Նիկոլայ Թորոսովիչ
Նիկոլայ Թորոսովիչ | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս |
---|---|
Ծնունդ | 1605[1][2] Լվով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
Մահ | հոկտեմբերի 24, 1681 Լվով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
Թաղված է | Լվով |
Նիկոլայ Թորոսովիչ (լեհ.՝ Mikołaj Torosowicz, 1605[1][2], Լվով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - հոկտեմբերի 24, 1681, Լվով, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), Լվովի հայկական կրոնական համայնքի արքեպիսկոպոս, 1630 թվականին ունիա է կնքել Հռոմի եկեղեցական գահակալության հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լվովի հարուստ հայ առևտրական Յակով Թորոսովիչի ընտանիքում։ Ձեռնադրվել է 1626 թվականին Ստամբուլում, հաջորդ տարի դարձել է Լվովի հայերի եպիսկոպոսը։ 1630 թվականին նա հռչակեց Հռոմի հետ ունիայի մասին, 1930 թվականի հոկտեմբերի 24-ին կարմելիտների տաճարում կայացած արարողության ժամանակ ճանաչեց կաթոլիկական հավատը։ Ունիան հաստատվեց Հռոմի կողմից նույն թվականի նոյեմբերի 8-ին։
1635 թվականին Թորոսովիչը մեկ անգամ ևս Հռոմի պապ Ուրբան VIII-ի առջև կազմակերպեց կաթոլիկ հավատքի հավատարմության խոստովանություն և հռչակվեց արքեպիսկոպոս, Լեհաստանի, Մոլդովայի և Վալախիայի հայերի Լվովի ենթակայության միտրոպոլիտ։ Նա տեատինցիների միաբանության Լվով հրավերի նախաձեռնողն էր։
Մահացել է 1681 թվականի հոկտեմբերի 24-ին 76 տարեկան հասակում[3]։
Լվովի հայկական կաթոլիկական թեմը գոյություն է ունեցել ավելի քան 300 տարի՝ մինչև 1954 թվականը, ընդհուպ մինչև նրա վերջին առաջնորդի Դիոնիսի Կաետանովիչի մահը խորհրդային համակենտրոնացման ճամբարում։
Նախորդող |
Լվովի արքեպիսկոպոսներ 22 մայիսի 1635 - 24 հոկտեմբերի 1681 |
Հաջորդող Վարդան Հունանյան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բռնի միութիւն Հայոց Լեհաստանի ընդ եկեղեցւոյն Հռովմայ, ՍՊԲ, 1884։
- Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ, 1914։
- Пингирян Г․, Из истории социальной и общественно-политической борьбы во Львовской армянской колонии в первой половине XVII в․, «ԲՀԱ», 1974, № 3․
- Samuel Orgelbrand, ed. (1867). Encyklopedia Powszechna (1st edition) (in Polish) 25. pp. 388–390.
- Sadok Barącz, Living of the famous Armenians in Poland, Lvov, 1856.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wolna encyklopedia Ormian w Polsce, Mikołaj Torosowicz
- Կենսագրական տվյալների կաթոլիական նվիրապետության կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 296)։ |