Jump to content

Պարգևելով երջանկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարգևելով երջանկություն
անգլ.՝ Delivering Happiness
ԵնթավերնագիրA Path to Profits, Passion, and Purpose
ՀեղինակԹոնի Շեյ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնոնֆիքշն և բիզնես ձեռնարկություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ2010

Պարգևելով երջանկություն. զրոյից՝ միլիոն (անգլ.՝ Delivering Happiness. A Path to Profits, Passion, and Purpose), Թոնի Շեյի գիրքը, պատմում է իր ձեռնարկատիրության մասին, թե ինչպես է ստեղծվել Zappos.com ընկերությունը, որի CEO-ն է ինքը։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյը գիրքը սկսեց գրել 2009 թվականի սեպտեմբերի սկզբին, երբ մեկնել էր հանգստի Տախո լիճ, և այդ օրը նշում էին Աշխատանքի օրը[1]։ Գրքի մեծ մասը ստեղծված է գիտակցության հոսքերով։ Շատ բաներում դրա շնորհիվ է Թոնիին հաջողվել այսքան կարճ ժամանակում գրել «Պարգևելով երջանկություն» գիրքը։ Այդպես նա ամեն օր Նյու Յորքի խմբագրին ուղարկում էր երեք հազար բառանոց տեքստ։ Այդ թվում նա շարունակում էր կատարել Zappos ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունները և հանդես էր գալիս տարբեր հրապարակային միջոցառումներում։ Նա հիշում էր, որ գրքի վրա աշխատելիս քնում էր չորս ժամ, երբեմն նաև ավելի քիչ։ Որպեսզի չքնի, Թոնիի սեփական խոսքերով, «փոձել ենք սուրճ։ Եվ խմիչք։ Հետո սուրճ և խմիչք։ Վերջապես ուղղակի խառնեցինք սուրճի հատիկները օղու շշի մեջ»[2]։ Արդյունքում ձեռագրին տևեց երկուս ու կես շաբաթ[3]։

Գիրքը կազմված է երեք մասից՝ շահույթ, շահույթ և հետաքրքրություն, շահույթ, հետաքրքրություն և նպատակ։ Գործնական կիրառելիության համար Շեյը տալիս է ինտերնետ-առևտրից ստացած 10 ամենակարևոր դասերը։

Շեյը պատմում էր այն, ինչ որ սպասվում էր Zappos-ին։ Թե ինչպես է ինը տարեկանում անձրևաորդեր բաժանել իր ֆերմայում և սովորել Հարվարդի համալսարանում։ Նույն գլխում նա պատմում է LinkExchange գովազդային կայքի մասին, որտեղ նա եղել է հիմնադիրների թվում, նրա արագ աճի մասին և 1998 թվականին վաճառված Microsoft-ի մասին, որը վաճառվել է 265 միլիոն դոլարով։ Ստացված գումարով հիմնվել է Venture Frogs ֆոնդը։ Գումար է ներդրվել տարբեր նախագծերում, որոնց թվում նաև Zappos էր։

Շահույթ և հետաքրքրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխը նվիրված է Zappos-ի ձևավորմանը, որտեղ 1999 թվականին Թոնի Շեյը եկավ իբրև խորհրդատու և ներդրող, իսկ 2000 թվականին գլխավորեց ընկերությանը։ Շեյը ներկայացնում է ներքին փաստաթղթեր, որոնք նրա կարծիքով, պետք է բացատրեն կարդացողներին Zappos-ի ներկորպորատիվային մշակույթի կարևորությունը։ Մեծ ուշադրություն է դարձվում ընկերության փիլիսոփայությանը, ինչը թույլ տվեց տարբերվել մրցակցային շուկայում, ձերք բերել մի խումբ երկրպագուներ և ավելի քան տասը տարվա ընթացքում առևտուրն ավելացնել զրոյից միլիարդի։

Շահույթ, հետաքրքրություն և նպատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Zappos-ը գնվել է $1,2 մլրդ. Amazon-ի կողմից։ Սակայն գնորդը անքան էր արժեվորում ընկերության ոգին, որ պահպանեց նրա ինքնավարությունը և Թոնիին նշանակեց СЕО: Այս գլխում Շեյը կիսվում է բիզնեսը առաջ տանելու, ընկերությունում անկրկնելի և ընկերական միջավայր ստեղծելու մտքերով, նաև նրկայացնում է իր տեսակետը, թե ինչպես բարձրացնել ինքնազարգացման աստիճանը։ Հիմնական թեման դառնում է երջանկությունը, որն ամենաթանկն է աշխատակիցների և գնորդների համար։

Պրեմիերայից առաջ Շեյը բլոգերներին ուղարկեց գրքի պատճեններ գրախոսական կարծիքներն իմանալու համար[4]։ Բացի այդ, Շեյը աշխատախմբի հետ միասին համագործակցությ��ն համաձայնություն կնքեց, ըստ որի՝ նա, ով քաղցկեղով հիվանդների Livestong հիմնադրամին նվիրաբերի $33, կստանա անվճար գիրք և Նյու Յորքի ուղևորություն շահելու հնարավորություն[5]։ Նշանակալից հրատարակություններ ինչպիսիք են The Washington Post, CNBC, TechCrunch, The Huffington Post և The Wall Street Journal գրեցին գրքի լույս տեսնելու մասին[6][7][8][9][10]։ Այդ ամենը միասին թույլ տվեց հեղինակավոր New York Times Best Seller List-ում 1 համարի տակ դեբյուտել «Պարգևելով երջանկությունը» և 27 շաբաթ անընդմեջ մնալ ռեյտինգում[11]:Գիրքը ինը շաբաթ մնաց USA Today բեստսելերների ռեյտինգում։ Իսկ հունիսի և հուլիսի 2010-ին գիրքն ընդգրկվում էր Ամազոնի բեստսելերների Թոփ-10-ում[12][13]։

Ռուսական թողարկումը Hopes and Fears-ի ձեռնարկատերերի կողմից «Պարգևելով երջանկությունը» ավելացվեց ամենաօգտակար գրքերի շարքին[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Interview with Tony Hsieh, CEO of Zappos Արխիվացված 2010-09-01 Wayback Machine Entrepreneurs Technology. February 11, 2010.
  2. Abel, Katie Reading Tony Hsieh Footwear News. June 1, 2010.
  3. Through the Eyes of Our Editor Արխիվացված 2010-09-01 Wayback Machine Delivering Happiness Blog. April 29, 2010.
  4. DeNardis, Nick Book Review: Delivering Happiness Dot Edu Guru. June 7, 2010.
  5. Baer, Jay Delivering Happiness Delivers Indeed Convince & Convert. June 7, 2010.
  6. Spreading WOW The Washington Post August 27, 2010.
  7. McDonough-Taub, Gloria Top Books: Delivering Happiness CNBC. August 19, 2010.
  8. Delivering Happiness: A Movement TechCrunch. May 1, 2010.
  9. ‘Delivering Happiness’: What Poker Taught Me About Business The Huffington Post. May 26, 2010.
  10. Carrol, Paul Getting a Foothold Online The Wall Street Journal. June 7, 2010.
  11. «Hardcover Advice 06-27-2010» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  12. «Best-Selling Books Database at USA TODAY» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  13. «Bestsellers in Books for July 2010» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  14. «Кремниевая литература: самые полезные книги для стартапа» (ռուսերեն). Hopes and Fears. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  • Тони Шей Доставляя счастье = Delivering Happiness: A Path to Profits, Passion, and Purpose / Под ред. Д. Денисова, пер. С. Филин. — 3-е изд. — М.: Манн, Иванов и Фербер, 2010. — 304 с. — ISBN 978-5-91657-320-6
  • Рейтинг на сайте Имхонет 8.6/10 stars (8,6 из 10)