Շիվա
Հինդուիզմ |
![]() |
Դհարմա · Արտհա · Կամա |
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Շիվա (սանսկրիտ՝ शिव, śiva IAST, «օրհնող», «բարեգութ»), հինդուիզմում տիեզերքի ավերման և վերակերպման մարմնացումն է, որն արարող Բրահմայի և պահապան Վիշնուի հետ միասին ներկայացնում է աստվածութունների վերին եռյակը։
Հնդկական առասպելաբանության մեջ եռաստվածության աստվածներից մեկը, Պարվատի (Ումա) դիցուհու ամուսինը։ Վեդաներում Շիվայի անունը դեռևս չի հանդիպում։ Նրա փոխարեն այնտեղ հաճախ հանդես է գալիս Ռուդրան, աստված-բուժարարը, քամիների (մարութների) հայրը։ Հետագայում Ռուդրա (լալկան, զռռան) անունը դարձավ Շիվայի մականուններից մեկը և կատարվեց այդ երկու աստվածների նույնացում։
Շիվայի պաշտամունքը ձևավորվել է բնության ստեղծագործ ուժերի, պտղաբերության պաշտամունքի հիման վրա։ Անձնավորում է նաև բնության ավերիչ ուժերը։ Շիվան ոչ միայն շնորհատու է ու ստեղծարար, այլև պատժիչ է ու կործանարար։ Նրա արարչագործական սկիզբը խորհրդանշվում է ֆալլոսի (լինգա) պատկերմամբ։ Սրբապատկերներում սովորաբար ներկայացվում է մե՛րթ մտասևեռուն ճգնավորի, մե՛րթ սարսափազդու տղամարդու տեսքով։ Հաճախ պատկերվում է հրե օղակի մեջ սրբազան պարով համակված՝ խորհրդանշելով «աշխարհի արարումն» ու տիեզերքի ներդաշնակ շարժումը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 510)։ ![]() |