Նեոտոմային համստերներ
Նեոտոմային համստերներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Neotominae
Merriam, 1894
| ||||||||||||
|
Նեոտոմային համստերներ (լատին․՝ Neotominae), կրծողների կարգի ժամանակակից ենթաընտանիք, համստերանմանների ընտանիքից։
Որպես կանոն, ունեն երկար պոչ և մեծ ականջներ։ Մարմնի երկարությունը տատանվում է 50-351 մմ-ի սահմաններում, պոչը՝ 35-240 մմ է։ Կշռում է 6-450 գրամ։ Մորթին կարող է լինել բաց գունավորմամբ՝ դեղնավուն, կարմրավուն։ Կարող է լինել ավելի մուգ գույնի՝ գորշագույն։
Նեոտոմային համստերները բնակվում են Հյուսիսային Ամերիկայից մինչև Ալյասկա և Կանադայի հյուսիսից մինչև Պանամա ընկած տարածաշրջաններում՝ զբաղեցնելով բազմազան լանդշաֆտներ՝ անտառներ, անապատներ։ Հանդիպում է նաև գյուղատնտեսական ցանքատարածություններում, բնակելի տարածներում։ Կենսապայմանները տարբերվում են․ վարում է ցերեկային և գիշերային կենսակերպ, կարող է ապրել խմբերով և միայնակ։ Սնվում է և բուսական և կենդանական ծագման սնունդով։ Ուտում է սերմեր, չոր պտուղներ, սունկ, բույսերի վերին և ստորին հատվածներով, փափկամորթներով, փոքր կրծողներով։ Շատ տեսակներ հավաքում են սնունդ և պահում իրենց բներում։ Ձմեռային քուն չեն մտնում, բայց այդ ժամանակահատվածում ակտիվ կենսակերպ չեն վարում և ընդարմացած են լինում։
Էգերը ծննդաբերում են տարին մեկ անգամ 1-9 ձագ։ Հղիությունը տևում է 20-40 օր։ Ձագերը ծնվում են առանց մորթու, փակ աչքերով։ Աչքերը բացվում են 11-21 օր անց։ Մայրական կաթով սնվում են 3-4 շաբաթ։ Երիտասարդ էգերը սեռական հասունացման են հասնում ծնվելուց 28 օր անց, իսկ արուները՝ 42 օր անց։ Բնության մեջ նրանց կյանքի տևողությունը, որպես կանոն, կազմում է ընդամենը 1 տարի, իսկ անազատության մեջ ռեկորդային ցուցանիշ է համարվում 8 տարի և 5 ամիսը։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթաընտանիքի մեջ է մտնում 124 տեսակ, որոնք դասակարգվում են 16 ցեղերում[1]։
- Ենթաընտանիք Neotominae
- Baiomyini
- Baiomys
- Baiomys musculus
- Baiomys taylori
- Scotinomys
- Scotinomys teguina
- Scotinomys xerampelinus
- Baiomys
- Neotomini
- Neotoma
- Neotoma albigula
- Neotoma angustapalata
- † Neotoma anthonyi
- Neotoma bryanti
- † Neotoma bunkeri
- Neotoma chrysomelas
- Neotoma cinerea
- Neotoma devia
- Neotoma floridana
- Neotoma fuscipes
- Neotoma goldmani
- Neotoma lepida
- Neotoma leucodon
- Neotoma macrotis
- Neotoma magister
- † Neotoma martinensis
- Neotoma mexicana
- Neotoma micropus
- Neotoma nelsoni
- Neotoma palatina
- Neotoma phenax
- Neotoma stephensi
- Hodomys
- Xenomys
- Nelsonia
- Neotoma
- Ochrotomyini
- Ochrotomys
- Ochrotomys nuttalli
- Ochrotomys
- Reithrodontomyini
- Peromyscus
- Neotomodon
- Onychomys
- Reithrodontomys
- Podomys
- Habromys
- Isthmomys
- Megadontomys
- Osgoodomys
- Baiomyini
Ավանդաբար այս կրծողներին դասել են Cricetinae ենթաընտանիքին կամ ամերիկյան գերմանամկների այլ տեսակների հետ դասվել են Sigmodontinae ենթաընտանիքում։ Վերջին անգամ՝ 2004 թվականին, մոլեկուլյար հետազոտություններից պարզ է դարձել, որ նրանք կազմում են առանձին ենթաընտանիք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Русские названия по книге Книга:Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие». Кн. 2|с=448
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեոտոմային համստերներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեոտոմային համստերներ» հոդվածին։ |
|