Պաոլո Կանավարո
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 26, 1981[1][2][3] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
Պատանեկան կարիերա | |||
1995-1998 | Նապոլի | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1998-1999 | Նապոլի | 2 | (0) |
1999-2006 | Պարմա | 92 | (4) |
2001-2002 | → Վերոնա | 24 | (1) |
2006-2014 | Նապոլի | 236 | (8) |
2014-2017 | Սասուոլո | 110 | (1) |
1998-2017 | Ընդհանուր | 464 | (14) |
Ազգային հավաքական | |||
1996 | Իտալիա Մ16 | 2 | (0) |
1996 | Իտալիա Մ17 | 3 | (0) |
1999-2000 | Իտալիա Մ19 | 6 | (0) |
2001 | Իտալիա Մ20 | 1 | (0) |
2002-2004 | Իտալիա Մ21 | 18 | (0) |
Մարզչական կարիերա | |||
2018-ներկա | Գուանչժոու Էվերգրանդ (օգնական) | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պաոլո Կանավարո (իտալ.՝ Paolo Cannavaro, հունիսի 26, 1981[1][2][3], Նեապոլ, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ։ Խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։ 1999 թվականին միացել է Պարմային, որտեղ հանդես է եկել իր եղբոր՝ 2006 թվականի աշխարհի չեմպիոն և Ոսկե գնդակի հաղթող Ֆաբիո Կանավարոյի հետ[5]։ Այստեղ նա խաղաց 7 տարի՝ օգնելով թիմին հասնել ՈՒԵՖԱ Գավաթի կիսաեզրափակիչ 2005 թվականին։ 2006 թվականին Կանավարոն տեղափոխվեց Նապոլի՝ դառնալով թիմի ավագը։ Իր առաջին մրցաշրջանում Նապոլին բարձրացավ Սերիա A, իսկ 2008 թվականին՝ որակավորվեց ՈՒԵՖԱ Գավաթին։ 2011 թվականին Նապոլին որակավորվեց Չեմպիոնների Լիգային, իսկ 2012 թվականին՝ հաղթեց Իտալիայի գավաթը՝ իր առաջին գավաթը վերջին 20 տարիների ընթացքում։ Նապոլիի կազմում 8 մրցաշրջան անցկացնելուց հետո, 2014 թվականին Կանավարոն տեղափոխվեց Սասուոլո, որտեղ հանդես եկավ մինչև 2017 թվականը, երբ ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։ Կարիերան ավարտելուց հետո իտալացին միացավ Ֆաբիո Կանավարոյին Գոուանչժոու Էվերգրանդում որպես մարզչի օգնական։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանավարոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Նապոլիում 1998-99 մրցաշրջանում՝ հանդես գալով Սերիա B-ում։
Պարմա և Վերոնա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ մրցաշրջանում Կանավարոն տեղափոխվեց Պարմա, որտեղ հանդես էր գալիս իր եղբայրը։ Իր դեբյուտը նշեց Լեչեի դեմ՝ 4-1 ավարտված խաղում։
2001-02 մրցաշրջանում Կանավարոն վարձավճարով տեղափոխվեց Վերոնա։ Այստեղ նա անցկացրեց 25 հանդիպում և խփեց իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը։ Հաջորդ մրցաշրջանում նա վերադարձավ Պարմա, սակայն այստեղ նա չէր ստանում շատ խաղաժամանակ՝ լինելով պահեստային խաղացող։ Պարմայի կազմում Կանավարոն անցկացրեց 128 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Նապոլի
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Կանավարոն վերադարձավ Նապոլի։ Ակումբի կազմում իր առաջին մրցաշրջանում Նապոլին տեղափոխվեց Սերիա A։ Հաջորդ մրցաշրջանում իտալացին դարձավ Նապոլիի ավագը՝ օգնելով թիմին վերականգնվել։ 2008 թվականին Նապոլին որակավորվեց ՈՒԵՖԱ Գավաթին, իսկ 2011 թվականին՝ Չեմպիոնների Լիգային։ 2012 թվականին Նապոլին հաղթեց Իտալիայի գավաթը՝ իր առաջին գավաթը վերջին 20 տարիների ընթացքում[6]։
2012 թվականի դեկտեմբերին 6 ամսով որակազրկվել է՝ պայմանավորված խաղերի պատճառով[7]։
Սասուոլո
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունվարի 31-ին Կանավարոն անվճար տեղափոխվեց Սասուոլո՝ կնքելով 3 տարվա պայմանագիր[8]։
2017 թվականի դեկտեմբերին Կանավարոն հայտարարեց, որ ամսվա վերջում կավարտի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան[9]։ Վերջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 30-ին՝ Ռոմայի դեմ խաղում[10]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-ից 2004 թվականներին Կանավարոն 18 հանդիպում անցկացրեց Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում՝ մասնակցելով 2002 թվականի Եվրոպայի առաջնությանը, որտեղ Իտալիան հասավ առաջնության կիսաեզրափակիչ։ 2007 թվականի հոկտեմբերի 13-ին Կանավարոն հայտավորվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Հարավային Աֆրիկայի դեմ խաղի համար, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[11][12]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան ավարտելուց հետո Կանավարոն միացավ իր եղբորը չինական Գոուանչժոու Էվերգրանդում որպես մարզչի օգնական[13][14]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Թիմ | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
1998–99 | Նապոլի | 2 | 0 | 0 | 0 | – | – | 2 | 0 |
1999–2000 | Պարմա | 1 | 0 | 0 | 0 | – | – | 1 | 0 |
2000–01 | 4 | 0 | 3 | 0 | 4 | 0 | 11 | 0 | |
2001–02 | Վերոնա | 24 | 1 | 2 | 0 | – | – | 26 | 1 |
2002–03 | Պարմա | 14 | 0 | 2 | 0 | – | – | 16 | 0 |
2003–04 | 16 | 0 | 4 | 0 | 6 | 0 | 26 | 0 | |
2004–05 | 28 | 1 | 3 | 0 | 12 | 0 | 43 | 1 | |
2005–06 | 29 | 3 | 2 | 0 | – | – | 31 | 3 | |
Ընդհանուր | 92 | 4 | 14 | 0 | 22 | 0 | 128 | 4 | |
2006–07 | Նապոլի | 39 | 2 | 4 | 1 | – | – | 43 | 3 |
2007–08 | 34 | 0 | 5 | 0 | – | – | 39 | 0 | |
2008–09 | 30 | 0 | 1 | 0 | 2+4 | 0+0 | 37 | 0 | |
2009–10 | 33 | 1 | 1 | 0 | – | – | 34 | 1 | |
2010–11 | 32 | 2 | 1 | 0 | 7 | 0 | 40 | 2 | |
2011–12 | 32 | 2 | 5 | 0 | 7 | 0 | 44 | 2 | |
2012–13 | 32 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 35 | 1 | |
2013–14 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Ընդհանուր | 238 | 8 | 18 | 1 | 22 | 0 | 278 | 9 | |
2013–14 | Սասուոլո | 16 | 0 | 0 | 0 | – | – | 16 | 0 |
2014–15 | 25 | 0 | 1 | 0 | – | – | 26 | 0 | |
2015–16 | 31 | 0 | 1 | 0 | – | – | 32 | 0 | |
2016–17 | 18 | 1 | 0 | 0 | 7 | 0 | 25 | 1 | |
2017–18 | 19 | 0 | 2 | 0 | – | – | 21 | 0 | |
Ընդհանուր | 110 | 1 | 4 | 1 | 7 | 0 | 121 | 1 | |
Կարիերայի ընդհանուր | 464 | 14 | 38 | 1 | 51 | 0 | 553 | 14 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նապոլի
- Իտալիայի գավաթ (1)․ 2011–12
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Italy - P. Cannavaro - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ FIFA.com (2011 թ․ սեպտեմբերի 14). «Captain Cannavaro paving his own way». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Juventus 0 - 2 Napoli Match report - 5/20/12 Coppa Italia - Goal.com». www.goal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Fabio Cannavaro defends brother Paolo over match-fixing ban | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Cannavaro Wants Sassuolo Stay». The Siren's Song. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Cannavaro retiring to join brother in China». ESPN. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Roma vs Sassuolo | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Piksel.com. «Nazionale in cifre - FIGC - Federazione Italiana Giuoco Calcio». FIGC - Federazione Italiana Giuoco Calcio. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Paolo Cannavaro convocato in Nazionale». Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Cannavaro to move to China | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Paolo Cannavaro to join brother Fabio in China at Evergrande | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանավարոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կանավարոն transfermarkt-ում
- Կանավարոն WhoScored.com կայքում
- Կանավարոն Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-02-20 Wayback Machine
- Կանավարոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Կանավարո» հոդվածին։ |
|