Jump to content

Պիեռ Բերժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Բերժե
ֆր.՝ Pierre Bergé
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1930(1930-11-14)[1][2][3][…]
ԾննդավայրՍեն Պիեր դ’Օլերոն[4][5]
Մահացել էսեպտեմբերի 8, 2017(2017-09-08)[1][4][2][…] (86 տարեկան)
Մահվան վայրՍեն Ռեմի դե Պրովանս[4][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունգործարար, գրող, գործարանատեր, արվեստի կոլեկցիոներ և մեկենաս
ԱմուսինMadison Cox?[6] և Իվ Սեն Լորեն
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունComité Laïcité République?
 Pierre Bergé Վիքիպահեստում

Պիեռ Բերժե (ֆր.՝ Pierre Bergé, նոյեմբերի 14, 1930(1930-11-14)[1][2][3][…], Սեն Պիեր դ’Օլերոն[4][5] - սեպտեմբերի 8, 2017(2017-09-08)[1][4][2][…], Սեն Ռեմի դե Պրովանս[4][5]), ֆրանսիացի արդյունաբերող և մեկենաս, Yves Saint Laurent նորաձևության տան հիմնադիրներից մեկը, մոդելավորող Իվ Սեն Լորենի ամուսինը[9]։

Բերժեն ծնվել է Օլերոն կղզում (Ծովափնյա Շարանտ դեպարտամենտ)։ Մայրը՝ Կրիստիանան, սիրողական երգչուհի էր (սոպրանո) և առաջադեմ ուսուցչուհի, որը կիրառում էր Մոնտեսսորիի մեթոդը։ Հայրն աշխատում էր հարկային ծառայությունում և ռեգբիի սիրահար էր։ Բերժեն սովորել է Լա Ռոշելի Էժեն Ֆրոմանտենի լիցեյում, այնուհետև մեկնել է Փարիզ։ Ժամանման օրը, երբ զբոսնում էր Ելիսեյան դաշտերով, ֆրանսիացի պոետ Ժակ Պրևերը, ընկնելով իր բնակարանի պատուհանից, «վայրէջք կատարեց» նրա վրա։ Առաջին տարիներին Փարիզում Բերժեն ընկերացավ երիտասարդ նկարիչ Բեռնար Բյուֆեի հետ և մեծ դեր խաղաց նրա կայացման գործում[10][11]։

Բերժեն Իվ Սեն Լորենի հետ ծանոթացավ 1958 թվականին։ Նրանց միջև սիրավեպ սկսվեց և նրանք միասին 1961 թվականին բացեցին Yves Saint Laurent նորաձևության տունը։ Զույգը բաժանվեց 1976 թվականին, սակայն նրանք մինչև կյանքի վերջ ընկերներ և գործընկերներ մնացին[12]։ Բերժեն մինչև 2002 թվականը «Yves Saint Laurent»-ի գլխավոր տնօրենն էր։ Շատ մեծ ներդրում ունենալով նորաձևության տան վարկի և ժառանգության մեջ՝ նա հայտնի էր որպես «Yves Saint Laurent-ի ավագերեց»[13]։ Նյու Յորք Թայմսի տվյալներով Իվ Սեն Լորանի մահվանից մի քանի օր առաջ՝ 2008 թվականին, նրանք քաղաքացիական ամուսնություն կնքեցին[14]։

1992 թվականին Բերժեն վաճառեց «Yves Saint Laurent»-ի բաժնետոմսերը՝ նախքան ընկերությունը կհայտարարեր իր տնտեսական վատ ցուցանիշները։ 1996 թվականին այն ինսայդերական առևտուր համարվեց, և վերջինս ենթարկվեց 1 մլն ֆրանկ տուգանքի[15]։ Նորաձևության տնից Իվ Սեն Լորենի հեռանալուց հետո 2002 թվականին Բերժեն դարձավ «Pierre Bergé-Yves Saint Laurent Foundation»-ի նախագահը[16]։

Մշակութային և քաղաքական ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Բերժեն թողարկել է Globe ֆրանսիական ամսագիրը, որը նախագահական ընտրություններում աջակցում էր Ֆրանսուա Միտտերանի թեկնածությունը։ Բերժեն մասնակցել է Միտտերանին աջակցող բոլոր նախընտրական հավաքներին։ Ավելի ուշ նա դարձավ Ֆրանսուա Միտտերանի ինստիտուտի ընկերների ասոցիացիայի նախագահը։ 1993 թվականին նա օգնեց թողարկ��լ Globe Hebdo ամսագիրը։

Օպերայի հնամյա երկրպագու և հովանավոր Միտերանը 1988 թվականին Բերժեին նշանակեց Բաստիլի օպերայի նախագահ։ Բերժեն պաշտոնից հեռացավ 1994 թվականին՝ դառնալով Փարիզի ազգային օպերայի պատվավոր նախագահ։ Եղել է «Médiathèque Musicale Mahler»-ի նախագահը, որը շահույթ չհետապնդող գրադարան է՝ 19 և 20-րդ դարերի երաժշտության մեծ հավաքածուով[10]։ Նա նաև ժան Կոկտո կոմիտեի նախագահն էր և Ժան Կոկտոյի բոլոր աշխատանքների հեղինակային իրավատերը[17]։

1992 թվականի հուլիսին Բերժեն նշանակվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան[18]։ Համասեռամոլների իրավունքների կողմնակից, աջակցել է ՁԻԱՀ-ի, Act Up-Paris-ի դեմ պայքարին, դարձել Têtu ամսագրի սեփականատերը։ Նա նաև Pink TV-ի բաժնետերերից էր։ 1994 թվականին Լին Ռենոյի հետ մասնակցել է Sidaction ասոցիացիայի ստեղծմանը և 1996 թվականին դարձել նրա նախագահը։ Sidaction-ը Եվրոպայում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գլխավոր ընկերություններից է։

2009 թվականի փետրվարին Բերժեն վաճառքի է հանել Իվ Սեն Լորենի հետ միասին հավաքած արվեստի գործերի հավաքածուն։ Հավաքածուի մեջ էր 12 բրոնզե արձաններից երկուսը, որոնք գողացել էին Չինաստանի Հին ամառանոցային պալատից Ափիոնային երկրորդ պատերազմի ժամանակ։ Երբ Չինաստանը խնդրեց վերադարձնել այդ արձանները, Բերժեն հայտարարեց․ «Ես պատրաստ եմ հենց հիմա չինացիներին առաջարկել այդ բրոնզե գլուխը։ Միակ բանը, որ նրանք պետք է անեն, հայտարարելն է, որ նրանք չեն խախտի մարդու իրավունքները, տիբեթցիներին կվերադարձնեն ազատությունը և կհամաձայնվեն ընդունել Դալայ լամային իրենց տարածքում»։ Երբ չինացի կոլեկցիոներ Ցայ Մինչաոն հաղթեց աճուրդում և հրաժարվեց վճարել «բարոյական և հայրենասիրական պատճառներով», Բերժեն որոշեց թողնել այն իրեն[19]։

Բերժեն Մարաքեշում ստեղծեց նաև բերբերական արվեստի թանգարան[20], որտեղ հավաքված են գործեր Մարոկոյի տարբեր մասերից[21]։ 2010 թվականի նոյեմբերին նա գնեց Le Monde թերթի բաժնեմասերից։

2014 թվականին էկրան բարձրացավ ֆրանսիացի ռեժիսոր Ջալիլ Լեսպերի «Իվ Սեն Լորեն» ֆիլմը, որը պատմում է Բերժեի և Իվ Սեն Լորենի համատեղ կյանքի և ստեղծագործական կյանքի մասին։ Բերժեն անմիջական մասնակցություն է ունեցել ֆիլմի նախապատրաստմանը, և 1976 թվականի «Opéra Ballets Russes» ցուցադրությունից 77 զգեստ է տրամադրել նկարահանումների համար։ Բերժեի դերը կատարել է Գիյոմ Գալիենը[22]։

Պիեռ Բերժեն մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 8-ին 86 տարեկանում Սեն Ռեմի դե Պրովանսում[23]։

Բերժեն պարգևատրվել է Օրինջ Նասաու, Արվեստների և գրականության, Պատվավոր լեգիոնի շքանշաններով[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Mort de Pierre Bergé, mécène et mentor, homme d’affaires et d’engagements — 2017.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Fichier des personnes décédées mirror
  6. https://www.parismatch.com/People/Pierre-Berge-et-Madison-Cox-ils-se-sont-dit-oui-1248014
  7. http://www.lefigaro.fr/actualite-france/2015/01/01/01016-20150101ARTFIG00020-legion-d-honneur-691-medailles-en-ce-1er-janvier.php
  8. http://www.lalettredulibraire.com/2014/03/06/Palmar%C3%A8s-du-Prix-de-La-Coupole
  9. Snead, Elizabeth (2008 թ․ հունիսի 5). «Pierre Bergé bids a tearful adieu to designer Yves Saint-Laurent». Los Angeles Times. Վերցված է 2008 թ․ հուլիսի 28-ին.
  10. 10,0 10,1 Médiathèque Musicale Mahler — institution Արխիվացված 2016-03-03 Wayback Machine. Mediathequemahler.org. Retrieved on 2011-07-04.
  11. 11,0 11,1 Biography of Pierre Bergé — UNESCO Celebrity Advocates | UNESCO.org. Portal.unesco.org. Retrieved on 2011-07-04.
  12. Cole, Shaun (2002). «Saint Laurent, Yves». glbtq.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 25-ին.
  13. Pierre Bergé loses out on joining the Immortals (Vogue.com UK) Արխիվացված 2008-12-04 Wayback Machine. Vogue.co.uk (2008-05-30). Retrieved on 2011-07-04.
  14. New York Times
  15. Yves Saint Laurent Biography and profiles of fashion designers Արխիվացված 2008-06-19 Wayback Machine. Infomat.com. Retrieved on 2011-07-04.
  16. Arts and Humanities — Record is not live Արխիվացված 2008-06-05 Wayback Machine. Intute (2002-10-31). Retrieved on 2011-07-04.
  17. Committee Արխիվացված 2008-05-09 Wayback Machine. Jean Cocteau. Retrieved on 2011-07-04.
  18. Pierre Bergé — UNESCO Celebrity Advocates | UNESCO.org. Portal.unesco.org (2000-06-07). Retrieved on 2011-07-04.
  19. McDonald, Mark; Vogel, Carol (2009 թ․ մարտի 2). «Twist in Sale of Relics Has China Winking». The New York Times. New York City.
  20. «Pierre Bergé on His Relationship With Yves Saint Laurent - NYTimes.com». The New York Times. New York: NYTC. ISSN 0362-4331. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. «Marrakesh»
  21. «Berber Museum». fondation-pb-ysl.net. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. «Berber objects originating from regions of Morocco, from the Rif to the Sahara.»
  22. Diderich, Joelle (2014 թ․ հունվարի 10). «Yves Saint Laurent Biopic Wins Pierre Bergé's Approval». WWD. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
  23. «Mort de Pierre Bergé, mécène et ancien PDG d'Yves Saint Laurent». Le Monde (ֆրանսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.