Չարլզ Վենս Միլար
Չարլզ Վենս Միլար անգլ.՝ Charles Vance Millar | |
---|---|
Ծնվել է | 1853 |
Ծննդավայր | Aylmer, Elgin County, Օնտարիո, Կանադա[1] |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1926 |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Տորոնտոյի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան և գործարար |
Չարլզ Վենս Միլար (անգլ.՝ Charles Vance Millar, 1853, Aylmer, Elgin County, Օնտարիո, Կանադա[1] - հոկտեմբերի 31, 1926, Տորոնտո, Կանադա), կանադացի փաստաբան և գործարար, որը հռչակ է ձեռք բերել իր խաղարկությունների և կտակի շնորհիվ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Միլարն ընդունվել է Տորոնտոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և այն ավարտել 98 % բարձր միավորներով, որից հետո Տորոնտոյում բացել է բացել է իր սեփական իրավաբանական բյուրոն[2]։
BC Express և Millar Addition ընկերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլարը հաջողակ գործարար է եղել։ 1897 թվականին Բրիտանական Կոլումբիայի Կարիբու շրջանի պետական փոստի առաքման ենթակապալ Սթիվեն Թինգլիից գնել է BC Express ընկերությունը[3]։
Երբ լուր է տարածվել Վինիպեգից խաղաղօվկիանոսյան ափ երկաթուղի (Grand Trunk Pacific Railway) կառուցելու մասին, որը պետք է անցներ Ֆորտ-Ջորջ քաղաքով (այժմ՝ Պրինս-Ջորջ), Միլարն իր ընկերության գործունեության տարածքն ընդլայնել է նաև դեպի այդ շրջանը և այդ նպատակով սարքել երկու անվավոր շոգենավ՝ անվանելով BX և BC Express[4]:
Միլարը կանխատեսում էր, որ Ֆորտ-Ջորջը կդառնա Բրիտանական Կոլումբիայի հյուսիսային մասի խոշոր կենտրոնը և քայլեր է ձեռնարկել, որպեսզի Ֆորտ-Ջորջի շրջանում տեղացի հնդկացիներից հողեր գնի նրանց ռեզերվացիայից։ Երկաթուղու ղեկավարությունն արդեն պլանավորել էր այդ գնումը և կարողացել էր հնդկացիների գործով կանադական դեպարտամենտին համոզել անհրաժեշտության դեպքում դադարեցնել Միլարի հետ բանակցությունները։ Միլարը դատական գործ է հարուցել երկաթուղու դեմ և դատական հայց ներկայացրել 200 ակր (0,81 կմ2) հող ստանալու համար, որը հայտնի է դարձել Millar Addition անվանումով[5][6]։
Արագիլների մրցավազք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կյանքի ընթացքում Միլարը եղել է հաջողակ ներդրող, բայց նա առավել հայտնի է եղել իր խաղարկություններում։ Նրա նախասիրածներից մեկը եղել է մայթին փող նետելն ու այնուհետև պատսպարված հետևելը, թե ինչպես են անցորդները փորձում գաղտնի գրպանել այն[7]։ Միլարի ամենահայտնի խաղարկությունը դարձել է նրա կտակը, որի ներածականում ասվում է.
Այս կտակը դիտավորյալ անսովոր է և քմահաճ, քանի որ ես ոչ ժառանգներ կամ մերձավոր ազգականներ ունեմ, ոչ էլ մահից հետո իմ ունեցվածքը տնօրինելու հանձնառություն։ Այն, ինչ ես անում եմ, իմ քմահաճույքն է, ավելին, քան ես կարող էի ինձ թույլ տալ կյանքում։
Բնօրինակ տեքստ (անգլ.)This Will is necessarily uncommon and capricious because I have no dependents or near relations and no duty rests upon me to leave any property at my death and what I do leave is proof of my folly in gathering and retaining more than I required in my lifetime.
— Time, 1926-12-20
Կտակը լի էր անսովոր կետերով.
- Երեք տղամարդկանց, որոնց մասին հայտնի էր, որ նրանք տանել չեն կարող միմյանց, որպես համատեղ սեփականություն կտակվել էր Ճամայկայում Միլարի ամառանոցը[7]։
- Տորոնտոյի բողոքական յոթ հայտնի քահանաներին, որոնք սթափության շարժման ակտիվ մասնակիցներ էին, կտակվել են 700000 դոլար արժողությամբ O'Keefe գարեջրի ընկերության բաժնետոմսերն այն պայմանով, որ նրանք պետք է մասնակցեն ընկերության կառավարմանը և բաժնետոմսերից շահաբաժին ստանան[7]։
- Մրցարշավի երեք կատաղի հակառակորդներին կտակվել է Օնտարիոյի ձիարշավային ակումբի 25000 դոլար արժողությամբ բաժնետոմսերը[7]։
Կտակի տասներորդ կետում նշված էր, որ Միլարի մնացած ամբողջ ունեցվածքը պետք է վաճառվի նրա մահից տասը տարի անց, իսկ փողը պետք է տրվի Տորոնտոյի այն կնոջը, որն այդ ընթացքում կունենա ամենաշատ երեխաները[8]։ Այն դեպքում, երբ մի քանի մասնակիցներ ունենան նույն արդյունքը, գումարը հավասար պետք է բաժանվի նրանց միջև։ Մրցակցության արդյունքում տեղի ունեցած իրադարձությունը պատմության մեջ մտել է «Արագիլների մեծ մրցավազք» անվանումով[8][9]։
Կտակի հրապարակումից հետո 10 տարվա ընթացքում այն ենթարկվել է բազմաթիվ դատական հարձակումների և այն վիճարկելու փորձերի, այդ թվում՝ Միլարի հեռավոր հարազատների կողմից[10]։ Սակայն Միլարը կտակը կազմել էր հանգամանորեն. բազմաթիվ տարիների դատավեճերից հետո Կանադայի Գերագույն դատարանը հաստատել է դրա վավերականությունը[11]։
Միլարը կատարել էր չափազանց հաջող ներդրումներ, մասնավորապես՝ Դետրոյթ-Վինձոր թունելի բաժնետոմսերում, որոնք 10 տարվա ընթացքում աճել են հսկայական գներով և հասել 750000 դոլարի, ինչն այդ ժամանակաշրջանի դեֆլյացիոն տնտեսության պայմաններում ավելի մեծ աճ էր նշանակում։ Պարգևի մեծ մասը բաժանվել է Տորոնտոյի չորս կանանց միջև, որոնցից յուրաքանչյուրն այդ ընթացքում ունեցել էր 9 երեխա[11][12]։ Նա 12500 դոլար փոխանցել է երկու կանանց, որոնց արդյունքը համարվել է կասկածելի։ Այդպիսով՝ Միլարը մահից հետո դարձել է 36 երեխայի հայր (փոխաբերական իմաստով)։ Ընդդիմախոսները պնդում էին, որ Միլարը կտակն այդպես է պատրաստել, որպեսզի վարկաբեկի ծնելիության վերահսկման կողմնակիցներին[3]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտակի հետ կապված իրադարձությունները ցուցադրվել են «Արագիլների մեծ մրցավազք» հեռուստաֆիլմում՝ Միգան Ֆոլլոուզի մասնակցությամբ[13][14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.thecanadianencyclopedia.ca/en/article/charles-vance-millar/
- ↑ West p. 134
- ↑ 3,0 3,1 West pp. 135, 136
- ↑ West pp. 136, 137
- ↑ Christensen p. 36
- ↑ Settlerseffect.ca
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Time 1926-12-20
- ↑ 8,0 8,1 Globe & Mail 05-01-2002
- ↑ Mikkelson
- ↑ New York Times, 1936-11-17
- ↑ 11,0 11,1 Orkin, M.M.
- ↑ Time 1936-09-28
- ↑ IMDB
- ↑ Erickson, H.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Christensen, Bev Prince George: Rivers, Railways and Timber. — Windsor Publications, 1989. — С. 36. — ISBN 0-89781-266-2
- Erickson, Hal Vance Millar canadian lawyer&st=cse Stork Derby (2001), (movie review) All Movie Guide, retrieved from the New York Times online 2009-04-20;
- IMDB.com The Stork Derby (2002) (TV). IMDb.com. Retrieved on 21 August 2007;
- March, Chatherine Dawson (2002) Special Delivery(չաշխատող հղում), The Globe & Mail online, 05-01-2002, retrieved 2009-04-19 (subscription);
- Mikkelson, Barbara. «The Great Stork Derby». Snopes.com, 19 July 2007. Retrieved on 21 August 2007];
- New York Times (1936) Vance Millar canadian lawyer&st=cse Ruling on Stork Promised in Week: Toronto Justice Says He Will Speed Decision on $500,000 Maternity Will, The New York Times, November 17, 1936, p. 32 (subscription);
- Orkin, Mark M., Millar, Charles Vance (biography) Արխիվացված 2011-06-08 Wayback Machine, The Canadian Encyclopedia online. Retrieved 2009-04-17;
- Settlerseffect.ca Settlers' Effects — Valemount — Environmental, Cultural & Social Change from 1805—1972 — Timeline 1914 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. Settlerseffect.ca. Retrieved on 21 August 2007;
- Time Magazine (1926) Birth Race Արխիվացված 2013-08-23 Wayback Machine, Time Magazine, December 20, 1926, retrieved online 2009-04-20;
- Time Magazine (1936) Fortune for Fecundity Արխիվացված 2013-02-04 archive.today September 28, 1936, retrieved online 2009-04-20;
- West, Willis (1949). BX and the Rush to Fort George: BC Historical Quarterly.
- Wilton, Elizabeth (1994). Bearing the Burden: The Great Toronto Stork Derby, 1926—1938. (Ottawa) National Library of Canada. ISBN 0-612-15836-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Charles Vance Millar’s will
- The Great Stork Derby at Snopes.com