Jump to content

Ոսկե դինար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
4.25 գրամ քաշ ունեցող Օմայյան խալիֆայության Աբդ ալ-Մալիկ իբն Մարվանի ոսկե դինար՝ հատված Դամասկոսում, Սիրիա, Հիջրայի տարի 79 (մ.թ. 697-698),,
Դինար` հատված Ֆաթիմյան խալիֆայության էմիր Ալ-Մուիզ լի-Դին Ալլահի օրոք, Մանսուրիայում, Հիջրայի տարի 344 (955 թվական)
Մամլուքյան սուլթան Բեյբարսի դինար (658–676 Հիջրայի տարի = մ.թ. 1260–1277)

Ոսկե դինար (արաբ՝ دينار ذهبي), իսլամական միջնադարյան ոսկե մետաղադրամ է, առաջին անգամ հատված Հիջրայի տարի 77-ին (մ.թ. 696–697) Աբդ ալ-Մալիկ իբն Մարվանի կողմից։ Դինարի կշիռը կազմում է 1 միսքալ (4.25 գրամ)։

Դինար բառը գալիս է լատիներեն դենարիուսից, որը արծաթե մետաղադրամ էր։ «Դինար» անունը օգտագործվում էր նաև Սասանյան Պարսկաստանի, Քուշական թագավորության և Քիդարիտների ոսկե մետաղադրամների համար, թեև հայտնի չէ, թե որն է այն ժամանակակվա անվանումը։

Առաջին դինարները հատվել են Օմայյան խալիֆայության կողմից։ Դինաստիաները, որոնք հետևեցին դինարի օգտագործմանը, տարածված էին Իսլամական Իսպանիայից մինչև Կենտրոնական Ասիա։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն որոշմանը, որ բյուզանդական սոլիդուսը չպետք է օգտագործվեր Բյուզանդական կայսրության սահմաններից դուրս, սակայն գոյություն ուներ առևտուր, որում ներգրավված էին այդ մետաղադրամները, որոնք այնուհետև կրկին չէին հատվում կայսրերի կողմից և արագորեն մաշվում էին։ Մ.թ.ա. 7-րդ դարի վերջում, սոլիդուսի արաբական կրկնօրինակները՝ դինարները, հատված (մ.թ. 685-705 թվականներ) խալիֆ Աբդ ալ-Մալիքի կողմից, որը վերին Նեղոսից ոսկու մատակարարման հնարավորություն ուներ, սկսեցին շրջանառվել Բյուզանդական կայսրության սահմաններից դուրս։ Դրանք միայն 20 կարատ (4.0 գ) քաշի էին լինում, սակայն համարժեք էին այդ վայրերում շրջանառվող մաշված սոլիդիուսների քաշին։ Երկու մետաղադրամները միաժամանակ շրջանառվում էին այդ տարածքներում[1]։

Առաջին թվագրված մետաղադրամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին թվագրված մետաղադրամները, որոնք կարող են վերաբերել մուսուլմաններին, Սասանյանների առաջնորդ Յազդեգերդ III-ի արծաթե դիրհամների կրկնօրինակներն են, որոնք հատվել են Ուսմանի խալիֆայության ընթացքում։ Այս մետաղադրամները տարբերվում են սկզբնական մետաղադրամներից, քանի որ արաբական մակագրությունը հայտնաբերված է դիմերեսի եզրագծերում, սովորաբար «Ալլահի անունը» նշող։ Հաջորդ շարքը հատվել է, օգտագործելով Խոսրով II-ի դրախմաների վրա հիմնված տիպը, ում մետաղադրամները, հավանաբար, կազմում էին շրջանառության մեջ գտնվող արժույթի մեծ մասը։

Առաջին անգամ մուսուլմանական առաջատար խալիֆայությունների օրոք թողարկված ուշ Խոսրովատիպ արաբասասանյան մետաղադրամներին զուգահեռ, ավելի ընդարձակ շարք է թողարկվել Խոսրովի անունով՝ երկու դեպքում էլ փոխարինվելով տեղական արաբական տիրակալի կողմից կամ։ Պատմական փաստերը հստակեցնում են, որ այդ մետաղադրամներից շատերը կրում են Հիջրայի թվագրությունները։ Ամենավաղ մուսուլմանական պղնձե մետաղադրամները անանուն են և թվագրված չեն, սակայն գոյություն ունի մի շարք, որը հավանաբար հատվել է Ուսմանի կամ Ալիի խալիֆայության ժամանակ։ Սրանք Ալեքսանդրիայի Հերակլես թագավորի բյուզանդական 12 նումիուսանոց դրամների կոպիտ կրկնօրինակներն էին։

Առաջին արծաթե դիրհամ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օմայյան խալիֆայության արծաթե դիրհամ, հատված Հիջրայի 111 (= մ.թ. 729/30 թվականներին):

Հիջրայի 75 թվականին (մ.թ. 695) Աբդ ալ-Մալիքը որոշում կայացրեց դրամահատության փոփոխությունների վերաբերյալ։ Այս ժամանակ գոյություն ունեցող արծաթե նմուշի տարածումը հիմնված էր Սասանյան նախատիպերի վրա, բայց արաբական հակադումների տարբերությամբ։ Սասանյան 3,5-4,0 գրամ քաշի ստանդարտը պահպանող այս փորձը չշարունակվեց, և Հիջրայի 79 թվականին (մ.թ. 698), արծաթե մետաղադրամների ամբողջովին նոր տեսակ էր հատվում 14 դրամահատարաններում նոր անվանական 2.97 գրամ քաշով։ Ի տարբերություն այդ ժամանակակվա ոսկե մետաղադրամների, այս ձևը կարծես չի հասել գործնական մեծ կիրառության։ Հիջրայի 79-84 թվականների վաթսուն չպարզված նմուշների միջին քաշը կազմում է ընդամենը 2,71 գրամ է, որի ձևը շատ մոտ է Հիջրայի 79 թվականի եզակի մետաղադրամին, որը հատվել է առանց որևէ դրամահատարանի անվան նշման (ինչպես Դամասկոսում արտադրված ոսկե դինարների ստանդարտ եղանակը)։ Այս նոր մետաղադրամները, որի վրա հատվել էր դիրհամի անունը, հիմնադրեցին 25-28 մմ տրամագծով արաբ-սասանյան նախնիների ոճը։ Նրանց դիզայնը սահմանափակված է շրջանագծերով և օղակներով շրջափակված արաբական արձանագրություններից։ Յուրաքանչյուր կողմում գոյություն ունի երեք կամ չորս տողանի լեգենդ՝ միակ շրջանաձև մակագրությամբ։ Դրանից դուրս երեք շրջանագծեր են, սկզբնամասում շրջապատված հինգ օղակներով։

Առաջին ոսկե դինար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե մետաղադրամներն առաջին անգամ հատվեցին այն ժամանակակվա 4.4 գրամ ստանդարտին համապատասխան, դիմերեսին՝ արաբական կանոնավոր պատկերներով, դարձերեսին՝ արաբական լեգենդով։ Թվագրված մետաղադրամները գոյություն ունեն Հիջրայի 74 թվականից և կոչվում են «դինար»։ Այս փորձնական թողարկումները Հիջրայի 77 թվականին, բացառությամբ Հյուսիսային Աֆրիկայի և Իսպանիայի, փոխարինվեցին ամբողջությամբ այն դիզայնով, որը շատ նման է արծաթե դրամների համար ընդունված դիզայնին, բայց դարձերեսին ավելի կարճ արաբական լեգենդով, և առանց օղակների կամ շրջանագծերի։

Ժամանակակից օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Porteous 1969

Porteous, John (1969). «The Imperial Foundations». Coins in History: A Survey of Coinage from the Reform of Diocletian to the Latin Monetary Union. Weidenfeld and Nicolson. էջեր 14–33. ISBN 0-297-17854-7.