Ուարգլա
Բնակավայր | ||
---|---|---|
Ուարգլա | ||
Երկիր | Ալժիր | |
Համայնք | Ouargla District? և Oasis Department? | |
ԲԾՄ | 170 մետր | |
Բնակչություն | 133 024 մարդ (2008)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 30000 | |
| ||
Ուարգլա[2] (արաբ․՝ ورقلة, Варкла[3], քաղաք Ալժիրի կենտրոնական մասում՝ Ուարգլայի վիլայեթում[4]։ Բնակչության մի մասը խոսում է ուարգլա լեզվով։ Ուարգլան ունի 1400 բնակիչ[5]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Սահարայի հյուսիսային մասում՝ Սաբխա չորացած լճակի ափին, որը ծածկված է աղի շերտով[6] Կլիման չորային է։ Գարդայ քաղաքից հեռավորությունը 180 կմ է, մինչև Տուգուրտ՝ 165 կմ[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է X դարի սկզբին մուսուլման իբադիտների կողմից 1012 թվականին Ուարգլան գրավվել է սունիների կողմից, բնակչությունը ստիպված է լինում փախչել Մզաբ, իսկ քաղաքը բնակեցվում է բերբերներով և աֆրիկացի սև նեգրերով[5][6]։ XVI դարում Ուարգլան, ինչպես նաև նրա ժամանակակից Ալժիրի նշանակալի մասը անցնում է անցնում է Օսմանյան կայսրության իշխանության տակ։ 1830-ական թվականներին թուրքերը կորցնում են իրենց տիրապետությունը այդ տարածքների վրա, արդեն 1872 թվականին քաղաքը գրավվում է ֆրանսիացիների կողմից[5]։ Ժամանակակից քաղաքը փաստորեն կառուցվել է 1928 թվականին[6]։ 1962 թվականից Ուարգլան անկախ Ալժիրի կազմում է։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուարգլայի բարեկեցության հիմքը նավթը և բնական գազն է։ Տեղաբնակները զբաղվում են անասնապահությամբ և բրդե գորգերի արտադրությամբ[5]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կա օդակայան, 2018 թվականին Ուարգլայում թողարկվել է տրամվայ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ouargla (Province Capital, Ouargla, Algeria) - Population Statistics, Charts, Map and Location
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 380.
- ↑ Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 29.
- ↑ Уаргла // Большая советская энциклопедия / Гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М.: «Сов. энциклопедия», 1969—1978. — Т. 26.Կաղապար:Проверено
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Ouargla» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Ouargla» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
- ↑ UrbanRail.Net > Africa > Algeria > Ouargla Tram