Յուրի Դոլգորուկի
Յուրի Դոլգորուկի Юрий Владимирович Долгорукий | |
---|---|
Ծնվել է | 1090-ական թվականներ |
Ծննդավայր | Պերեյասլավ, Կիևյան Ռուսիա |
Մահացել է | մայիսի 15 1157 |
Մահվան վայր | Կիև |
Գերեզման | Church of the Saviour at Berestove |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրոն | Ուղղափառ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Գործունեություն | Իշխան |
Ծնողներ | հայր՝ Վլադիմիր Մոնոմախ[1], մայր՝ Eufimia? և Gytha of Wessex?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | Կիևի մեծ իշխան |
Երեխաներ | Rostislav Yuryevich?, Անդրեյ Բոգոլյուբսկի[3][4][5], Gleb of Kiev?, Mikhail I of Vladimir?, Vsevolod III the Big Nest?[6], Ivan Yuryevich?, Boris Yurevich?, Olga Yuryevna?, Q4104908?, Mstislav, Duke of Novgorod?, Q61881734? և Peter of Murom? |
Yuri I of Vladimir Վիքիպահեստում |
Յուրի Դոլգորուկի(ռուս.՝ Юрий(Георгий) Владимирович Долгорукий, 1090-ականներ, Պերեյասլավ, Կիևյան Ռուսիա - մայիսի 15, 1157[7], Կիև, Կիևյան Ռուսիա[1]), ռոստով-սուզդալյան կիևյան մեծ իշխան, Վլադիմիր Մոնոմախի վեցերորդ որդին։ Ավանդապես համարվում է Մոսկվայի հիմնադիրը։ 1113 թվականից (մյուս վարկածով, 1096) Յուրին մինչև կյանքի վերջ կառավարում էր Ռոստով-Սուզդալյան իշխանությունը։ Սկսած 1132 թվականից՝ Յուրին պաշտպանում էր իր և իր եղբայրների շահերը հարավում, կռվելով Պերեյասլավլի համար, իսկ հետագայում նաև Կիևի (ինչի համար էլ հավանաբար ստացել է Դոլգորուկի մականունը)։
Ծննդյան տարեթվի հարցը
[խմբագրել | խմբագրել կոդը]650 տարի անց Վ. Տատիշևը Յուրիի ծննդյան տարեթիվը հայտարարեց 1090 թվականը, որը դարձնում է նրան Վլադիմիր Մոնոմախի առաջին կնոջ, անգլոսակսոնական վերջին թագավորի Հարոլդ II-ի դստեր՝ Հիտա Ուեսսեկսկայի, որդին։ Սակայն Վլադիմիր Մոնոմախի «Խրատի» մեջ ասվում է, որ Յուրիի մայրը (ռուս.՝ «Гюргева мати») մահացել է մայիսի 7, 1107 թվականին։ Այս փաստը թույլ չի տալիս նույնացնել նրան Հիտայի հետ, ով մահացել է մարտի 10, հավանաբար 1098 թվականին։ Այսպիսով Յուրի Դոլգորուկին կարող է լինել իր Վլադիմիր Մոնոմախի երկրորդ կնոջ, Եֆիմիայի որդին, և ծնված լինել 1095-1097 թվականների միջև[8]։ Յուրի Դոլգորուկովի ծննդյան տարեթվի հարցը դեռևս համարվում է բաց։ Այս տարեթիվն առայժմ կարող է մոտավորապես համարվել 1090-ական թվականները։
Ռոստով-Սուզդալյան իշխանության կառավարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1120 թվականին Յուրի Դոլգորուկին գլխավորել է Կիևյան Ռուսիայի արշավանքը Վոլգայի դեմ։ Արշավանքին մասնակցում էին նաև պոլովեցները։ 1125 թվականին Ռոստովում իշխող Յուրի Դոլգորուկին իր տիրակալությունների մայրաքաղաքը տեղափոխում է Սուզդալ, իսկ նրա թագաժառանգը Անդրեյ Բոգոլյուբսկին 1157 թվականին ակն տեղափոխում է Վլադիմիր։ Այդ պահից ի վեր Ռոստովի քաղաքական դերը նշանակալիորեն փոքրանում է։ Երբ 1132 թվականին Յարոպոլկ Մոնոմախը տալիս է Պերեյասլավլի իշխանությունը Վսեվոլոդ իշխանին, Յուրին վերջինիս վտարում է այնտեղից։ Այդ ժամանակ Յարոպոլկը ձերբակալում է Իզյասլավին (ռուս.՝ Изяслав Мстиславич), բայց Յուրի Դոլգորուկին ընդդիմացավ նաև այդ տարբերակին։ Հետագայում Իզյասլավին վտարել է Տուրովից իշխան Վյաչեսլավը, որից հետո Իզյասլավը գնում է Նովգորոդ, որտեղից իր եղբոր՝ Վսեվոլոդի հետ արշավում է Ռոստով-Սուզդալյան իշխանություն (1134)։ Ժդանոյ լեռան ճակատամարտի ժամանակ երկու կողմերը նկատելի կորուստներ են կրում, սակայն ցանկալի հաջողության չեն հասնում։ 1135 թվականին Յարոպոլկը Պերեյասլավլը հանձնում է Յուրի Դոլգորուկովին Ռոստովի և Սուզդալի դիմաց։ Սակայն Մստիսլավիչի և Օլղգովիչի կոալիցիան Յարոպոլկի դեմ բերեց նրան, որ Յուրին վերադարձավ Ռոստով, իսկ Պերեյասլավլ վերադառնում է Անդրեյ Դոբրին, իսկ Վոլինում կառավարում է Իզյասլավը։
Յարոպոլկի մահից և Վյաչեսլավի Կիևից վտարումից հետո (1139) Յուրիի ակտիվությունը ձախողվում է նովոգորդցիների հետ դեպի հարավ արշավանքի անհաջող փորձից հետո։
Իր առաջին կիևյան իշխանության օրոք (1149-1151) Յուրի Դոլգորուկին Սուզդալում թողնում է իր որդուն Վասիլիին, իսկ վերջին կիևյան իշխանության օրոք Ռոստով-Սուզդալյան հողերը պահպանում է, պլանավորելով դրանք հետագայում փոխանցել իր որդիներին, Միխայիլին և Վսեվոլոդին, իսկ ավագ որդիներին ամրապնդել հարավում։ Բայց շուտով Վիշգորոդից հյուսիս-արևելք է վերադառնում նրա ավագ որդի Անդրեյը և Յուրիի մահից հետո իշխանության մայրաքաղաքը տեղափոխում է Վլադիմիր (ռուս.՝ Владимир-на-Клязьме)։
Քաղաքաշի��ությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Դոլգորուկովին է վերագրվում Կիևյան Ռուսիայի հյուսիսարևելյան մասի բազմաթիվ քաղաքների հիմնումը, որոնց մեջ կարելի է առանձնացնել Կսնյատին, Պերեյասլավլ, բազմաթիվ գավառագետների կարծիքով նաև Կոստրոմա, Գորոդեց, Ստարոդուբ, Զվենիգորոդ, Պերեմիշլ և Դուբնա[9]։ Ստույգ հայտնի է, որ 1150-ական թվականներին Յուրին հիմնել է Յուրյև քաղաքը, որն անվանվել է իր պատվին, և Պերեսլավլը, որտեղ հիմնվել է Սպասո-Պրեոբրաժենսկի տաճարը։ Յուրի Դոլգորուկովի հաջորդ պահպանված կառույցը Բորիսոգլեբյան եկեղեցին է։ Այս կառույցները համարվում են ամենահինը, որոնք պահպանվել են Կիևյան Ռուսիայի հյուսիսարևելյան մասում։ Այս կառույցները վկայում են այն մասին, որ իշխանը նախընտրում էր կառուցել սպիտակ քարից։
1154 թվականին Յուրի Դոլգորուկին հիմնում է Դմիտրով քաղաքը, որը անվանվել է մեծ մարտիրոս Դմիտրի Սոլունսկիի պատվին։ Յուրիի կառավարման տարիներին առաջին անգամ տարեգրություններում հիշատակվում է Մոսկվայի մասին (1147), որտեղ Յուրին հյուրասիրում էր իր դաշնակցին, հյուսիսային Նովգորոդի իշխան Սոյատոսլավ Օլգովիչին։ 1156 թվականին Յուրին Մոսկվան ամրապնդում է խրամներով և փայտյա պատերով։
Պայքար մեծ իշխանության համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Վսեվոլոդ Օլգովիչի մահից հետո (1146) կիևյան սեղանը զբաղեցնում է Իզյասլավ Մստիսլավիչը, ով հաստատվում էր կիևյան վերնախավի միջոցով[10]։
Իգոր Օլգովիչի մահը նրա եղբայր Սվյատոսլավին դարձրեց Իզյասլավի անհաշտելի թշնամին։ Սոքտոսլավ Յարոսլավիչի հետնորդների դաշինքը պառակտելու նպատակով Իզյասլավը Դավիդովիչների պահանջները Հյուսիսային Նովգորոդի նկատմամբ։ Յուրի Դոլգորուկովը այս դժվար իրադրության պահին պաշտպանեց Սվյատոսլավին և այդպիսով հարավում ձեռք բերեց վստահելի դաշնակից։ Նրա դաշնակիցներից էր նաև Վլադիմիր Վոլոդարևիչը, ով ձգտում էր պահպանել իր իշխանության անկախությունը Կիևից։ Իզյասլավի դաշնակիցներն էին սմոլյանները, Նովգորոդը և Ռյազանը, ովքեր անհանգստացած էին իրենց հզորացող հարևան Զուզդալով։ Երկու անգամ Յուրին գրավել է Կիևը և երկակի վտարվել է Իզյասլավի կողմից։ Ռուտայում պարտությունից հետո Յուրին դուրս է մղվել հարավից, իսկ նրա դաշնակիցները ջախջախվել Իզյասլավի կողմից[11]։
Վյաչեսլավի մահից հետո Յուրին նորից արշավեց դեպի հարավ։ Ճանապարհին նա հաշտվում է Ռոստիսլավի հետ (հունվար 1155) և իր վաղեմի դաշնակից Սվյատոսլավ Օլգովիչի հետ գրավում Կիևը (մարտ 1155)։ Կիևի նոր իշխան Իզյասլավ Դավիդովիչը թողնում է քաղաքը առանց պայքարի և վերադառնում Չերնիգով։ Վիշգորոդում կառավարում էր Անդրեյ Յուրևիչը, Տուրովում՝ Բորիս Յուրևիչը, Պերեյասլավլում՝ Գլեբ Յուրևիչը։ Յուրին նախաձեռնեց արշավանք դեպի Վոլին, որը մինչ այդ մտնում էր հզոր իշխանության կազմի մեջ և որը ժամանակին Յուրին խոստացել էր փոխանցել Անդրեյ Վլադիմիրովիչի որդի Վլադիմիրին։ Սակայն Յուրի Դոլգորուկովի կրած անհաջողությունից հետո Վոլինը անցավ Իզյասլավի որդիներ Մստիսլավին և Յարոսլավին։
Ռոստիսլավը Սմոլենսկից, ով նախկինում ընդունում էր Յուրիի ավագությունը, նրա 1157 Վոլինի արշավանքից հետո դաշինք է կազմում Մստիսլավ Իզյասլավիչի և Իզյասլավ Դավիդովիչի հետ։ Պայքարը մնում է անավարտ, քանի որ մայսիսի 15 1157 թվականին Յուրի Դոլգորուկովը մահանում է, հավանաբար նրան թունավորում են Կիևի բարձր աստիճանավորները։ Դոլգորուկիվի մահից անմիջապես հետո արքունիքը թալանվեց ժողովրդի կողմից։
Անձնական հատկանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ. Շերբատովը կարծում էր, որ Յուրիին անվանել են Դոլգորուկի իր ագահության համար՝ համեմատելով նրան պարսկական թագավոր Արտակսերսկսի հետ[13]։
Ամուսնությունները և երեխաները
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կինը՝ 1108 թվականից, պոլովեցների խան Ալեպ Օսենևիչի դուստրր, իշխանուհի։ Այդ ամուսնությունից Յուրիի հայրը Վլադիմիր Մոնոմախը նպատակ ուներ ամրացնել կապերը պոլովենցերի հետ։ Ամուսնությունից ծնված երեխաները.
- Ռոստիսլավ (մահացել է 1151 թ.), Նովգորոդի իշխան
- Անդրեյ Բոգոլյուբսկի (1112-1174), Վլադիմիր-Սուզդալի իշխան
- Իվան (մահացել է 1147), Կուրսկի իշխան
- Գլեբ (մահացել է 1171), Պերեյասլավլի իշխան
- Բորիս (մահացել է 1159), Բելգորոդի իշխան
- Ելենա (մահացել է 1165)
- Օլգա (մահացել է 1189)
Երկրորդ կինը. նրա մասին հստակ ոչինչ հայտնի չէ, բացի այն փաստից, որ նա մահացել է 1183 թվականին։ Քանի որ այս ամուսնությունից ծնված երեխաներին մայրը փախուստի ժամանակ 1161 թվականին տարել է Բյուզանդիա՝ հետևաբար Ն. Կարամզինը ենթադրում է, որ Դոլգորուկիի երկրորդ կինը ուներ հունական ծագում և պատկանում էր Կոմինների թագավորական տանը[14]։ Երկրորդ ամուսնությունից ծնված երեխաները.
- Վասիլկո (Վասիլի) (մահացել է 1162), Սուզդալի իշխան
- Մստիսլավ (մահացել է 1162 ), Նովգորոդի իշխան
- Յարոսլավ (մահացել է 1166)
- Սվյատոսլավ (մահացել է 1174), Յուրևի իշխան
- Միխաիլ (մահացել է 1176), Վլադիմիր-Սուզդալի իշխան
- Վսեվոլոդ II Մեծ Բույն (1154-1212), Վլադիմիր-Սուզդալի իշխան
Հիշողության հավերժացում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1154 թվականին Մոսկվայում Սովետական հրապարակում (ներկայումս՝ Տվերսկի) տեղադրված է Յուրի Դոլգորուկովի հուշարձանը
- Հուշարձաններ տեղադրված են նաև Դմիտրովում, Կոստրոմում
- Յուրի Դոլգորուկովի պատվին է անվանվել աստերոիդ(7223) Dolgorukij, որը հայտնաբերվել է աստղագետ Լյուդմիլա Կարաչկինայի կողմից։
- Իշխանի մասին 1998 թվականին ֆիլմ է նկարահանվել «Յուրի Դոլգորուկի իշխանը», ռեժիսոր Սերգեյ Տարասով
- Ապրիլի 15 2007 Սեվերոդվինսկում տեղի ունեցավ «Յուրի Դոլգորուկի» ատոմային սուզանավի գործարկման պաշտոնավոր բացումը
- Իշխանի պատկերը հատվել է նաև «Ի հիշատակ Մոսկվայի 800-ամյակի » մեդալի վրա
Նախնիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Карпов А. Ю. Юрий Долгорукий. — М.։ Молодая гвардия, 2006. — (ЖЗЛ).
- Лимонов Ю. А. Владимиро-Суздальская Русь։ Очерки социально-политической истории. — Л.։ Наука, 1987
- Воронин Н. Н. Зодчество Северо-Восточной Руси XII—XV веков. — М.։ Изд. АН СССР, 1961. — Т. 1.
- Заграевский С. В. Юрий Долгорукий и древнерусское белокаменное зодчество. — М.։ Алев-В, 2001.
- Заграевский С. В. Гл. 2 // Памятники архитектуры Владимиро-Суздальского музея-заповедника. — М.։ Алев-В, 2001.
- Кулюгин А. И. Правители России. — 2-е изд. — Чебоксары։ Чувашия, 2000.
- Пчелов Е. В. Генеалогия семьи Юрия Долгорукого // Ruthenica. — Киев։ Інститут історії України НАН України, 2004. — С. 68—79. — ISSN 1995-0276.
- Соловьёв С. М. История России с древнейших времён. — М.։ Мысль, 1988. — Кн. 1, Т. 2.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Юрий Долгорукий (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- ↑ 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
- ↑ К. Б.-Р. Андрей Юрьевич Боголюбский (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1900. — Т. 2. — С. 134—138.
- ↑ Андрей Юрьевич Боголюбский (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 760—763.
- ↑ Андрей Боголюбский (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1911. — Т. 2. — С. 551—553.
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 7,0 7,1 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ Պչելով, 2006, էջ 68-70
- ↑ Ն. Բախարևա, Ուղղափառ հանրագիտարան, XII հատոր, 2006, էջ 752
- ↑ Ա. Պրեսնյակով, Իշխանական իրավունքը Հին Ռուսիայում, 1993
- ↑ Ի.Ֆրոյանով, Հին Ռուսիա, 2014, էջ 531
- ↑ Վ.Տատիշև, Ռուսաստանի պատմություն
- ↑ Ն. Կարամզին, Ռուսաստանի պատմություն
- ↑ Պչելով, 2004
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 136)։ |