Նախագահություն (ղեկավար մարմին)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախագահություն (այլ կիրառումներ)
Նախագահություն (ղեկավար մարմին), պաշտոնատար բարձր անձ, որը ղեկավարում է հավաքը, կոմիտեն, հասարակական կազմակերպությունը, կուսակցությունը, պետական մարմինը։ Որպես կանոն, նախագահողն ընտրվում է կամ նշանակվում է հավաքի կամ կազմակերպության անդամների կողմից։ Նախագահողի պարտականությունների մեջ է մտնում նիստերի ղեկավարումը և դրանց ընթացքում հավուր պատշաճի գործնական մթնոլորտի պահպանումը։ Նիստերի ընդմիջումների ընթացքում նախագահողը շատ հաճախ կատարում է կազմակերպության ղեկավարի դերը և հանդես է գալիս նրա անունից։
Եզրութաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի հիմնական եզրույթից որպես հոմանիշ կարող է գործածվել նաև նախագահող, նախագահություն, մոդերատոր, նախագահ եզրույթները։ Խորհրդարանի նախագահին շատ հաճախ անվանում են սպիկեր։ Որոշ կազմակերպություններում, որտեղ հատուկ ուշադրություն են դարձնում բոլոր մասնակիցների ձևական հավասարության վրա, նախագահողի պաշտոնը կարող է կոչվել քարտուղար կամ առաջին քարտուղար։