Շամբի (լատին․՝ Scirpus), գզիրուկ, ճլախոտ, բոշխազգիների ընտանիքի բազմամյա, սողացող կոճղարմատներով խոտաբույսերի ցեղ։
Հիմնականում ճահճային կամ գերխոնավասեր բույս է։ Հայտնի է մոտ 250 տեսակ։
Ցողունը գլանաձև է կամ եռանիստ։ Ստորին տերևները թեփուկանման են, միջինները՝ գծային, խողովակավոր։ Լճային ծաղիկները երկսեռ են, հասկերով՝ հավաքված հովանոցաձև, հուրանաձև կամ գլխիկաձև ծաղկաբույլերում։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղն ընկուզիկ է։
Հայտնի է Շամբու շուրջ 250 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Հայաստանիանապատային, կիսաանապատային և տափաստանային գոտիների գետերի, լճերի և աղբյուրների ափերին, ճահճուտներում, ծովի մակերևույթից 500-2200 մ բարձրության վրա հանդիպում է Շամբու 8 տեսակ։ Շամբուտներով առանձնապես հարուստ են Արարատյան հարթավայրի, Շիրակի, Լոռու, Գուգարքի շրջանների բնական և արհեստական ջրամբարները։ Հայաստանում հատկապես տարածված է լճային շամբի (S․ lacustris), որը մինչև 2,5 մ բարձրությամբ և 2 սմ հաստությամբ, հաճախ ընդարձակ մացառուտներ առաջացնող բույս է։ Շամբու մյուս տեսակները Հայաստանում սահմանափակ տարածում ունեն և ճահիճների չորացման պատճառով աստիճանաբար ոչնչանում են։ Կան կերային և դեկորատիվ տեսակներ։
Օգտագործվում է տանիքները ծածկելու, զամբյուղներ և խսիրներ հյուսելու համար, կոճղարմատներով սնվում են ջրային առնետները, ճահճակուղբերը, մշկամկները։ Շամբին տորֆային նստվածքների հիմնական բաղադրամասերից է։
Ханджян Н. С. Род Scirpus L., Камыш // Флора Армении / Под ред. А. Л. Тахтаджяна. — Руггелль։ A.R.G. Gantner Verlag KG, 2001. — Т. 10. Monocotyledones (исключая Poaceae). — С. 439—440. — 612 с. — ISBN 3-904144-16-2.
Шишкин Б. К. Род 224. Камыш — Scirpus L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1935. — Т. III. — С. 42—55. — 636 + XXV с. — 5175 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 440)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։