Jump to content

Նավաստի Ստյոպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավաստի Ստյոպան
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստՍերգեյ Երմոլինսկի
ՀնչյունավորումԼիլիա Գրիցենկո[1], Գալինա Նովոժիլովա, Միխայիլ Յանշին և Եվգենիա Մորես
Բեմադրող նկարիչԼանա Ազարխ և Գրիգորի Կոզլով
ԵրաժշտությունԱնդրեյ Վոլկոնսկի
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1547 s
Թվական1955

«Նավաստի Ստյոպան» (ռուս.՝ «Стёпа-моряк»), 1955 թվականի խորհրդային նկարված մուլտֆիլմ, որը ստեղծել են Վալենտինա և Զինաիդա Բրումբերգները[2]։ Պատմություն է այն մասին, թե ինչքան կարևոր է սովորել մաթեմատիկա, եթե ցանկանում ես ապագայում լինել նավաստի։

Պիոներ Ստեփանն ունի կյանքի կարևոր նպատակ՝ հասցնել կատարել աշխարհագրական հայտնագործություն: Արդեն հայտնաբերել են Հարավային բևեռը և Բերինգի նեղուցը, պետք է շտապել, և ուստի ժամանակ չի մնում դասերի համար։

Քույրը՝ Տանյան, խնդրում է օգնել լուծել թվաբանական խնդիր: Պատասխանը կասկածելի է ստացվում, բայց դա կարևոր չէ, ամեն դեպքում, նավավարությունն ավելի լուրջ է:

Սպասելով իր հարևանին՝ նավաստի Միխալ Միխալիչին, որ խոստացել էր նրան կողմնացույց տալ, Ստյոպան կարդում է «Ճամփորդություն «Յաստրեբով» գիրքը և քնում։ Երազում նա «Յաստրեբ» առագաստանավի նավապետն է, իր ընկեր Վոլոդյան՝ շտուրմանն ու սննդի գծով օգնականը, իսկ Միխալ Միխալիչը՝ բոցման։ Նրանք պատրաստվում են ճանապարհորդել աշխարհով մեկ։ Անհրաժեշտ է ուղղությունը որոշել, բայց Ստյոպան չգիտի, թե ինչպես աշխատել սեքստանտով, ուստի ուղղությունը նա հաստատում է առանց ստուգելու։

Իր ճանապարհին «Յաստրեբը» հանդիպում է բազմաթիվ վտանգների: Նավի հետևից շարժվում է շնաձուկը՝ անձնակազմին ուտելու համար, բայց նրան կանգնեցնում է Վոլոդյայի կողմից նավից դուրս նետված ուտելիքը (շոկոլադե տորթ, լիմոնադ բիսկվիթներով և հարյուր բաժին պաղպաղակ), որից շնաձուկը սառչում է՝ վերածվելով սառցաբեկորի: Այնուհետև «Յաստրեբը» հայտնվում է բևեռային ջրերում, որտեղ, սառույցը ճեղքելով, վերցրել է երկու սպիտակ արջի ձագեր, որոնք հետագայում դառնում են Միխալ Միխալիչի օգնականները: Ստյոպան նկատում է անհայտ կղզի և հրամայում լողալ դեպի այն՝ հուսալով հայտնաբերել նոր, դեռևս չբացահայտված հող, բայց դա լինում է մարջանային խութ, և միայն Միխալ Միխալիչի փորձառությունն ու նավաստիների քաջությունն են նավը փրկում խորտակումից: Վերջապես, գիշերը Ստյոպան և Վոլոդյան տեսնում են լույսեր ջրի մեջ և որոշում են, որ օվկիանոսը այրվում է, նրանք հայտարարում են, թե հրդեհ է բռնկվել, բայց Միխալ Միխալիչը բացատրում է, որ «Յաստրեբը» արևադարձային ջրերում է, որտեղ լողում են լուսարձակող ձկներ:

Առագաստանավի ռադիստը ստանում է SOS ազդանշան: Կանաչ Կակտուսների կղզու շրջանում խորտակվում է «Ծիծեռնակ» շոգենավը: Նրա ուղևորներն են Ստյոպայի քույր Տանյան և նրա սիրելի խաղալիքները: Պետք է հաշվարկ կատարել, որպեսզի «Յաստրեբը» չմոտենա տեղատվության ժամանակ, այլապես փրկությունն անհնար կլինի (պարզվում է, որ դա հենց դասագրքի խնդիրն է):

Ճանապարհին Վոլոդյան համոզում է ղեկավարին կարճ կանգառ անել կղզում, որտեղ աճում են բազմաթիվ մրգատու ծառեր: Սակայն այնտեղ նրանց վրա հարձակվում են կապիկները, որոնք առևանգում են Վոլոդյային և ծաղրում նրան: Անհավանական ջանքերի գնով հաջողվում է նրան փրկել:

Կղզում սկսվում է հրաբխի ժայթքում, իսկ փրկարարներ չկան: Երբ նավը մոտենում է կղզուն, սկսվում է տեղատվությունը: Նավապետ Ստյոպան նորից սխալ է թույլ տվել խնդիրը լուծելիս: Նավաստիները իջեցնում են նավակը և մոլեգնող ալիքների միջով հազիվ հասնում են ափ: Տանյային տիկնիկների հետ նստեցնում են նավակի մեջ, բայց ուժեղ ժայթքումից նավակը՝ անձնակազմի անդամների և փրկվածների հետ, շրջվում է, և այստեղ Ստյոպան արթնանում է:

Արթնանալուց հետո Ստեփանը հասկանում է, որ առանցջանասիրաբար սովորելու լավ ծովային չես դառնա, և որոշում է առայժմ ծով չգնալ: Իսկ տուն եկած Միխալ Միխալիչից նա խնդրում է ոչ թե կողմնացույց, այլ օգնություն տասնորդական կոտորակների լուծման հարցում:

Ֆիլմի սխալները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում մաթեմատիկական խնդիրը ձևակերպվում է այսպես. «Յաստրեբ» նավը մեկ ժամում անցնում է 17 հանգույց»: Այս անիմաստ նախադասությունը կարող է նշանակել, որ «Յաստրեբ» նավի արագությունը 17 հանգույց է, այսինքն՝ 17 ծովային մղոն ժամում, կամ 17 · 1,852 = 31,5 կմ/ժ: Խնդրում նշվում է, որ նավը պետք է անցնի 1830,9 կմ այս արագությամբ, ի��չի պատճառով Ստյոպան, բաժանելով հեռավորությունը հանգույցներով արտահայտված արագության վրա, ստանում է սխալ պատասխան՝ 108,7 ժամ, իսկ ճիշտ պատասխան է հայտարարվում 107,7 ժամը («Ես մեկ ամբողջ ժամով սխալվել եմ»,- բացականչում է Ստյոպան): Սակայն, ելնելով նավի իրական արագությունից հանգույցներով, խնդրի ճիշտ լուծումը կազմում է 1830,9/31,5 = 58,1 ժամ: Բայց ֆիլմի հանդիսատեսները այդպես էլ չեն իմանում այս մասին:

Ֆիլմի վրա աշխատանքներ են կատարել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի հերոս Միխալ Միխալիչն արտաքինով նման է նրան հնչյունավորող դերասան Միխայիլ Յանշինին։

Միխայիլ Միխայլովիչ Յանշինը դարձավ մեր խմբի մշտական խորհրդատուն դերասանների հետ աշխատանքի հարցում, նա ինքն էր նրանց ընտրում: Դերասաններն ուսումնասիրում էին կերպարների և դեկորացիաների էսքիզները, մտնում էին ֆիլմի մթնոլորտի մեջ: Ընդ որում, մենք նրանց ցույց էինք տալիս կերպարները բոլոր դիտանկյուններից և շրջադարձերից․ ինչպես է յուրաքանչյուր հերոս ժպտում, լացում, բարկանում: Իսկ քանի՜ դուբլ էր ձայնագրվում: Հասցնում էինք կատարելության՝ չէ՞ որ հետո անիմատորները աշխատում էին «դրանց տակ»: Բացի այդ, Յանշինը շատ էր խոսում ձայնի և երաժշտության փոխազդեցության մասին, որ դրանք չպետք է խանգարեն միմյանց:

— Նկարչուհի Լանա Ազարխի հետ հարցազրույցից, 2004 թվական[3]

Հատված հարցազրույցից:

Սերգեյ Կապկով.– Հեշտ էր Ձեզ աշխատել Բրումբերգ քույրերի հետ:

Լանա Ազարխ.– Այո, նրանք հավատացին ինձ: «Նավաստի Ստյոպան» ֆիլմի համար մենք գնացինք Ռիգա: Այնտեղ՝ Դաուգավայի գետաբերանում, կանգնած էր Գրինի չորս կայմանի առագաստանավը: Մեզ համար կազմակերպեցին ուսումնական տագնապ, ցույց տվեցին, թե ինչպես են հավաքում առագաստները, սովորեցրին տարբեր հրամաններ: Ինձ շատ պետք եկան նավի տարբեր մանրամասների էսքիզները:

— Սերգեյ Կապկով[4]

Վերահրատարակություններ DVD-ով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս վերահրատարակվել է DVD-ով «Արկածների աշխարհ»[5] մուլտֆիլմերի ժողովածուներում («Սոյուզմուլտֆիլմ», դիստրիբյուտոր՝ «Սոյուզ»):

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • С. Ермолинский Стёпа-капитан // Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 3. — М.: Искусство, 1954. — 248 с. — 90 000 экз..[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
  2. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007-08-31-ին. Վերցված է 2014-05-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)«Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007-08-31-ին. Վերցված է 2014-05-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Сергей Капков. Мастера дураковаляния // «Киноведческие записки» : журнал. — 2006. — № 80. — ISSN 0235-8212. Архивировано из первоисточника 7 Մարտի 2014.
  4. Сергей Капков. Интервью с Ланой Азарх // «Газета». — 2004. Архивировано из первоисточника 25 հունվարի 2013.
  5. «DVD «Мир приключений»». Արխիվացված է օրիգինալից 2015-10-01-ին. Վերցված է 2015-09-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск III». Արխիվացված է օրիգինալից 2015-09-30-ին. Վերցված է 2015-09-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)