Շաբդար, պարսկական երեքնուկ (Trifolium resupinatum), բակլազգիների ընտանիքի միամյա բույս։ Արժեքավոր կերային մշակաբույս է։ Մշակվում է Միջին Ասիայի և Հարավային Կովկասի ոռոգվող երկրագործության շրջաններում, Հյուսիսային Կովկասում և Ուկրաինայում։ Արմատն առանցքային է, ցողունի բարձրությունը՝ 70-100 սմ, սնամեջ։ Տերևները՝ եռմասնյա, ծաղկաբույլը՝ գլխիկ, ծաղիկները՝ բաց մանուշակագույն՝ բազմաթիվ նեկտարանոցներով։ Փոշոտումը՝ խաչաձև։ Մեղրատու բույս է։ Պտուղը միասերմ ունդ է։ 1000 սերմի կշիռը՝ 1,5-1,8 գ։ Վեգետացիայի տեողությունը՝ 45-90 օր։ Հնձվում է 1-3 անգամ։ Մերմի համար թողնվում է առաջին հարը։ Ջրասեր և ջերմասեր է։ Կանաչ զանգվածի բերքը՝ 300-400 ց/հա, խոտինը՝ 80-100 ց/հա։ Խոտի բերքը հավաքում են ծաղկման շրջանում, սերմինը՝ երբ գլխիկների հիմնական մասը դեղնել է։ Հայաստանում շրջանացված է Արարատյան-1 սորտը, որը մշակվում է Արարատյան դաշտում, Կենտրոնական և Լոռի-Փամբակի շրջաններում։ Արարատյան դաշտում շաբդար ցանում են գարնանը, ամռանը (խոզանացան) և աշնանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 410)։