Jump to content

Նիկոլայ Սուկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Սուկոյան
Ծնվել էսեպտեմբերի 12, 1915(1915-09-12)
ԾննդավայրԲաթում, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 27, 2009(2009-12-27) (94 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Ոճ(եր)բնա��կար, դիմապատկեր և նատյուրմորտ
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
ԱշխատավայրՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Ուշագրավ աշխատանքներՆկարչի կենտրոնական տուն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ և «Բեռլինի գրավման համար» մեդալ

Նիկոլայ Պետրոսի Սուկոյան (Սուքոյան, 1915, սեպտեմբերի 12, Բաթում - 2009, դեկտեմբերի 26, Մոսկվա[1]), հայ ճարտարապետ, գեղանկարիչ։ Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ (1991 թ.)։ ՄՃԱ պատվավոր անդամ, Մոսկվայի վաստակավոր շինարար, նկարիչների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1937-1943 թվականներին և 1946-1954 թվականներին սովորել և աշխատել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում։ 1942 թվականին Տաշքենդում աշխատել է հայտնի ճարտարապետներ Մ. Բարշի և Վ. Կրինսկու մոտ՝ որպես ասիստենտ։ 1943-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Եղել է Մոսկվայի պաշտպանության, Բեռլինի գրավման. Պրահայի ազատագրման մասնակից։

1946 թվականին վերադարձել է Մոսկվա և զբաղվել մանկավարժական գործունեությամբ, զուգահեռ սովորել ասպիրանտուրայում։ 1945-1954 թվականներին եղել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի դասախոս։

Իր ղեկավարի՝ Ի. Ժոլտովսկու հետ աշխատել է մի շարք հայտնի նախագծերի շուրջ՝ Խորհրդարանի տուն, Պանթեոն, բնակելի տներ, շենքեր, թաղամասեր, կինոթատրոններ Մոսկվայում և այլն։ Նախագծել և իրականացրել է Լվովի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1957 թվականից մի քանի ռուս ճարտարապետների հետ համատեղ նախագծել և կյանքի է կոչել Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի և Նկարիչների Տան շենքերը։ 1972-1990 թվականներին եղել է Մոսկվայի Կրիմսկի առափնյակի նախագծման և կառուցապատման պատասխանատու, 1990-ականներից՝ «Մոսպրոեկտ 2» շենքերի կառուցման և հասարակական շենքերի նախածերի վարչության ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։ Նախագծել է Մոսկվայի Կարմիր Դարպասների պողոտան, Պակրովկայի և Մոդեռն թատրոնների շենքերը, Արվեստների այգին և այլն։

Մոսկվայի նկարչի տուն

Հեղինակել է նաև նատյուրմորտներ, դիմանկարներ, գեղանկարչական այլ աշխատանքներ, որոնց հիմնական թեմաներն են Հայաստանը, Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Անգլիան, Հունաստանը, Բայկալ ծովը, եկեղեցիներ, հետպատերազմյան գործեր։ 1950 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, ունեցել անհատական ցուցահանդեսներ Մոսկվայում։ 1952-2005 թվականներին հեղինակել է բազմաթիվ մասնագիտական հրապարակումներ, հոդվածներ[2][3]։

  • Կարմիր աստղի մեդալ
  • Պատերազմի 2-րդ կարգի մեդալ
  • Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ, 1991 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մոսկվայում վախճանվել է ճարտարապետ Նիկոլայ Սուկոյանը
  2. Նիկոլայ Սուկոյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]