Պիրանտել
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 15686-83-6 |
PubChem CID | 708857 |
DrugBank | DB11156 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.036.143 |
Պիրանտել դեղամիջոց, որն օգտագործվում է մակաբույծ որդերով վարակվծության բուժման համար[1]։ Այդ թվում ասկարիդի, ակիլոստոմի, էնտերոբիազի, տրիխոստրոնգիլիազի և տրիխինելոզի[1]։ Այն օգտագործվում է բերանացի ընդունման հաբերի տեսքով[1]։
Կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոց, գլխացավ, գլխապտույտ, անքնություն և ցան[1]։ Լյարդի ախտահարում ունեցող մարդիկ դեղամիջոցը պետք է օգտագործեն ցածր դեղաչափով[1]։ Հղիության ժամանակ կիրառման անվտանգության մասին տվյալներ չկան[2]։ Կրծքով կերակրման ժամանակ անվտանգության մասին նույնպես տվյալներ չկան[1]։ Այն ներառված է հակամակաբուծային դեղամիջոցների շարքում[3]։ Այն ազդում է մակայուծ որդերին պարալիզացնելու եղանակով[3]։
Պիրանտելն առաջին անգամ հայտնագործվել է 1965թ․[4]։ Այն ներառված է ԱՀԿ հիմնական դեղամիջոցների շարքում որպես առողջապահության համակարգում ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջողներից մեկը[5]։ Պրանտելն ունի գեներիկ դեղամիջոցներ[3]։ ԱՄՆ-ում բուժման մեկ կուրսն արժե մոտ 25 ԱՄՆ դոլար[6]։ Այն նաև կիրառվում է մի շարք կենդանիների ճիճվակրության բուժման համար[4]։
Հղիություն և կրծքով կերակրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիրանտելը, մարդկանց համար գտնվում է հղիության ժամանակ կիրառման անվտանգության C դասում, իսկ շների և կատուների համար A դասում։ Պիրանտելը համարվում է անվտանգ դեղամիջոց կենդանիների խնամքի համար[7]։
Ազդեցության մեծանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիրանտելը գործում է որպես նյարդամկանային փոխազդեցությունն արգելակող, պարալիզացնող դեղամիջոց։ Այդ ճանապարհով դեղամիջոցը հելմինթների մոտ առաջացնում է չկառավարվող կծկումներ այնուհետև պարալիչ։ Սա հանգեցնում է նրան, որ որդը չի կարողանում ամրանալ մարսողական համակարգի պատերից և օրգանիզմից հեռացվում է բնական ճանապարհով։ Պիրանտելը տիրոջ օրգանիզմի վրա զգալի ազդեցություն չի թողնում քանի որ այն ավելի վատ է ներծծվում տիրոջ մարսողական համակարգից։ Սպասիտիկ (տետանիկ) կծկումներ առաջացնող դեղամիջոցները, մասնավորապես պիրանտելը կարող են առաջացնել ստամոքսաղիքային ծանր անանցանելիություն, որդերով ծանրաբեռնման հետևանքով[8]։ Այս օբստրուկցիան հիմնականում հանդիպում է այն դեպքերում և վարակված չափսերով փոքր կենդանին փորձում է միաժամանակ դուրս մղել բազմաթիվ մակաբույծներ։ Սովորաբար որդերն օրգանիզմից հեռացվում են բնական կղազատման, փորլուծության կամ պատահական փսխման ժամանակ։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առկա են մի շարք ապրանքային անվանումներ, այդ թվում "Reese's Pinworm Medicine", "Pin-X", "Pin-Rid","PYRANTRIN", "COMBANTRIN", "Anthel", "Helmintox", "Helmex", "Strongid" և Drontal Cat.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 89, 608. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Pyrantel Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Pyrantel Pamoate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 4,0 4,1 Maddison, Jill E.; Page, Stephen W.; (BVSc.), David Church (2008). Small Animal Clinical Pharmacology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 209. ISBN 978-0702028588. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 54. ISBN 9781284057560.
- ↑ Plumb, D. C. (2005). Plumb's veterinary drug handbook. Stockholm, Wis: PharmaVet. ISBN 978-0-8138-0518-4.
- ↑ Salman, A. B. (1997). «Management of intestinal obstruction caused by ascariasis». Journal of Pediatric Surgery. 32 (4): 585–587. doi:10.1016/S0022-3468(97)90712-0. PMID 9126759.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրանտել» հոդվածին։ |
|