Ուլուքըշլա
Քաղաք | ||
---|---|---|
Ուլուքըշլա | ||
թուրքերեն՝ Ulukışla | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Նիղդեի մարզ | |
Համայնք | Նիղդեի մարզ | |
Քաղաքապետ | Թուրգայ Իլհան | |
Մակերես | 1.502 կմ² | |
ԲԾՄ | 1,427 մետր | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 6.386 մարդ | |
Ագլոմերացիա | 3.928 | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 388 | |
Փոստային դասիչ | 51900 | |
Ավտոմոբիլային կոդ | 51 | |
Պաշտոնական կայք | ulukisla.gov.tr | |
|
Ուլուքըշլա (թուրքերեն՝ Ulukışla), քաղաք և շրջան Թուրքիայի հարավային հատվածում, Նիղդեի մարզում։ Տարածքը կազմում է 1,502 կմ², իսկ բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1,427 մ։ Շրջանի բնակչությունը կազմում է 22 728 մարդ, որոնցից 5 594-ը բնակվում են շրջանային կենտրոնում[1]։
Ուլուքըշլա քաղաքը գտնվում է Մեդեթսիզ և Բոլկար լեռների միջև ընկած հովտում, որոնք պատկանում են Տավրոսյան լեռնահամակարգին։ Այն գտնվում է Միջերկրական ծովի, Կոնիայի հարթավայրի և Կենտրոնական Անատոլիայի հատման խաչմերուկում։ Ուլուքըլշլայի լեռներում կան այնպիսի հանածոներ, ինչպիսիք են ոսկին, արծաթը, ածուխը, կապարը, կրաքարը, որոնք այստեղ արդյունահանվել են մի քանի հարյուրամյակ։ Կլիման չոր է և տաք, ինչպես Կենտրոնական Անատոլիայի մյուս հատվածներում։ Հովտում աճեցնում են ցորեն։ Ամառը Ուլուքըշլայում տաք է և չոր, իսկ ձմեռը՝ ցուրտ և ձյունառատ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ հայտնաբերվել են խեթական ժամանակների դամբարաններ և մարդկային գործունեության տարբեր դրսևորումներ։ Ավելի ուշ, տարածքը անցել է Փռյուգիայի և Հռոմեական կայսրության կազմը։ Բաշմաքչի գյուղում պահպանվել է կայսր Մարկոս Ավրելիոսի կնոջ Ֆաուստինա կրտսերի դամբարանը, իսկ Չիֆթեհանե գյուղում պահպանվել են բաղնիքներ, որոնք կապված են Կլեոպատրայի անվան հետ։ Բյուզանդական ժամանակաշրջանում այստեղ եղել է բանակային ռազմակայան։ Օսմանյան ժամանակաշրջանում քաղաքը պահպանել է իր նշանակությունը։
Ուլուքըշլան այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Ուլուքըշլան ոչ մեծ առևտրային քաղաք է։ Այնտեղով անցնում է երկաթգիծ, ինչպես նաև Ադանան Անկարային միացնող ճանապարհը։ Ուլուքըշլայում է գտնվում նաև Նիղդեի համալսարանի տեխնիկական քոլեջը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չիֆթեհան բաղնիքի բուժիչ հանքային ջրեր
- Էքյուզ Մեհմեդ փաշայի 17-րդ դարի քարվանսարայ- ճանապարհային իջևանատան դասական օրինակ, որը կառուցվել Իրանից եկող Մետաքսի ճանապարհի վրա։ Ֆարուք Նաֆիզ Չամլըբելը գրել է «Խան Դուվարլարը» պոեմը, որի իրադարձությունները տեղի են ունենում այս իջևանատանը։
- Մեդեթսիզ և Բոլկար լեռներ- լեռների ժայռերը և կանյոնը հայտնի են էքստրեմալ սպորտաձևերի սիրահարների շրջանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Statistical Institute Արխիվացված 2011-08-24 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շրջանի պաշտոնական կայք (թուրքերեն)
- Քաղաքի պաշտոնական կայք (թուրքերեն)
|