Jump to content

Պետրոս Գիլանենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Գիլանենց
Ծնվել է1724[1]
ԾննդավայրՍպահան, Իրան
Մահացել է1724
Մահվան վայրՌաշթ, Իրան
ՔաղաքացիությունԻրան
Մասնագիտությունվաճառական, մեկենաս և ժամանակագիր

Պետրոս Գիլանենց (1724[1], Սպահան, Իրան - 1724, Ռաշթ, Իրան), 18-րդ դարի 20-ական թվականների հայ ժողովրդի ազատագրական պայքարի կազմակերպիչներից։ Սկզբնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրանոցում։ Գիլանենցը լավ տիրապետել է մայրենի լեզվին, իմացել է արևելյան և եվրոպական մի քանի լեզուներ։ Վաղ հասակից ներգրավվել է հոր առևտրական գործունեության մեջ, ճանապարհորդել Մերձավոր և Միջին Արևելքում, Ռուսաստան��ւմ և Եվրոպայում։ Առևտրական գործերից առավել հետաքրքրվել է ազգային հարցերով։ 1716 թվականին արդեն անձամբ ծանոթացել է Ամստերդամում գործող նշանավոր տպագրիչ Ղուկաս Վանանդեցու հետ, աջակցել նրան՝ հայերեն գրքերի լույսընծայման գործին։ Գիլանենցի ջանքերով ու միջոցներով, Պետրոս Առաջինի պարսկական արշավանքի նախօրյակին Աստրախանում կազմակերպվել է հայկ․ առաջին հեծյալ ջոկատը։ Ձիեր, զենք, ռազմամթերք, հանդերձանք ու սնունդ հայթայթելու համար նա տրամադրել է նյութական միջոցներ։ 1722 թվականի հուլիսին Աստրախանից դեպի Կասպիականի ափերն արշավող ռուս. զորքերի թվում էր նաև հայկ․ հեծյալ ջոկատը՝ Գիլանենցի հրամանատարությամբ։ Օգոստոսի 23-ին, ռուս. առաջապահ զորամասերի հետ այդ ջոկատը մտել է Դերբենդ։ Ռուս. զորքերին անջատ-անջատ համագործակցող հայկ․ երեք ջոկատների հրամանատարներ Գիլանենցի, Այվազ Աբրահամովի և Աղազարդի Խաչիկ Ախիջանենցի միջև 1723 թվականին Ռաշթ քաղաքի մոտ համաձայնություն է կայացվել ուժերը միավորելու մասին, և այդպիսով ձևավորվել է Հայկական Էսկադրոնը։ Այն մինչև իր կյանքի վերջը գլխավորել է Գիլանենցը՝ հաջողությամբ կատարելով ռուս. հրամանատարության մարտական առաջադրանքները։ Արքունիքին ուղարկած իր զեկուցագրերից մեկում գեներալ Վ․ Յա․ Լենաշովը գրել է, որ «Հայ Պյոտր Սերգեևը հավատարիմ ու ջանասեր ծառայությամբ, ունեցած հեծյալներով (որոնց պահում է իր միջոցներով) ինձ մեծ օգնություն է ցույց տալիս», և նրան ներկայացրել է պարգևատրման։ Գիլանենցը թողել է Նոր Ջուղայի բարբառով գրված զեկուցագրերի մի ժողովածու՝ կազմված 133 միավորից, որի մի մասը ուղղված է ռուս. հրամանատարությանը, իսկ մյուսը՝ Մինաս վարդապետ Տիգրանյանին։ Այդ գրությունների մեջ հակառակորդի զինված ուժերի, կոմունիկացիաների վերաբերյալ ուշագրավ տվյալներից բացի, կան արժեքավոր նյութեր Անդրկովկասի, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների ռազմաքաղաքական իրավիճակի, բնակչության կենցաղի, բարքերի մասին, նաև պատմա-ազգագրական բնույթի այլ տեղեկություններ են պարունակում։ Գիլանենցը զոհվել է Ռաշթի համար մղված կռիվներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժամանակագրություն Պետրոս դի Սարգիս Գիլանենցի, «Կռունկ հայոց աշխարհին»․ 1863, №2—3։ ՛
  • Հովհաննիսյան Ա․ Գ․ք Պետրոս դի Սարգիս Գիլանենց, Էջմիածին, 1916։
  • Լեո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 66