Շեքսպիրյան թագավորական թատրոն
Տեսակ | թատրոն, performing arts building? և թանգարանի շենք |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղագրություն | Ստրատֆորդ ըփոն Էյվոն |
Անվանված է | Ուիլյամ Շեքսպիր |
Սեփականատեր | Royal Shakespeare Company? |
Հիմնադրված է | 1932 |
Ճարտարապետ | Elisabeth Scott? |
Փոխարինված է | Shakespeare Memorial Theatre? |
Իրադարձություններ | հրդեհ[2] |
Ժառանգության կարգավիճակ | II* ցանկի շենք[1] |
Պաշտոնական կայք |
Շեքսպիրյան թագավորական թատրոնը (անգլ.՝ Royal Shakespeare Theatre), թատրոն Էյվոնի Ստրատֆորդ քաղաքում։ Բացվել է 1932 թ-ին՝ ի պատիվ Ուիլյամ Շեքսպիրի։ Ներկայումս գտնվում է «Շեքսպիրյան թագավորական ընկերության» ղեկավարման տակ (Royal Shakespeare Company)։ Շեքսպիրյան թագավորական թատրոնը և Կարապի թատրոնը վերանորոգումից հետո բացվել են 2010 թվականի նոյեմբերին։ Հանդիսատեսային դահլիճը նախատեսված է 1040 + հանդիսատեսի համար[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեքսպիրյան թագավորական թատրոնը հիմնադրվել է 1932 թվականին հին Շեքսպիրյան հիշատակի թատրոնի տարածքում (բացված 1879 թվականի ապրիլի 3-ին), որը ավերվել էր 1926 թվականի մարտի 6-ի հրդեհից։ Նոր թատրոնը կոչվել է նույն կերպ։ Նախագծի ճարտարապետը Էլիզաբեթ Սքոթն էր։ Թատրոնը դարձել է Անգլիայում առաջին կարևոր ճարտարապետական նախագիծը, որը իրականացվել է կնոջ ղեկավարության ներքո[4]։ 1961 թվականին՝ Շեքսպիրյան թագավորական ընկերության հիմնադրումից մեկ տարի անց, թանգարանը վերանվանվել է Շեքսպիրյան թագավորական թատրոն։
Սքոթի նախագծած թատրոնում կար իտալական բեմ արկղ, հանդիսատեսների դահլիճի տարողությունը 1400 տեղ էր՝ տեղակայված երեք հարկաշարքում (պարտեր, դստիկոն և պատշգամբ )։ Երկու հարկաշարք հետագայում ավելացվել են կողքերում, թատերաբեմը առաջ է քաշվել դեպի նախաբեմ՝ ի շնորհիվ լրացուցիչ հարթակի։ Պատշգամբի տեղեր կարելի էր մուտք ունենալ միայն հատուկ լրացուցիչ աստիճանով։ Թատրոնի շենքը ներառվել է Grade II (հատուկ հետաքրքրության պատմական շենքեր)[5] շինությունների ցանկում։
Շեքսպիրյան թագավորական թատրոնը և Կարապի թատրոնը գտնվում են Էյվոն գետի արևմտյան ափին՝ Բենկրոֆ այգիների մոտ, որտեղից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի գետը։ Տանիքում գտնվող ռեստորանից և բարից կարելի է հիանալ Բենկորֆ այգիների և գետի տեսարաններով։
Վերակառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեքսպիրյան թագավորական թատրոնի վերակառուցումը Թագավորական շեքսպիրյան կազմակերպության վրա նստել է 112,8 մլն դոլար։ Վերակառուցման նախագիծը իր մեջ ներառում էր նորհանդիսատեսային դահլիճ՝ 1040 տեղ, բեմեր՝ առաջ քաշված դեպի հանդիսատեսի դահլիճ, որը թույլ է տալիս հանդիսատեսին ավելի ներգրավված լինել թատերական գործողություններում, մինչև վերջին տեղի հեռավորությունը կրճատվել 27-ից մինչև 15 մետր։ Թատրոնի վերակառուցման նախագծում պլանավորվում էր կատարելագործել Կարապի թատրոնը, ստեղծել մի շարք շփաման հարթակներ, այդ թվում՝ նոր սրճարան գետի ափին և ռեստորան՝ տանիքին, որը նայում էր 35 մետրանոց աշտարակին, նաև բարելավել է անդրկուլիսային պայմանները դերասանների և անձնակազմի համար[3]։ Նոր թատրոնը ավելի հասանելի է դարձել սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար։
Այն «միսենյականոց» թատրոն է, որը հնարավորություն է տալիս դերասաններին և հանդիսատեսին գտնվել նույն տարածության մեջ, ինչպես և դա եղել է Շեքսպիրի առաջին պիեսների բեմադրության ժամանակ։ Բեմը առաջ է քաշված դեպի դահլիճ և հանդիսատեսը տեղավորվում է բեմի երեք կողմերում։ Թատրոնի նման առանձնահատկությունը ստեղծում է շեքսպիրի պիեսները դիտելու ավելի ավանդական միջավայր, թույլ է տալիս հանդիսատեսին մոտ գտնվել դերասաններին և առավելագույնս ներգրավվել թատերական գործողության մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 National Heritage List for England
- ↑ European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ 3,0 3,1 Reid, Robert L. «Royal Treatment: a six year effort to redevelop the Royal Shakespere Company’s signature theater», Civil Engineering Magazine, July 2011, pg 73-81.
- ↑ Pringle, Marian The Theatres of Stratford-upon-Avon, 1875–1992: an architectural history. — Stratford-upon-Avon Society, 1994. — С. 29. — ISBN 0-9514178-1-9
- ↑ Historic England.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեքսպիրյան թագավորական թատրոն» հոդվածին։ |
|