Ոսկի (ֆիլմ, 1969)
Ոսկի ռուս.՝ Золото | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա, ռազմական ֆիլմ, արկածային ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թվական | 1969 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Դամիր Վյատիչ-Բերեժնիխ |
Սցենարի հեղինակ | Բորիս Պոլևոյ և Դամիր Վյատիչ-Բերեժնիխ |
Դերակատարներ | Նատալյա Վառլեյ |
Օպերատոր | Պյոտր Սատունովսկի |
Երաժշտություն | Գեորգի Ֆիրտիչ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 93 րոպե |
«Ոսկի» (ռուս.՝ «Золото»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Դամիր Վյատիչ-Բերեժնիխի ռազմական դրաման, որը թողարկվել է 1969 թվականին։
Ֆիլմը նկարահանվել է Բորիս Պոլևոյի համանուն վեպի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկի ավագ գանձապահ Միտրոֆան Իլյիչ Կորեցկին որոշում է չտարհանվել Լատվիայի հետ սահմանակից քաղաքից։ Նրա հետ մնացել է երիտասարդ մեքենավարուհի Մուսյա Վոլկովան, որն ուշացել է տրանսպորտից։
Բանկի շենք երկու մարտիկներ բերել են թանկարժեք իրեր, որոնք վերցվել են պայթեցված էշելոնի փոստային վագոնից։ Գերմանացի զինվորների քթի տակ գանձապահն ու մեքենավարուհին քաղաքից հանում են ավելի քան 17 կգ թանկարժեք իրեր։ Ֆաշիստներն իմանում են արժեքավոր բեռի մասին և սկսում են որոնել փախստականներին։
Ճանապարհին Միտրոֆան Իլյիչը մահանում է, և Մուսյան միայնակ է շարունակում ճանապարհը։ Հանդիպում է տեղի բնակիչների հետ, միանում պարտիզանական ջոկատին։ Թանկարժեք իրերը ցանկանում են ինքնաթիռով տանել, սակայն ստիպված են լինում ոսկին ոտքով տանել։ Նա անցնում է վեց հարյուր կիլոմետր թշնամու թիկունքում, նախքան Կարմիր բանակի զինվորների հետ հանդիպումը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նատալյա Վառլեյ – Մուսյա Վոլկովա, պետական բանկի մեքենավարուհի
- Ալեքսանդր Պլոտնիկով – Միտրոֆան Իլյիչ Կորեցկի, բանկի ավագ գանձապահ
- Լարիսա Լուժինա – Մատրյոնա Ռուբցովա, «Կարմիր երկրագործ» կոլտնտեսության ականավոր անասնաբույծ
- Վիկտոր Պերևալով – Տոլյա Զլատոուստով, արհեստավոր, պարտիզան
- Ալեքսանդր Յանվարյով – Նիկոլայ Ժելեզնով, պարտիզան
- Նիկոլայ Կրյուչկով – անտառապահ, պարտիզանական կապավոր
- Վալենտինա Անանինա – Վարյա, կոլտնտեսուհի-պարտիզանուհի
- Վերա Բուռլակովա – կոլտնտեսուհի-պարտիզանուհի
- Ալեքսանդր Գրավե – կոլտնտեսական-պարտիզան, Մատրյոնայի հայրը
- Մարգարիտա Ժարովա – գերի
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Բորիս Պոլևոյ, Դամիր Վյատիչ-Բերեժնիխ
- Բեմադրող ռեժիսոր՝ Դամիր Վյատիչ-Բերեժնիխ
- Գլխավոր օպերատոր՝ Պյոտր Սատունովսկի
- Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Չեռնյաև
- Կոմպոզիտոր՝ Գեորգի Ֆիրտիչ
- Հնչյունային օպերատոր՝ Օ. Ուպենիկ
- Դիրիժոր՝ Մարկ Էրմլեր
- Երգերի տեքստի հեղինակ՝ Վ. Օռլով
- Ֆիլմի տնօրեն՝ Ե. Նագորնայա
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Մոնչեգորսկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Знаменитые гости города и известные жители Мончегорска». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկի» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում (ռուս.)
- «Ոսկի» ֆիլմը Արխիվացված 2017-01-07 Wayback Machine Рускино.ру կայքում
|