Ագարակ (գյուղ, Սյունիքի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Ագարակ | |||
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Մակերես | 16.60 կմ² | ||
ԲԾՄ | 1025 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 177[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ագարակցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
Ագարակ ( արտասանություն), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը տեղակայված է Ողջի գետի ձախ կողմում։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապանից հեռու է 12 կմ դեպի արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1025 մ։
Ագարակը հյուսիս-արևմուտքից սահմանակից է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խդրանց, հյուսիս-արևելքից՝ Եղվարդ, հարավ-արևելքից՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի[Ն 1] Տանձատափ (ներկայում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո) գյուղերին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիշատակվում է 12-ից 13-րդ դարերից։
Դավիթ Բեկի ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ հայ զորավար Դավիթ Բեկի զինակից Թորոս իշխանի նստավայրը եղել է Եղվարդ գյուղը, որտեղից իշխում էր նաև Ագարակ և հարակից այլ գյուղերում[4][5]։ Թորոս իշխանի կրտսեր որդու՝ Հեթումի որդիներից երկրորդը՝ Քարամը, ով հայտնի էր նաև արտասովոր ուժ ունենալով, մելիքական իրավունքներով իշխում էր Ագարակի տարածաշրջանում, այդ թվում՝ Ագարակում։ Մե��իք-Քարամն ու իր հաջորդներն իրենց նստավայրը Ագարակ գյուղից տեղափոխում են Տանձատափ գյուղը[4][6]։
Ռուսական կայսրության ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջանը Ռուսական կայսրության կողմից նվաճվելուց հետո հայ մելիքները պահպանում են իրենց տիրույթները ղեկավարել բեկական իրավունքով[7]։
Ռուսական կայսրության ժամանակաշրջանում ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կան զանազան հնություններ՝ խաչքարեր, գյուղատեղիներ («Կեչուտ» և «Սիրաձոր» վայրերում)։ Գյուղի XIX դարի Օհանա կոչվող եկեղեցին կանգուն է, կա մատուռ[8]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ագարակի մշտական բնակչությունը կազմել է 177, առկա բնակչությունը՝ 146 մարդ։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[9][10]։ Ստորև ներկայացված է Ագարակ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[9][10].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1914 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 81 | 496 | 929 | 814 | 553 | 217 | 226 | 183 | 190[11] | 177[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագարակի բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը։ Ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Զանգելանի շրջանի բնակավայր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 4,0 4,1 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 թվական, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-11-10 Wayback Machine)։
- ↑ Ղաբաթլիի շրջանի տարածքում պահպանված պատմական հուշարձաններին նվիրված մեր ընդարձակ հոդվածը տես «Առերեսում» ամսաթերթում, N 15, 1996, էջ 8-9։
- ↑ «Հայաստանի Հանրապետաթիւն», օրաթերթ, 1995, 21 օգոստոս, N 209, էջ 2։
- ↑ «Մշակ», 1906, N 257, 23 նոյեմբերի, էջ 2։
- ↑ «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 9,0 9,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 10,0 10,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 192
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
|