Չիպիոնայի փարոս
Տեսակ | փարոս |
---|---|
Վարչական միավոր | Չիպիոնա |
Գտնվում է ափին | Կադիսի ծոց |
Երկիր | Իսպանիա[1] |
Կառուցվել է | 1863[1] |
Պաշտոնական բացում | 1867 |
Նյութ | քար[2] |
Բարձրություն | 62 մետր[1] |
Լույսի բարձրություն | 69 մետր[1] |
Լույսի հեռավորություն | 46 300 մետր[1] |
Լույսի առանձնահատկություն | Fl W 10s և L 0 3 oc 9 7[1] |
ARLHS | SPA301 |
Faro de Chipiona Վիքիպահեստում |
Չիպիոնայի փարոս (իսպ.՝ Faro de Chipiona), փարոս Անդալուզիայի Կադիս նահանգի Չիպիոնա քաղաքում։ Իսպանիայի ամենաբարձր փարոսն է, աշխարհի ամենաբարձր փարոսների ցանկում քսաներորդ տեղն է զբաղեցնում[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարոսի բարձրությունը 62.5 մ է, ջահերը տեղադրված են ծովի մակարդակից 68.9 մ բարձրության վրա։ Պարզ եղա��ակին գիշերները Չիպիոնայի փարոսը տեսանելի է 25 ծովային մղոն (46.3 կմ) հեռավորությունից ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց դիրքով. այդ պատճառով էլ փարոսը կիրառվում է ոչ միայն ծովային տրասպորտային միջոցների, այլև օդային միջոցների կողմնորոշման նպատակով[4][5]։ Չիպինայի փարոսը նախագծել է ճարտարապետ Խայմե Ֆոնտը, ով Բարսելոնայից է եղել։ Փարոսն ունի գլանի տեսք, որ վերևում փոքր-ինչ նեղանում է` հիշեցնելով հին հռոմեական դասական սյուները։ Փարոսը կառուցված է խեցային կրաքարից (քարացած խեցիները լավ տեսանելի են փարոսի մակերևույթին)։ Փարոսի հիմքը քառահարկ է, կողքին կառուցողի երկհարկանի տունն է[6]։ Ջահի հատվածի տակ կա դիտահարթակ, ուր տանում են ժապավենաձև սանդուղքի քարե 344 աստիճանները[7]։ 1998 թվականից փարոս կարելի է բարձրանալ ամռանը շաբաթվա հինգ օրերին, իսկ տարվա մնացած եղանակներին` հազվադեպ[8][9]։
Փարոսի ջահը մեկ լիարժեք պտույտ է կատարում երեսուն վայրկյանում` երեք բացվածքներով արձակելով 0.3 վայրկյան տևողությամբ ազդանշան[4]։ Բացվածքները տեղադրված են միմյանցից 120° անկյան տակ այնպես, որ փարոսի լուսային բնութագիրը կազմում է Fl W 10s (ամեն 10 վայրկյանից հետո մեկ սպիտակ լուսարձակում)[10]։ Փարոսի ոսպնյակը պտտվում է հերմետիկ անոթում, որ լցված է սնդիկով, ինչի հետևանքով գրեթե բացակայում է շփման ուժը, և այդպիսի թեթև մեխանիզմի պարագայում առանցքակալի անհրաժեշտություն չի առաջանում[11]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տեղում առաջին անգամ փարոս է կառուցվել դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում` մ. թ. ա. 140 թվականին քաղաքական գործիչ, զորավար Քվինտոս Սերվիլիա Ցեպիոնի հրամանով, ով այդպիսով փորձել է լուծել հաճախակի նավաբեկությունների խնդիրը Գվադալկիվիր գետի գետաբերանում, Պիեդրա Սալմեդինի առափնյա ծանծաղուտում[7]։ Փարոսն անվանակոչվել է Ցեպիոնի փարոս (լատին․՝ Turris Caepionis). հենց այս անվանումից էլ իր անունն է ստացել բնակավայրը` Չեպիոնա։ Հին հույն պատմագիր և աշխարհագրագետ Ստրաբոնը հիշատակել է այս փարոսի մասին` այն համեմատելով լեգենդար Ալեքսանդրիայի փարոսի հետ[8]։
Առաջին անգամ փարոսի վերականգնման մասին խոսել է իսպանացի հնագետ, ճարտարապետ և արաբագետ Էդուարդո Սաավեդրան 1857 թվականին, իսկ հին փարոսի տեղում նոր փարոսի կառուցման ամբողջական նախագիծն առաջարկել է կատալոնացի ինժեներ Խայմե Ֆոնտը 1862 թվականին։ Ապագա աշտարակի անկյունաքարը դրվել է 1863 թվականի ապրիլի 30-ին։ Փարոսի շինարարությունը տևել է չորս տարի, և շենքը շահագործման է հանձնվել 1867 թվականի նոյեմբերի 28-ին, իսկ շինարարության վերջնակետը դրվել է 1869 թվականի հունիսի 21-ին[8]։ Շինարարության նախագծի արժեքը կազմել է 470 միլիոն իսպանական էսկուդո[12]։ Սկզբնական շրջանում լույսի ստացման համար կիրառում էին զեյթունի ձեթ և պարաֆին, այնուհետև` նավթ և գազ[8]։ 1942 թվականին դրանց փոխարինելու են գալիս էլեկտրական լամպերը` 3.000 վատտ հզորությամբ, իսկ 1999 թվականին դրանք իրենց հերթին փոխարինվում են հալոգենային լամպերով` մոտ 500.000 լյումեն լուսային հոսքով[5]։
Անցած կես դարի ընթացքում Չիպիոնայի փարոսը միայն երկու անգամ է հանգել։ Առաջին անգամ դա կատարվել է 1898 թվականին Կուբայի անկախության պատերազմի ժամանակ. այդ ընթացքում Կադիսի բոլոր փարոսները հագնցվել են 6-8 ամսով, քանի որ Իսպանիան, ով այդ հակամարտության մեջ ի դեմս ԱՄՆ-ի հակառակորդ էր տեսնում, զգուշանում էր ծովի կողմից ամերիկյան նավերի ներխուժումից։
Երկրորդ անգամ փարոսը հանգել է 1936 թվականին և չի աշխատել ամբողջ երեք տարի` Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ողջ ընթացքում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Փարոսի տեսքն ինքնաթիռից
-
Փարոսի լուսային ոսպնյակ
-
Փարոսը կառուցողի տունը
-
Քարացած խեցիներ փարոսի մակերևույթին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 09180 - Chipiona — Ministry of Development.
- ↑ https://sevilla.abc.es/sevilla/faro-chipiona-vigila-sevilla-20220827073700-nts.html
- ↑ The Tallest Lighthouses Արխիվացված 2017-08-05 Wayback Machine(անգլ.) на сайте unc.edu
- ↑ 4,0 4,1 List of Lights, Radio Aids and Fog Signals. The West Coasts of Europe and Africa, the Mediterranean Sea, Black Sea and Azovskoye More (Sea of Azov) Արխիվացված 2017-07-31 Wayback Machine(անգլ.) (2015) стр. 66
- ↑ 5,0 5,1 Франциско Хосе Роман. Chipiona, el último gran faro(իսպ.) на сайте elpais.com, 8 августа 2009
- ↑ Lighthouses of Spain: Western Andalusia Արխիվացված 2016-03-03 Wayback Machine(անգլ.) на сайте unc.edu
- ↑ 7,0 7,1 Chipiona Tourist Information(անգլ.) на сайте eyeonspain.com, 22 сентября 2008
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Ф. Хавье Франко. El año del Faro de Chipiona(իսպ.) на сайте diariodejerez.es, 30 декабря 2012
- ↑ Франциско Хосе Роман. Desde la linterna del mar El faro de Chipiona, el más alto de España, abre sus puertas a los visitantes(իսպ.) на сайте elpais.com, 23 июля 1998
- ↑ Chipiona (Punta del Perro)(գերմ.) на сайте leuchttuerme.net
- ↑ Faro de Chipiona Արխիվացված 2021-03-04 Wayback Machine(իսպ.) на сайте portal.apsevilla.com
- ↑ Memoria sobre las obras públicas en 1867, 1868 y 1869: comprendiendo lo relativo a puertos, faros, boyas, valizas, ríos, canales y aprovechamiento de aguas(իսպ.) (1871), стр. 119
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիպիոնայի փարոս» հոդվածին։ |
|