Jump to content

Ուշաքի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշաքի մարզ
թուրքերեն՝ Uşak ili
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էՄանիսայի ենթաշրջան
Կարգավիճակմարզ
Մտնում էԵգեյան տարածաշրջան
Ներառում է6 շրջան
ՎարչկենտրոնՈւշաք
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2018)367,514
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմսուննի իսլամ
Տարածք5,341
Ժամային գոտի+03:00
ISO 3166-2 կոդTR-64
Հեռախոսային կոդ+90 276
Փոստային ինդեքսներ62000–62999
Ավտոմոբիլային կոդ62
usak.gov.tr(թուրքերեն)

Ուշաքի մարզ (թուրքերեն՝ Uşak ili, վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշաքի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Մանիսա (արևմուտք), Դենիզլի (հարավ), Աֆյոնքարահիսար (արևելք), Քյութահյա (հյուսիս)։

Տարածքի մեծ մասը մտնում է Մեծ Մենդերես և Գեդիզ գետերի ջրահավաք ավազանների մեջ։ Լինելով լեռնային շրջան՝ այստեղ շատ են ինչպես սառնորակ, այնպես էլ բուժիչ հատկություններ ունեցող տաք ջրի աղբյուրները։ Մարզի տարածքում է գտնվում նաև Ուլուբեյի կիրճ ազգային պարկը։

Ուշաքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը (Պեպուզա) կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ խեթերի, ապա նրանց իրավահաջորդ լիդիացիների և փռյուգիացիների կողմից։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակում այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել մարերը, ապա և պարսիկները։ Այստեղով էր անցնում պարսից շահերի Արքայական ճանապարհը՝ Իրանի կենտրոնական նահանգներից մինչև Եգեյան ծովափ։ Այդ ճանապարհի որոշակի կամուրջներ մնացել են մինչև այժմ։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ սկսել է հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար)։ Հունական քաղաքներից էր Սեբաստուպոլիսը՝ հիմնված Օկտավիանոս Օգոստոսի կողմից։ Այն Հռոմեական կայսրության տասներկու խոշորագույն քաղաքներից էր։

11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից։ Տեղի հույն կամ հելլենացած բնակչությունն աստիճանաբար կորցնում է իր ինքնությունը, հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր։ Տարածքը հայտնվում է Սահիբ Աթացիների (1275-1341), ապա նաև՝ Գերմիյանների (1300-1429) իշխանության տակ։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից։ Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում մտնում է Քյութահյայի սանջաք-գավառի մեջ՝ Հյուդավենդիգյարի վիլայեթի կազմում։

Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Ուշաքում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը. Ուշաքը եղել է դարձյալ Քյութահյայի կազմում։ Որպես առանձին մարզ ձևավորվել է 20-րդ դարի կեսերին։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի տարածքը 5,341 կմ² է, բաժանվում է 6 շրջանների։ Դրանք են՝

Բնակչությունը հասել է 367,514 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Ուշաք քաղաքն է։ Այստեղ գործում է մարզի միակ՝ Ուշաքի համալսարանը, որը հիմնադրվել է 2006 թվականին՝ Անատոլիական համալսարանի մասնաճյուղի հիման վրա։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն են գյուղատնտեսությունը, գորգագործությունը, հանքարդյունաբերությունը, մասամբ նաև՝ զբոսաշրջությունը։ Դեռ 17-րդ դարում Ուշաք քաղաքում հոլանդացիներն առևտրով էին զբաղվել, որն արտացոլվել է գլխավորապես գորգագործության ոլորտում։ 20-րդ դարի սկզբին այստեղ հայտնաբերվեց սնդիկի հանքանյութ, որը սկսեց արդյունահանվել։ Հիմնական օդային դարպասը Ուշաքի օդանավակայանն է։ Երկաթուղով կապված է Աֆյոնքարահիսարի և Մանիսայի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուշաքի մարզ» հոդվածին։