Պալացցո Ադոլդո
Տեսակ | պալատ |
---|---|
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ |
Հասցե | Fondamenta S.Simeone Piccolo, 711-712, Santa Croce |
Պալացցո Ադոլդո (իտալ.՝ Palazzo Adoldo), պալացցո (պալատ) Վենետիկի Սանտա Կրոչե պատմական շրջանում՝ Մեծ ջրանցքի ափին։ Աջ կողմում Սան Սիմեոն Պիկկոլո եկեղեցին է, ձախում՝ Պալացցո Ֆոսկարի Կոնտարինին[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալացցոն կառուցվել է 16-րդ դարի առաջին կեսին Ադոլդո ընտանիքի համար։ Հայտնի է, որ Ադոլդո ընտանիքի նախնիները ծագումով հույներ են եղել, քաղաքի հիմնադրման առաջին շրջանում բնակություն են հաստատել Վենետիկում և զգալի ֆինանսական ներդրում են ունեցել մոտակայքում գտնվող Սան Սիմեոնե Պիկկոլո եկեղեցու կառուցման գործում։
Ընտանիքը վենետիկյան պատրիկության անդամ էր, նրանց էր պատկանում Անդրո կղզին և Սերչինո կղզու կեսը. այս կղզիները ընտանիքի վերջին ներկայացուցիչը՝ Ադոլդո Նիկոլոն, որը մահացել է 1432 թվականին, վաճառել է Միկելներ ընտանիքին։
Լյուսիա Ադոլդոն պալատը նվիրաբերել է Սան Սիմեոն Պիկկոլո եկեղեցու ծխին, ինչի մասին վկայում է ճակատի մակագրությունը։ Այն նաև նշում է, որ 1520 թվականին շենքը վերակառուցել և ընդլայնել է Վիտտորե Սպիերան։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալացցոն եռահարկ շինություն է, չորրորդ հարկում մանսարդ է։
Առաջին հարկը կառուցված է սպիտակ քարից և ունի կարճ ուղղանկյուն պատուհաններ։ Երկրորդ և երրորդ հարկերը զարդարված են հոնիական սյուներով բիֆորիներով։ Յուրաքանչյուր բիֆորիի կողքին սիմետրիկորեն կառուցված են երկու մոնոֆորներ։ Վերջին հարկում՝ ձեղնահարկի կենտրոնում տրիֆորա է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աջ ցուցանակ
-
Ձախ ցուցանակ
-
Ճակատը (ֆասադ)
-
Սան Սիմեոնե Պիկկոլո եկեղեցին. ձախ հատվածում երևում է Պալացցո Ադոլդոն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Marras, Giovanni; Pogačnik, Marko (2006). Giuseppe Samonà e la scuola di architettura a Venezia (իտալերեն). Il poligrafo. էջ 40. ISBN 9788871154169. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Crowley, Roger (2012). City of Fortune: How Venice Ruled the Seas (անգլերեն). Random House Publishing Group. ISBN 9780679644262. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.