Շամբ (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամբ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Շամբ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
ԲԾՄ | 1375 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 416[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | շամբեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Շամբ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Որոտանի վրա կառուցված Շամբի ջրամբարի հյուսիսային ափին՝ ծովի մակերևույթից 1340-1400 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 107 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հարավ-արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շամբ անունով հին գյուղը հիշատակվում է Բագրա��ունի Աշոտ Գ թագավորի 966 թ. Մաղարդավանքի, իսկ հետագայում Որոտնավանքի 1315 թ.-ի արձանագրությունների մեջ։ Այն գտնվել է Վաղատին գյուղի մոտակայքում և նույն անվան տակ ընդգրկված եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։ Գյուղը լքվել է 1930-ական թվականներին։ Ներկայիս գյուղը վերահիմնադրվել է 1962-1963 թվականներին որպես Շամբի ՀԷԿ-ի բանավան[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շամբի մշտական բնակչությունը կազմել է 416, առկա բնակչությունը՝ 402 մարդ[2]։ Ստորև ներկայացված է Շամբ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].
Տարի | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 451 | 448 | 432 | 443 | 416 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 66
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 741
|