Jump to content

Նորմատիվ բարոյագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորմատիվ բարոյագիտությունը - Բարոյագիտության բաղկացուցիչ մասն է, որտեղ դրվում և լուծվում են կյանքի իմաստի, մարդու կոչման, մարդու բարոյական պարտքի բովանդակության խնդիրները, հիմնավորում են որոշակի բարոյական սկզբունքներ և նորմեր, որը դրանով իսկ հանդես է գալիս որպես հասարակության կամ դասակարգի բարոյական գիտակցության տեսական լրացում և զարգացում։

Նորմատիվ բարոյագիտության մեջ փորձ է ձեռնարկվում փիլիսոփայորեն և գիտականորեն լուծել այն նույն խնդիրները, որոնք տարերայնորեն լուծվում են առօրյա գիտակցության, այս կամ այն պատմական պայմաններով։ Պատմության մեջ առաջ քաշված բոլոր բարոյական ուսմունքները և բարոյագիտական տեսությունները վերջին հաշվով նվիրված են եղել պրակտիվ բարոյական խնդիրների լուծմանը և ամեն մի տեսաբան իր ձևով է հիմնավորել այն հասարակության և դասակարգի բարոյական պատկերացումները, որոնց շահերի հոգևոր արտահայտիչ է եղել «ինքը», թեև սուբյեկտիվորեն ձգտել է ստեղծել անկողմնական տեսություն, որ բարձրանում է տարբերակ բարոյական դիրքորոշումների վրա։

Անցյալի մտածողներ սուբյետիվ մտադրությունների և նրանց տեսությունների օբյեկտիվ իմաստի միջև այդ հակասությունը փորձեցին լուծել նեոպոզիտիվիզմի կողմակիցները։ Նրանց տեսակետից պետք է հստակորեն առանձնացնել նորմատիվ բարոյագիտությունը, որը բովանդակում է բարոյական գնահատումներ և պատվիրաններ, սակայն չի կարող գիտական լինել և մետաէթիկա, որը որպես գիտական տեսություն, որը զիտված է բարոյական խնդիրներից։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • П.А.Сорокун. Основы психологии։ Псков, ПГПУ, 2005(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 383