Jump to content

Նորշենջուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Նորշենջուղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԱրծկեի գավառակ
Այլ անվանումներՆորշենճագ, Նորշենճիկ, Նորշենջուկ, Նորշինջուկ, Նորշնչղ, Նորշնջըղ, Նորշնջյուղ, Նորշնջող, Նորշնջուղ, Նորշունջիկ, Նորշունջուկ, Նորսնջըղ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ13500
Նորշենջուղ (Աշխարհ)##
Նորշենջուղ (Աշխարհ)

Նորշենջուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծկեի գավառակում[1]։ Գտնվում է Արծկե քաղաքից 4-5 կմ հյուսիս, Վանա լճի հյուսիսային ափից 5 կմ հեռավորության վրա, Սիփան լեռան հարավային փեշերին։

Գյուղն ավերվել, իսկ բանկչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 60 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմանական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր, մասսամբ՝ ձկնորսությունը։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտակայքում գտնվում էր Ս․ Աստվածածին ուխտատեղին։ Ուներ Ս․ Ամենափրկիչ անունով եկեղեցի[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ��� «Վանի նահանգ․ Արծկե-Ալջավազի /Ադիլջևազ/ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 31
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 384