Սելիմ II-ը մահացավ, երբ Մուհամմեդը 8 տարեկան էր։ 1574 թվականին գահ բարձրացավ Մուհամմեդի հայր՝ Մուրադ III-ը։ Մուհամմեդը դարձավ փադիշահ մինչև 1595 թվականը, երբ ինքը 28 տարեկան էր և երբ մահացավ իր հայրը։
Մուհամմեդը ավելի պահպանողական էր, քան իրեն նախորդող իշխանները։ Նա դադարեցրեց ավերստի հովանավորությունը, այդ թվում Մանրանկարիչների միության։ Նրա օրոք Օսմանյան կայսրությունը ոչ մի խոշոր խոչընդոտի չհանդիպեց, իշխանության ենթադրված անկում տեղի չունեցավ։ Նա մահացավ ԿոստանդնուպոլիսիՏոպկապի պալատում։ (մանրամասն...)