Նոզիպո Մարեր
Նոզիպո Մարեր | |
---|---|
Ծնվել է | 1966 |
Ծննդավայր | Հարարե, Զիմբաբվե |
Քաղաքացիություն | Զիմբաբվե |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Կոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ և Ատլանտյան քոլեջ |
Մասնագիտություն | գրող, բժիշկ և նյարդավիրաբույժ |
Նոզիպո Մարեր (Ջ. Նոզիպո Մարեր, իտալ.՝ Nozipo Maraire, 1966, Հարարե, Զիմբաբվե), զիմբաբվեցի բժիշկ, նյարդավիրաբույժ, գործարար, գրող։ Նյու Յորք Թայմսի կողմից «Տարվա գիրք» և Բոստոս Գլոբի բեստսելեր համարվող 1996 թվականին հրատարակված «Զենզելե. Նամակ դստերս» վեպի հեղինակն է։ Վեպը թարգմանվել է շուրջ 14 լեզուներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոզիպո Մարերը ծնվել է Հարարեում 1966 թվականին, գաղութային Ռոդեսիայից անկախ Զիմբաբվե անցումային ժամանակահատվածում։ Մարերի նախնիներն ու ազգականները ներգրավված են եղել անկախության պատերազմի մեջ։ Մարերը հեռացել է Զիմբաբվեից պատերազմի ժամանակ։ Դպրոց հաճախել է Կանադայում, ԱՄՆ-ում, Ջամայկայում։ Սովորել է Հարվարդի համալսարանում և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջում։ Նյարդավիրաբուժության դասընթացներ է անցել Եյլի բժշկական դպրոցում։
Մարերը Զիմբաբվե վերադարձել է մինչև պատերազմի ավարտը՝ ռասիզմի ու վախի ժամանակաշրջանում։ Զիմբաբվեի սպիտակամորթ բնակիչները, չնայած փոքր թվաքանակի, կառավարում էին երկրի սևամորթ բնակչությանը։
Նյարդաբանական վիրաբույժների Կոնգրեսի կողմից արժանացել է կլինիկական կրթաթոշակների, որի ընթացքում Նյու Յորքում մանկական նյարդավիրաբուժության բնագավառում աշխատել է դոկտոր Ֆրեդ Էփստեյնի հետ[1]։
Մարերը դասախոսություններով հանդես է գալիս աշխարհի տարբեր համասլարաններում ու քոլեջներում։ Եղել է մի շարք կազմակերպությունների խորհրդի նախագահ, այդ թվում՝ The Rotary Foundation, The Ross Ragland Theater և The South North Development Institute: Աշխատել է մի շարք զարգացման գործակալությունների հետ՝ ներառյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, NORAD, Նորվեգիական աջակցության գործակալությունը, Synergos ինստիտուտը, որտեղ եղել է խորհրդատու, ծրագրի համակարգող, աջակցել է Հարավային Աֆրիկայում համայնքային ներդրումների ձևավորման գործընթացին։
2010 թվականին եղել է Բրիտանական ավիաուղիների դեմ առ դեմ ձեռնարկատեր մրցանակակիրներից մեկը Ecosurgica-ում (առողջապահական նորարաությունների կենտրոն) գործունեության՝ Հարավային Աֆրիկայում մատչելի առողջապահության հասանելիության տեսլականի համար։ Հիմնադրել է Cutting Edge Neurosurgeon Inc. համացանցային ստարտափը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում և գործում է միաժամանակ ԱՄՆ-ում և Զիմբաբվեում։ Ամուսնացած է ուրոլոգ Ալեն Չիուրայի հետ։ Ունեն չորս երեխա։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զենզելե. նամակ դստերս» (Zenzele: A Letter for My Daughter), Phoenix, 1996, ISBN, 9781857997736[2][3]
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lee Katrina J., "Zenzele by J. Nozipo Maraire.", The Daily Californian, (1996).
- Lively Penelope, "Tales out of Africa.", New York Times Book Review, 3 Mar.1996:7.
- Maraire J. Nozipo, Interview on E-mail, 6 Dec., 1997.
- Mayeri Serena, "Literary Physician.", 2 pag. Online, Harvard Alumni Association's website, Internet, 1997,
- Olubunmi Pamela J., "Zenzele: A Letter for My Daughter.", World literature Today, 1997.
- Volpi Matt, "Zenzele: A Letter for My Daughter.", Debut Reviews, 1 pag. Online, 1996.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Shufro, Cathy (2007 թ․ հոկտեմբերի 10). «The many worlds of Nozipo Maraire». Yale Medicine (published Summer 1999). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Lively, Penelope (1996 թ․ մարտի 3). «Tales Out of Africa». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին. «The epistolary novel has a distinguished ancestry and is a notoriously difficult form. It helps if the structure allows for an exchange and thus for an airing of different voices. In "Zenzele: A Letter for My Daughter," we have a single missive to a single recipient.»
- ↑ Hay, Margaret Jean (2000 թ․ հունվարի 1). «J. Nozipo Maraire's Zenzele: A Letter for My Daughter». African Novels in the Classroom (անգլերեն). Lynne Rienner Publishers. ISBN 9781555878788.