Ուիլյամ Դևիս Էվանս
Ուիլյամ Դևիս Էվանս անգլ.՝ William Davies Evans | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1790 |
Ծննդավայր | Պեմբրուկ, Պեմբրուկշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 3, 1872 (82 տարեկան) |
Մահվան վայր | Օստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | շախմատիստ |
William Davies Evans Վիքիպահեստում |
Ուիլյամ Դևիս Էվանս (անգլ.՝ William Davies Evans, հունվարի 27, 1790, Պեմբրուկ, Պեմբրուկշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն - օգոստոսի 3, 1872, Օստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա), ուելսցի շախմատիստ և նավաստի, Էվանսի գամբիտ շախմատային սկզբնախաղի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ուելսի Փեմբրոքշիր շրջանում։ 1815 թվականից ծառայել է փոստային նավերում։ Չորս տարի անց ստացել է կապիտանի կոչում։ 28 տարեկանում ծովային սպայից սովորել է շախմատ խաղալ։ Մոտավորապես 1824 թվականին նա հորինել է այն գամբիտը, որը հետագայում ստացել է իր անունը[1]։ Էվանսը 1926 թվականին Լոնդոնում գամբիտը ներկայացրել է այդ ժամանակաշրջանի աշխարհի լավագույն խաղացողներից մեկին՝ Ալեքսանդր Մակդոնելին, որը հետագայում հաճախ է օգտագործել այն։ 19-րդ դարի երկրորդ կեսին գամբիտը լայն տարածում է գտել շախմատային աշխարհում, այն հաջողությամբ կիրառել են հարձակման փայլուն վարպետներ Պոլ Մորֆին, Ադոլֆ Անդերսենը, Միխայիլ Չիգորինը։
Առողջական վատ վիճակի պատճառով էվանսը 1840 թվականին անցել է թոշակի, սակայն դրանից հետո որպես նավապետ 2 տարի ծառայել է Միջերկրական ծովում։ Նա նաև համբավ է ձեռք բերել որպես նավի եռագույն լապտերների գյուտարար, որոնք նախատեսված են ծովում գիշերային բախումներից խուսափելու համար։ Այդ գյուտի համար նա մեծ գումար է ստացել բրիտանական կառավարությունից և Ռուսաստանի ցարից[2]։
Ուիլյամ Դևիս Էվանսը մահացել է Օստենդեում, աղքատության մեջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шахматный словарь / гл. ред. Л. Я. Абрамов; сост. Г. М. Гейлер. — М.: Физкультура и спорт, 1964. — С. 393. — 120 000 экз.
- Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 504. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
- Голомбек Г. Капитан Уильям Д. Эванс. // Шахматы в СССР. — 1990. — № 12. — С. 38—39.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография Дейвиса ЭвансаԱրխիվացված 2020-01-27 Wayback Machine на сайте Федерация шахмат России
- Ուիլյամ Դևիս Էվանս շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Captain William Evans на сайте ChessCafe.comԱրխիվացված 2008-06-25 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Դևիս Էվանս» հոդվածին։ |
|