Յուլիա Սամոյլովա
Յուլիա Սամոյլովա | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Юлия Олеговна Самойлова |
Ծնվել է | ապրիլի 7, 1989 (35 տարեկան) Ուխտա, Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀ�� |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | էստրադա, փոփ ռոք և ինդի փոփ[1] |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, բանաստեղծուհի և գրող |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | ONErpm? |
Կրթություն | Modern University for the Humanities? (2010) |
Պարգևներ | |
Կայք | jsvok.ru |
Yuliya Samoylova (singer) Վիքիպահեստում |
Յուլիա Օլեգովնա Սամոյլովա (ռուս.՝ Ю́лия Оле́говна Само́йлова, ապրիլի 7, 1989, Ուխտա, Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, Ռուսաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիա Սամոյլովան ծնվել է Ուխտա քաղաքում, Կոմի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։
13 տարեկանում Յուլյյաին ախտորոշել են Վերդնիգ-Գոմֆմանի ողնաշարի ամիոտրոֆիա։ Նա տեղաշարժվում է սայլակով[2]։
Վաղ տարիքում Յուլիան Սամոյլովան մասնակցել է տարբեր մրցույթների։ Տասնչորս տարեկանում հաղթող է ճանաչվել «Երազանքի թևերին» երաժշտական փառատոնում[3]։
2010 թվականին Սամոյլովան ավարտել է Ժամանակակից հումանիտար ակադեմիայի հոգեբանության ֆակուլտետը[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամոյլովան աշխատել է ծանր այլընտրանքային երաժշտությամբ։ 2008 թվականին նա հիմնադրել է «TerraNova» խումբը։ Խումբը գոյությունը պահպանել է մինչև 2010 թվականը[5]։
Սամոյլովան հասել է մինչև Ալլա Պուգաչովայի «Ֆակտոր Ա» ծրագրի երրորդ սեզոնի եզրափակիչը։ Պուգաչովան անձամբ արժանացրել է նրան «Ալլայի ոսկե աստղ» մրցանակի[6]։
2014 թվականին ձայնագրել է երկու երգ՝ «Լայթ» (խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Յուլիա Սամոյլովա) և «Նոր օր» (բառեր՝ Կոնստանտին Արսենև, երաժշտություն՝ Ալեքսանդր Յակովլև)։ Նաև ձայնագրել է զուգերգ Գոշա Կուցենկոյի հետ՝ «Գիսաստղ» (խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Գոշա Կուցենկո)։ Այս զուգերգով է սկսվում Գոշա Կուցենկոյի երկրորդ ալբոմը[7]։
2014 թվականին Սոչիում Սամոյլովան բացեց Ձմեռային Պարալիմպիկ խաղերը՝ կատարելով «Միասին» երգը[8]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 թվական՝ «Արծաթե կճղակիկ 2002» տարարածաշրջանային մրցույթ, հաղթող՝ I տեղ, մինչև 13 տարեկանների անվանակարգ, քաղաք Ինտա[9]։
- 2003 թվական՝ «Երազանքի թևերին» երաժշտական փառատոն՝ II տեղ (14-18 տարեկաններ), Մոսկվա[10]։
- 2005 թվական՝ «Գարնանային կաթոց» միջտարածաշրջանային մրցույթ, մինչև 30 տարեկան տարիքային խումբ։ Հաղթանակ՝ I տեղ և հանդիսատեսի համակրանք մրցանակ։ Քաղաք Մուրով։
- 2005 թվական՝ «Շլյագեր 2005» համառուսական մրցույթ, 2-րդ տեղ, ք. Եկատերինբուրգ[11]։
- 2006 թվական՝ Ռոզա Վետրովի միջազգային մրցույթ-փառատոն, առաջին տեղ։ Եգիպտոս, ք.Հուրգադա։
- 2012-2013 թվականներ՝ «Նոր Ուխտա», «Գրան պրի», ք. Ուխտա։
- 2013 թվական՝ Ռուսական հեռուստատեսության մրցույթ «Ֆակտոր Ա», 2-րդ տեղ, ք. Մոսկվա[12]։
- 2013 թվական՝ «Ալլայի ոսկե աստղ» մրցանակակիր։
- 2014 թվական՝ «Ելենա Մուխինայի անվան ժողովրդական մրցանակի» հաղթող «Անխախտ նոտա» անվանակարգում[13] :
- 2014 թվական՝ 2014 թվականի մեռային Պարալիմպիկ խաղերի հանդիսավոր բացում[14].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мажаев А. Рецензия: Юлия Самойлова - «Спи» **** (ռուս.) — InterMedia, 2019.
- ↑ Юлия Самойлова. Биография
- ↑ «Юлия Самойлова получила инвалидность после неудачной прививки». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Юлия Самойлова из Фактор А: биография и фото». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
- ↑ Юлия Самойлова — биография, информация, личная жизнь
- ↑ «Юлия Самойлова: кто такая». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
- ↑ Юлия Самойлова записала клип с Гошей Куценко
- ↑ Определилась представитель России на «Евровидении»
- ↑ Почётный член жюри — Юлия Самойлова
- ↑ Букмекеры высоко оценивают шансы Самойловой
- ↑ «Россия1. Персоналии». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
- ↑ ТАСС: Биография певицы Юлии Самойловой
- ↑ «Окрыленные мечтой». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
- ↑ Информация о наградах Юлии Самойловой
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Самойловой Պաշտոնական կայք(չաշխատող հղում)
Հարցազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Юлия Самойлова: «Очень много негатива в свой адрес слышу именно от людей на колясках»
- Юлия Самойлова: «С самого детства я представляла себя на Евровидении» Արխիվացված 2017-07-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Սամոյլովա» հոդվածին։ |
|