Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատագոնյան Անդեր, Անդերի հարավային մասը Հարավային Ամերիկայում՝ Չիլիում և Արգենտինայում, հարավային լայնության 39°-ից հարավ։ Բարձրությունը 2-3 հազար մ է, առավելագույնը՝ 4058 մ (Սան Վալենտին լեռ)։ Կազմված է մեզոզոյի նստվածքային և հրաբխային շերտերից։ Հյուսիսային մասին բնորոշ են խիստ սեյսմիկությունն ու ակտիվ հրաբխականությունը (Լյայմա, Օսոռնո, Կալբուկո, Կորկովադո և այլ հրաբուխներ)։ Կլիման բարեխառն է, օվկիանոսային խոնավ (տարեկան տեղումներն ավելի քան 5000 մմ են)։ Պատագոնյան Անդերում կան սառցադաշտեր (ընդհանուր տարածությունը մոտ 20 հազար կմ2)։ Ձյան գծի սահմանը հյուսւսում գտնվում է 2000 մ-ի, հարավում՝ 600—1000 մ-ի վրա։ Շատ կան վերջնային սառցադաշտային լճեր (Լյանկիուե, Նաուել, Ուապի և այլն)։ Արևմտյան խոնավ լանջերը ծածկված են մշտականաչ, արևելյան լանջերը՝ խառն անտառներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատր��գրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 144)։
|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|